ԵԼՔ Գլուխ ԼԳ
Գլուխ ԼԳ
1 Եւ ասէ Տէր ցՄովսէս. Երթ ել աստի, դու եւ ժողովուրդն քո զոր հաներ յերկրէն Եգիպտացւոց, յերկիրն զոր երդուայ Աբրահամու, Իսահակայ եւ Յակոբայ, ասեմ. Զաւակի ձերում տաց զնա։ 2Եւ առաքեցից առաջի երեսաց քոց #33։2 Եբր. հրեշտակ, եւ մերժեցիցզհրեշտակ իմ, եւ մերժեսցէ՝՝ զՔանանացին եւ զԱմովրհացին եւ զՔետացին եւ զՓերեզացին եւ #33։2 ՅԵբր. պակասէզԳերգեսացին եւ՝՝ զԽեւացին եւ զՅեբուսացին։ 3Եւ տարցի զքեզ յերկիրն որ բղխէ զկաթն եւ զմեղր. բայց ես ոչ ելից ընդ ձեզ, վասն խստապարանոց լինելոյ ժողովրդեանն. զի մի՛ սատակիցեմ զքեզ ի ճանապարհի։ 4Եւ լուեալ ժողովրդեանն զբանն զայն չար, սուգ առին #33։4 ՅԵբր. պակասէսգաւորօք. եւ ոչ ա՛ռ այր զզարդ զանձամբ։ 5Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ասա դու ցորդիսն Իսրայելի. Դուք ժողովուրդ խստապարանոց էք. զգոյշ լերուք, գուցէ եւ այլ եւս հարուած ածիցեմ ի վերայ ձեր, եւ սատակիցեմ զձեզ. արդ մերկացարուք զպատմուճանս փառաց ձերոց, #33։5 ՅԵբր. պակասէեւ զզարդ քո ի քէն,՝՝ եւ #33։5 Եբր. գիտացիցցուցից քեզ՝՝ զինչ առնիցեմ քեզ։ 6Եւ մերկացան որդիքն Իսրայելի զզարդ իւրեանց, #33։6 ՅԵբր. պակասէեւ զպատմուճանս իւրեանց՝՝ ի Քորեբ լերին։
7Եւ առեալ Մովսիսի #33։7 Եբր. զխորաննզխորան իւր՝՝ եհար արտաքոյ բանակին, մեկուսի ի բանակէ անտի, եւ #33։7 Եբր. կոչեաց զայն Խորան ժողովոյ (խորան ժողովոյ թարգմանեալ ի մեզ բազում անգամ խորան վկայութեան)կոչեցաւ այն Խորան վկայութեան՝՝. եւ լինէր ամենայն ոք որ խնդրէր #33։7 Եբր. զՏէրինչ ի Տեառնէ՝՝, ելանէր ի խորանն վկայութեան արտաքոյ բանակին։ 8Եւ յորժամ երթայր Մովսէս ի խորանն, կայր ամենայն ժողովուրդն դէտակն կալեալ իւրաքանչիւր ուրուք առ դուրս խորանի իւրոյ, եւ հայէին ընդ Մովսէս մինչ երթայր մտանէր ի խորանն։ 9Եւ յորժամ մտանէր Մովսէս ի խորանն, իջանէր սիւն ամպոյն եւ կայր առ դուրս խորանին, եւ խօսէր #33։9 ՅԵբր. պակասէՏէր ընդ Մովսիսի։ 10Եւ տեսանէր ամենայն ժողովուրդն զսիւն ամպոյն որ կայր առ դուրս խորանին. եւ կային ամենայն ժողովուրդն յոտն, եւ երկիր պագանէին իւրաքանչիւր առ դուրս խորանի իւրոյ։ 11Եւ խօսէր Տէր ընդ Մովսիսի դէմ յանդիման, որպէս ոք զի խօսիցի ընդ բարեկամի իւրում. եւ դառնայր ի բանակ անդր. բայց պաշտօնեայ նորա Յեսու որդի Նաւեայ ոչ ելանէր ի խորանէ անտի։
12Եւ ասէ Մովսէս ցՏէր. Ահա ասես ցիս. Հան զժողովուրդդ զայդ. եւ դու ոչ ցուցեր ինձ զո՛ առաքիցես ընդ իս. եւ դու ցիս ասացեր, թէ Ճանաչեմ զքեզ #33։12 Եբր. յանուանէքան զամենեսին՝՝, եւ ունիս շնորհս յինէն։ 13Արդ եթէ գտի շնորհս առաջի քո, #33։13 Եբր. տուր ինձ գիտել զճանապարհ քո, եւ գիտացից զքեզ, զի գտից շնորհս յաչս քո, եւ տես զի ազգս այս ժողովուրդ քո է։ (14) Եւ ասէ. Երեսք իմ երթիցեն, եւ հանգուցից զքեզ։ (15) Եւ Մովսէս ասէ ցնա, եթե ոչ երեսք քո երթիցենցոյց ինձ զանձն քո յայտնապէս, զի գիտացից թէ ի՛ւ գտեալ իցէ իմ շնորհս առաջի քո. եւ զի ծանեայց թէ ժողովուրդս քո այս՝ յազգ մեծ լինիցի։ 14Եւ ասէ. Ես ինքնին երթայց առաջի քո, եւ զետեղեցից զքեզ։ 15Եւ ասէ ցնա. Եթէ ոչ դու ինքնին երթայցես՝՝ ընդ մեզ, մի՛ հաներ զմեզ աստի։ 16Եւ զիա՞րդ յայտնի լինիցի, եթէ արդարեւ գտի շնորհս առաջի քո, ե՛ւ ես ե՛ւ ժողովուրդս քո, այլ յերթալն քո ընդ #33։16 Եբր. մեզ, եւ որոշեսցուքմեզ փառաւորեսցուք՝՝, ե՛ւ ես ե՛ւ ժողովուրդս քո #33։16 Եբր. յամենան ազգացքան զամենայն ազգս՝՝ որ իցեն ի վերայ երկրի։
17Եւ ասէ Տէր ցՄովսէս. Եւ զայդ եւս զքո բան զոր ասացեր՝ արարից. քանզի գտեր շնորհս առաջի իմ, եւ ճանաչեմ զքեզ #33։17 Եբր. յանուանէքան զամենեսեան՝՝։ 18Եւ ասէ. Ցոյց ինձ զփառս քո։ 19Եւ ասէ. Ես #33։19 Եբր. անցուցից զամենայն բարութիւնս իմ ընդ երեսս քոանցից առաջի քո փառօք իմովք՝՝, եւ կոչեցից յանուն Տեառն առաջի քո, եւ ողորմեցայց որում ողորմեցայց, եւ գթացայց յոր գթացայց։ 20Եւ ասէ. Ոչ կարես տեսանել զերեսս իմ, զի ոչ տեսանէ մարդ զերեսս իմ եւ ապրի։ 21Եւ ասէ Տէր. Ահա տեղի մի առաջի իմ, եւ կացցես ի վերայ վիմին։ 22Յորժամ անցանիցեն փառքն իմ, եւ եդից զքեզ ի ծերպի վիմին, եւ ծածկեցից զքեզ ձեռամբ իմով մինչեւ անցից ես։ 23Եւ բարձից զձեռն իմ #33։23 ՅԵբր. պակասէի քէն, եւ ապա տեսցես զյետոյսն իմ, բայց երեսք իմ քեզ մի՛ երեւեսցին։
Currently Selected:
ԵԼՔ Գլուխ ԼԳ: ԳՐԲ1895
Highlight
Share
Copy

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018
Bible Society of Armenia, 2018