ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ Գլուխ Բ
Գլուխ Բ
1 Բայց զայս #2։1 Յոյնն. ընտրեցի ինձեւեթ ընտրեցի՝՝, զի մի՛ միւսանգամ տրտմութեամբ եկից առ ձեզ. 2զի եթէ ես տրտմեցուցանեմ զձեզ, եւ ո՞վ է որ ուրախ առնիցէ զիս, եթէ ոչ՝ որ տրտմիցին յինէն։ 3Եւ զայս զի գրեցի՝ զի մի՛ յորժամ գայցեմ, տրտմութիւն ինչ կրիցեմ, ուստի արժանիդ իցէ ինձ ուրախ լինել. յուսացեալ եմ ի ձեզ ամենեսին, զի իմ ուրախութիւնս ձեր ամենեցուն է։ 4Զի ի բազում վշտաց եւ ի նեղութենէ սրտի գրեցի առ ձեզ բազում արտասուօք. ոչ զի տրտմիցիք, այլ զի զսէրն իմ գիտասջիք զոր ունիմ առաւելապէս առ ձեզ։ 5Ապա թէ ոք տրտմեցոյց, ոչ եթէ զիս տրտմեցոյց, այլ փոքր ի շատէ, զի մի՛ ծանրացայց ամենեցուն ձեզ։ 6Շատ է այնպիսւոյն պատուհասն այն որ ի բազմաց անտի է։ 7Այսուհետեւ նմին հակառակ՝ մանաւանդ շնորհել ձեզ նմա եւ մխիթարել. զի մի՛ յառաւել տրտմութենէն ընկղմեսցի այնպիսին։ 8Վասն որոյ աղաչեմ զձեզ հաստատել ի նա զսէրն։ 9Վասն այնորիկ իսկ եւ գրեցի, զի զչափ առից զձեր եթէ յամենայնի հպատակ իցէք։ 10Զի եթէ ումեք շնորհիցէք, եւ ես. քանզի եւ ես եթէ շնորհիցեմ, զոր ինչ շնորհիցեմն՝ վասն ձեր ի դէմս Քրիստոսի. 11զի մի՛ զրկիցիմք ի Սատանայէ. քանզի չեմք ինչ անտեղեակ խորհրդոցն նորա։
ԳԿ.
12Այլ իբրեւ հասի ես ի Տրովադա յաւետարանն Քրիստոսի, եւ դուռն բաց էր ինձ ի Տէր, 13ոչ ետու հանգիստ հոգւոյ իմում. քանզի ոչ գտի ես անդ զՏիտոս զեղբայր իմ. այլ հրաժարեալ ի նոցանէ՝ գնացի ի Մակեդոնիա։
14Այլ Աստուծոյ շնորհքն որ յամենայնի հռչակ հարկանէ զմէնջ ի Քրիստոս #2։14 Ի բազումս պակասէՅիսուս, եւ զհոտ գիտութեանն իւրոյ յայտնի առնէ մեւք յամենայն տեղիս. 15զի հոտ անոյշ եմք Քրիստոսի առ Աստուած ի մէջ փրկելոցն եւ ի մէջ կորուսելոցն. 16ոմանց հոտ՝ մահուանէ ի մահ, եւ ոմանց հոտ՝ կենդանութենէ ի կեանս. եւ առ այս ո՞ բաւական իցէ։ 17Քանզի ոչ եմք իբրեւ զայլսն որ վաճառական լինին բանին Աստուծոյ. այլ իբրեւ ի հաստատութենէ, այլ իբրեւ յԱստուծոյ առաջի Աստուծոյ ի Քրիստոս խօսիմք։
Currently Selected:
ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ Գլուխ Բ: ԳՐԲ1895
Highlight
Share
Copy

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018
Bible Society of Armenia, 2018