ՀԵՍՈՒ 8
8
Գայիի գրավումը և կործանումը
1Եվ Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, քեզ հետ վերցրո՛ւ բոլոր պատերազմող մարդկանց և վեր կաց գնա՛ դեպի Գայի։ Ահա ես քո ձեռքն եմ մատնում Գայիի թագավորին, նրա ժողովրդին, նրա քաղաքը և նրա երկիրը։ 2Գայիի և նրա թագավորի հետ վարվի՛ր այնպես, ինչպես վարվեցիր Երիքովի և նրա թագավորի հետ, սակայն ավարը և անասունները կպահես քեզ։ Քաղաքի հետևի կողմից դարանակալներ կարգի՛ր»։ 3Հեսուն և ամբողջ պատերազմող ժողովուրդը վեր կացան, որ գնան Գայիի վրա։ Հեսուն երեսուն հազար զորավոր այրեր ընտրեց և նրանց ուղարկեց գիշերով։ 4Պատվիրեց նրանց՝ ասելով. «Տեսե՛ք, դուք դարանամուտ պիտի լինեք քաղաքի հետևի կողմից։ Քաղաքից շատ մի՛ հեռացեք, և ամենքդ պատրա՛ստ եղեք։ 5Ես և ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կմոտենանք քաղաքին, և երբ Գայիի բնակիչները մեր դեմ դուրս գան, ինչպես առաջին անգամ, կփախչենք նրանց առաջից։ 6Երբ ելնեն մեր հետևից, կհեռացնենք նրանց այդ քաղաքից, և նրանք կասեն. “Փախան մեր առջևից, ինչպես առաջին անգամ”։ Երբ փախչենք նրանց առջևից, 7դուք ելե՛ք դարանից, մտե՛ք քաղաք և հարվածե՛ք քաղաքին, և Տերը՝ Իսրայելի Աստվածը, նրանց մեր ձեռքը կհանձնի։ Եվ երբ գրավեք քաղաքը, այրեցե՛ք այն հրով։ 8Կանեք այնպես, ինչպես ձեզ պատվիրեցի»։
9Հեսուն նրանց ուղարկեց, և նրանք գնացին դեպի դարանը, մտան թաքնվեցին Բեթելի և Գայիի միջև՝ Գայիի ծովահայաց կողմից։ Այն գիշեր Հեսուն ժողովրդի մեջ մնաց։ 10Առավոտը վաղ վեր կենալով՝ Հեսուն ժողովրդի զորահանդես արեց, և ինքն ու Իսրայելի ծերերը ժողովրդի առաջից դուրս ելան Գայիի դեմ։ 11Ամբողջ պատերազմող զորքը ելավ նրանց հետ։ Նրանք եկան քաղաքի դիմաց արևելյան կողմից (իսկ քաղաքի դարանակալները ծովի կողմում էին) և բանակ դրեցին Գայիի հյուսիսային կողմում։ Նրանց ու Գայիի միջև մի ձոր կար։ 12Հեսուն, առնելով հինգ հազար մարդ, նրանց դարան մտցրեց Բեթելի և Գայիի միջև՝ քաղաքի արևմտյան կողմից, 13իսկ ժողովրդին ու ամբողջ բանակը տեղավորեց քաղաքի հյուսիսային կողմում։ Նրանց վերջապահ զորքը քաղաքի ծովահայաց կողմում էր։ Հեսուն այդ գիշերն անցկացրեց ձորում։
14Երբ Գայիի թագավորն այս տեսավ, շտապ վեր կացավ և ելավ նրանց դեմ։ Քաղաքի մարդիկ, ինքը և ամբողջ ժողովուրդն այն ժամանակ գնացին նրանց դեմ Արաբայի հովտում պատերազմելու։ Բայց Գայիի թագավորը չգիտեր, որ քաղաքի հետևի կողմում դարան են պատրաստել։ 15Երբ Հեսուն տեսավ նրանց, կրնկի վրա հետ դարձավ, և ողջ Իսրայելը նրանց առաջից փախավ անապատի ճանապարհով։ 16Գայիի թագավորը երկրի ամբողջ ժողովրդին ստիպեց, որ հետապնդեն նրանց, և նրանք հետապնդելով գնացին Իսրայելի որդիների հետևից ու հեռացան քաղաքից։ 17Գայիում ու Բեթելում մարդ չմնաց, որ Իսրայելին հետապնդելու գնացած չլիներ. քաղաքը թողեցին բաց և հարձակվեցին Իսրայելի վրա։
18Եվ Տերը Հեսուին ասաց. «Ձեռքիդ գայիսոնը մեկնի՛ր դեպի քաղաքը, որովհետև քո ձեռքն եմ մատնել այն, և դարանակալները թող շտապ դուրս գան իրենց տեղից»։ Հեսուն իր ձեռքում եղած գայիսոնը մեկնեց դեպի քաղաքը։ 19Դարանակալները վեր կացան իրենց տեղից, հենց որ նա ձեռքը մեկնեց։ Ելան, մտան քաղաքը, գրավեցին այն և քաղաքն անմիջապես այրեցին հրով։ 20Գայիի բնակիչները հետ նայելով տեսան, որ քաղաքից ծուխ էր ելնում մինչև երկինք։ Նրանք չէին կարող փախչել այս կամ այն կողմ, իսկ ժողովուրդը, որ թաքնված էր անապատում, հարձակվեց հետապնդողների վրա։ 21Երբ Հեսուն և ամբողջ ժողովուրդը տեսան, որ դարանակալները գրավեցին քաղաքը, և քաղաքի ծուխը մինչև երկինք է հասնում, նորից կրնկի վրա հետ դարձան և հարվածեցին Գայիի մարդկանց։ 22Մյուսները քաղաքից դուրս եկան նրանց ընդառաջ, և Գայիի մարդիկ մնացին բանակի մեջտեղում։ Նրանք այն կողմից, սրանք այս կողմից այնքան հարվածեցին, մինչև որ նրանցից ազատվող և փախչող չմնաց։ 23Իսկ Գայիի թագավորին ձերբակալեցին և կենդանի բերեցին Հեսուի մոտ։
24Երբ Իսրայելի որդիները դադարեցին բոլոր գայիցիներին կոտորելուց, ոմանց՝ դաշտերում, ոմանց՝ լեռներում՝ զառիվայրի վրա, մինչև այնտեղ, ուր հալածել էին նրանց, և ամենքը սրակոտոր եղան իսպառ, Հեսուն վերադարձավ Գայի և սրի քաշեց այն։ 25Այդ օրն ընկածները՝ տղամարդ և կին, տասներկու հազար էին՝ Գայիի բոլոր բնակիչները։ 26Հեսուն գայիսոն մեկնած ձեռքը հետ չքաշեց, մինչև որ չբնաջնջեց Գայիի բոլոր բնակիչներին, 27բացի անասուններից և քաղաքի ավարից, որ կողոպտեցին Իսրայելի որդիները Տիրոջ հրամանի համաձայն, որ տվել էր Հեսուին։ 28Հեսուն քաղաքը կրակով այրեց և այն դարձրեց հողաբլուր, որ հավիտյան անշեն մնաց մինչև այսօր։ 29Իսկ Գայիի թագավորին կախեց երկճյուղ ծառից, և նա ծառից կախված մնաց մինչև երեկո։ Արևը մայր մտնելու ժամանակ Հեսուն հրամայեց, և նրան իջեցրին ծառից, գցեցին մի փոսի մեջ՝ քաղաքի դարպասի մոտ, և նրա վրա քարերի կույտ դիզեցին, որ կա մինչև այսօր։
Օրենքի ընթերցումը Գեբաղ լեռան վրա
30 # Գրբ. 8.30-35 համարները = հուն. 9.2ա-2զ համարներին։ Այն ժամանակ Հեսուն Տիրոջ՝ Իսրայելի Աստծու համար զոհասեղան շինեց Գեբաղ լեռան վրա, 31ինչպես պատվիրել էր Տիրոջ ծառա Մովսեսն Իսրայելի որդիներին, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքի գրքում. զոհասեղան ամբողջական քարերից, որոնց երկաթ չէր դիպել, և այնտեղ Տիրոջ համար ողջակեզ և փրկության զոհ մատուցեց։ 32Հեսուն այդ քարերի վրա գրեց Երկրորդ օրենքը՝ Մովսեսի օրենքները. Իսրայելի որդիների առաջ գրեց այն։ 33Ողջ Իսրայելը, նրանց ծերերը, նրանց դատավորները և դպիրները, թե՛ եկվորը և թե՛ բնիկը, գնում էին տապանակի առջևից՝ այս ու այն կողմից։ Ղևտացի քահանաները վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը։ Ուղեկցողների կեսը կանգնեց Գարիզին լեռան կողմը, կեսը՝ Գեբաղ լեռան կողմը, ինչպես առաջ պատվիրել էր Տիրոջ ծառա Մովսեսը, որ ժողովրդին օրհնեն, ինչպես նախկինում։ 34Ապա Հեսուն կարդաց այս օրենքի բոլոր խոսքերը, օրհնություններն ու անեծքները, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքի գրքում։ 35Այն բոլորից, որ Մովսեսը պատվիրել էր Հեսուին, չկար մի խոսք, որ Հեսուն չկարդար Իսրայելի ամբողջ ժողովրդի՝ տղամարդկանց, կանանց, մանուկների և Իսրայելի մեջ եղած օտարականների առաջ։
Currently Selected:
ՀԵՍՈՒ 8: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: