ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ Գլուխ ԺԶ
Գլուխ ԺԶ
1 Այլ վասն հաշուին որ ի սուրբսն է, որպէս պատուէր ետու եկեղեցեացն Գաղատացւոց, նոյնպէս եւ դուք առնիջիք։ 2Ըստ իւրաքանչիւր միաշաբաթուցն իւրաքանչիւր ոք ի ձէնջ #16։2 Յոյնն. դիցէ առ իւր՝ գանձեալ որ ինչանձին իւրում գանձեսցէ՝ որ ինչ՝՝ եւ յաջողեսցի։ 3Զի մի՛ յորժամ գայցեմ, յայնժամ հաշիւք լինիցին. այլ յորժամ եկից, զոր միանգամ #16։3 Կամ՝ ընտրիցէք թղթովք՝ զնոսաընտրեցէք՝ թղթովք զնոսա՝՝ առաքեցից տանել զշնորհսն ձեր յԵրուսաղէմ։ 4Ապա թէ արժան իցէ եւ ինձ երթալ, ընդ իս երթիցեն։ 5Այլ եկից առ ձեզ յորժամ ի Մակեդոնիա անցանիցեմ, #16։5 Յոյնն. քանզի անցից ընդ Մակեդոնիաբայց իբրեւ շրջեցայց ընդ Մակեդոնիա՝՝, 6թէ դէպ լիցի, առ ձեզ մնացից եւ կամ ձմերեցից, զի դուք յուղարկիցէք զիս ուր եւ երթալոցն իցեմ։ 7Զի ոչ կամիմ զձեզ այժմ ի հարեւանցի տեսանել. ակն ունիմ ժամանակ ինչ առնել առ ձեզ, եթէ Տէր հրամայեսցէ։ 8Բայց այժմ լինիմ յԵփեսոս մինչեւ ցՊենտակոստէ. 9զի դուռն բացեալ է ինձ մեծ եւ կարեւոր, եւ հակառակորդք բազում են։
10Արդ եթէ եկեսցէ Տիմոթէոս, տեսջիք զիարդ աներկեւղ լինիցի առ ձեզ. զի զգործ Տեառն գործէ, որպէս եւ եսս։ 11Մի՛ ոք զնա անգոսնեսցէ, եւ յուղարկեսջիք զնա խաղաղութեամբ զի եկեսցէ առ իս. քանզի ակն ունիմ նմա եղբարբք հանդերձ։
ԱԶ.
12Այլ վասն Ապողոսի եղբօր՝ յոյժ աղաչեցի զնա զի եկեսցէ առ ձեզ եղբարբք հանդերձ. եւ արդեւք ոչ էին կամք զի այժմ եկեսցէ, այլ եկեսցէ յորժամ եւ պարապեսցէ։
13Հսկեցէք, հաստատուն կացէք ի հաւատս, ժրացարուք, զօրացարուք։ 14Ամենայն ինչ ձեր սիրով լիցի։
15Աղաչեմ զձեզ, եղբարք, գիտէք զտունն #16։15 Բազումք. Ստեփանեայ որ է առաջինՍտեփանեայ եւ Փորտունատեայ որ են՝՝ պտուղ Աքայեցւոց. եւ ի պաշտօն սրբոցն կարգեցին զանձինս. 16զի եւ դուք հնազանդ լինիցիք այնպիսեացն, եւ ամենայնի որ գործակից իցէ եւ վաստակակից։ 17Ուրախ եղէ ի գալ Ստեփանեայ եւ Փորտունատեայ եւ Աքայիկոսի, զի զձեր պակասութիւն նոքա լցին. 18քանզի հանգուցին զհոգի իմ եւ զձեր. արդ ծանիջիք զայնպիսիսն։
19Ողջոյն տան ձեզ եկեղեցիքն Ասիացւոց։ Ողջոյն շատ տան ձեզ ի Տէր Ակիւղաս եւ #16։19 Ոմանք. ՊրիսկիղաՊրիսկա հանդերձ առտնին եկեղեցեաւն իւրեանց։ 20Ողջոյն տան ձեզ եղբարք ամենեքեան։ Ողջոյն տուք միմեանց ի համբոյր սրբութեան։
21Ողջոյնդ այդ իմոյ ձեռին Պաւղոսի է։ 22Եթէ ոք ոչ սիրէ #16։22 Ոմանք. զՏէր. այլք. զՏէր Յիսուս ՔրիստոսզՏէր Յիսուս՝՝, եղիցի նզովեալ. Մարան աթա։ 23Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ ձեզ։ 24Եւ սէրն իմ ընդ ամենեսին ձեզ ի Քրիստոս Յիսուս։ Ամէն։
Առ Կորնթացիս առաջին թուղթ գրեցաւ յԵփեսոսէ ի ձեռն Ստեփանեայ եւ Փորտունատեայ եւ Աքայիկոսի։
Currently Selected:
ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ Գլուխ ԺԶ: ԳՐԲ1895
Highlight
Share
Copy

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018
Bible Society of Armenia, 2018