ԵԼՔ Գլուխ ԼԴ
Գլուխ ԼԴ
1 Եւ ասէ Տէր ցՄովսէս. Կոփեա դու քեզ երկուս տախտակս քարեղէնս ըստ առաջին տախտակացն, #34։1 ՅԵբր. պակասէեւ ել առ իս ի լեառնն.՝՝ եւ գրեցից ի վերայ տախտակացն զպատգամսն որ էին յառաջին տախտակսն զոր խորտակեցերն։ 2Լեր պատրաստ առ վաղիւ, եւ ելանիցես ընդ առաւօտս ի լեառնն Սինա, եւ մնասցես ինձ անդ ի վերայ գլխոյ լերինն։ 3Եւ մի՛ ոք ելանիցէ ընդ քեզ, եւ մի՛ ոք երեւեսցի ամենեւին ի լերինն, եւ արջառ եւ ոչխար մի՛ արածեսցին մօտ ի լեառնն։
4Եւ կոփեաց երկուս տախտակս քարեղէնս ըստ օրինակի առաջնոցն. եւ կանխեալ Մովսիսի ընդ առաւօտն՝ ել ի լեառնն Սինա, որպէս հրամայեաց նմա Տէր, եւ ա՛ռ Մովսէս ընդ իւր զերկուս տախտակսն քարեղէնս։ 5Եւ էջ Տէր ամպով, եւ կայր յանդիման նորա անդ. եւ կոչեաց յանուն Տեառն։ 6Եւ անց Տէր առաջի նորա. եւ կարդաց, #34։6 Եբր. Տէր, ՏէրՏէր Աստուած՝ գթած եւ ողորմած, երկայնամիտ, բազումողորմ եւ ճշմարիտ, 7որ պահէ #34։7 ՅԵբր. պակասէզարդարութիւն, եւ առնէ՝՝ զողորմութիւն ի հազար ազգս, բառնայ զանօրէնութիւնս եւ զանիրաւութիւնս եւ զմեղս, եւ ոչ անպարտ առնէ զպարտաւորն. ածէ զանօրէնութիւնս հարց յորդիս եւ յորդւոց յորդիս մինչեւ յերիս եւ ի չորս ազգս։ 8Եւ երագեաց Մովսէս, #34։8 Եբր. եւ խոնարհեցաւ յերկիր եւ երկիրխոնարհ երկիր՝՝ եպագ եւ ասէ. 9Եթէ գտի շնորհս առաջի քո, Տէր, երթիցէ ընդ մեզ Տէր. զի ժողովուրդս խստապարանոց է. եւ բարձցես դու զանօրէնութիւնս եւ զմեղս մեր, եւ եղիցուք մեք քո։
10Եւ ասէ #34։10 ՅԵբր. պակասէՏէր ցՄովսէս՝՝. Ահա ես դնեմ ընդ քեզ ուխտ. առաջի ամենայն ժողովրդեան քո արարից սքանչելիս որ ոչ եղեն յամենայն երկրի եւ յամենայն ազգս. եւ տեսցէ ամենայն ժողովուրդդ յորս ես դու ի միջի դոցա՝ զգործս Տեառն. զի զարմանալիք իցեն զոր եսս արարից ձեզ։ 11Զգոյշ լեր դու ամենայնի զոր միանգամ ես պատուիրեմ քեզ այսօր. ահաւասիկ ես մերժեմ յերեսաց ձերոց զԱմովրհացին եւ զՔանանացին եւ զՔետացին եւ զՓերեզացին եւ զԽեւացին #34։11 ՅԵբր. պակասէեւ զԳերգեսացին՝՝ եւ զՅեբուսացին։ 12Զգոյշ լեր անձին քում, գուցէ դնիցես ուխտ ընդ բնակիչս երկրին, յոր դու մտանիցես ի նոսա, գուցէ լինիցի ձեզ գայթակղութիւն։ 13Զբագինս նոցա կործանեսջիք, եւ զարձանս նոցա փշրեսջիք, եւ #34։13 Եբր. Աշերա, որ նշանակէ կոթող կին աստուծոյ։ Այսպէս իմա եւ այլուր։զանտառս նոցա կոտորեսջիք, #34։13 ՅԵբր. պակասէեւ զդրօշեալս դից նոցա հրով այրեսջիք։՝՝ 14Եւ մի՛ պագանիցէք երկիր աստուածոց օտարաց. զի #34։14 Եբր. Տէր, Նախանձոտ անուն նորաՏէր Աստուածդ՝ անուն նախանձելի է՝՝, Աստուած նախանձոտ է։ 15Գուցէ դնիցեն ուխտ ընդ բնակիչս երկրին, եւ պոռնկիցին զկնի դից նոցա, եւ զոհիցեն աստուածոց նոցա, եւ կոչիցեն զքեզ, եւ ուտիցես ի զոհից նոցա։ 16Եւ առնուցուս ի դստերաց նոցա ուստերաց քոց, եւ #34։16 Եբր. պոռնկիցին դստերք նոցա զկնի դից իւրեանցի դստերաց քոց տացես ուստերաց նոցա, եւ պոռնկիցին դստերք քո զկնի նոցա՝՝, եւ պոռնկեցուցանիցեն զուստերս քո զկնի դիցն իւրեանց։ 17Եւ աստուածս ձուլածոյս մի՛ առնիցես քեզ։
18Զտօն բաղարջակերաց պահեսցես. զեւթն օր բաղարջ կերիցես, որպէս պատուիրեցի քեզ, ի ժամանակի իւրում յամսեանն կանխոց. զի յամսեանն կանխոց ելեր յԵգիպտոսէ։
19Ամենայն #34։19 ՅԵբր. պակասէարու որ բանայ զարգանդ՝ ինձ լիցի, եւ ամենայն արուք անասնոյ քո, անդրանիկն արջառոյ եւ անդրանիկն ոչխարի։ 20Եւ զանդրանիկն իշոյ փրկեսցես գառամբ. ապա թէ ոչ փրկեսցես զնա, #34։20 Եբր. փողոտեսցես զնազգինս նորա տացես՝՝։ Զամենայն անդրանիկս որդւոց քոց փրկեսցես. եւ ձեռնունայն առաջի իմ մի՛ երեւեսցին։
21Զվեց օր գործեսցես, եւ յաւուրն եւթներորդի հանգիցես. ի սերմանս եւ ի հունձս հանգիցես։ 22Եւ տօն եւթներորդաց արասցես #34։22 Եբր. քեզինձ ի սկզբան հնձոց ցորենոյ, եւ զտօն արմտեաց ամփոփելոյ՝ #34։22 Եբր. ի կատարածիյընդմիջել տարւոյն։
23Երիս ժամանակս ի տարւոջ երեւեսցի ամենայն արու մանուկ քո առաջի Տեառն Աստուծոյ Իսրայելի։ 24Քանզի մերժեցից զազգսն յերեսաց քոց. եւ ընդարձակեցից զսահմանս քո, եւ ոչ ոք իցէ որ ակն դնիցէ երկրին քում, յորժամ ելանիցես երեւել առաջի Տեառն Աստուծոյ քո երիս ժամանակս ի տարւոջ։
25Մի՛ զենուցուս ի վերայ խմորելոյ զարիւն զոհից իմոց, եւ մի՛ ելանիցէ յայգ զենումն տօնի զատկի։ 26Զառաջին արմտիս երկրի քո տարցիս ի տուն Տեառն Աստուծոյ քո։
Մի՛ եփեսցես #34։26 Եբր. զուլզգառն ի կաթն մօր իւրոյ։
27Եւ ասէ Տէր ցՄովսէս. Գրեա դու քեզ զպատգամսդ զայդոսիկ. զի այդու բանիւ դնիցեմ ուխտ ընդ քեզ եւ ընդ #34։27 Եբր. Իսրայելիիս։ 28Եւ էր Մովսէս առաջի Տեառն զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր. հաց ոչ եկեր եւ ջուր ոչ արբ. եւ գրեաց ի վերայ տախտակացն զբանս ուխտի զտասն պատգամացն։
29Մինչդեռ իջանէր Մովսէս ի լեռնէն Սինայ, եւ երկոքին տախտակքն ուխտի ի ձեռս Մովսիսի էին, եւ յիջանել իւրում ի լեռնէ անտի՝ ոչ գիտէր Մովսէս եթէ #34։29 Եբր. փայլէր մորթփառաւորեալ իցէ տեսիլ գունոյ՝՝ երեսաց նորա ի խօսել նորա ընդ նմա։ 30Եւ ետես Ահարոն եւ ամենայն որդիքն Իսրայելի զՄովսէս, եւ #34։30 Եբր. ահա փայլէր մորթէր փառաւորեալ տեսիլ գունոյ՝՝ երեսաց նորա, եւ երկեան մերձենալ ի նա։ 31Եւ կոչեաց զնոսա Մովսէս, եւ դարձան առ նա Ահարոն եւ ամենայն իշխանք ժողովրդեանն, եւ խօսեցաւ Մովսէս ընդ նոսա։ 32Եւ ապա մերձեցան առ նա ամենայն որդիքն Իսրայելի. եւ պատմեաց նոցա զամենայն զոր խօսեցաւ ընդ նմա Տէր ի լերինն Սինայ։ 33#34։33 Կամ մինչեւ ի դադարել Մովսիսի ի խօսելոյ ընդ նոսա, արկանէրԵւ իբրեւ դադարեաց ի խօսելոյ անտի ընդ նոսա, արկ՝՝ պատրուակ զերեսօք իւրովք։ 34Իբրեւ մտանէր Մովսէս առաջի Տեառն խօսել ընդ նմա, մերկանայր զպատրուակն մինչեւ այսրէն ելանելոյ. եւ իբրեւ ելանէր, խօսէր ընդ ամենայն որդիսն Իսրայելի զոր միանգամ պատուիրեաց նմա Տէր։ 35Եւ տեսին որդիքն Իսրայելի զերեսսն Մովսիսի զի #34։35 Եբր. փայլէր մորթփառաւորեալ էր տեսիլ գունոյ՝՝ երեսաց նորա. եւ արկանէր Մովսէս պատրուակ ի վերայ երեսաց իւրոց, մինչեւ անդրէն մտանելոյ եւ խօսելոյ ընդ նմա։
Currently Selected:
ԵԼՔ Գլուխ ԼԴ: ԳՐԲ1895
Highlight
Share
Copy

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018
Bible Society of Armenia, 2018

: