ՀԵՍՈՒ 2
2
Հեսուն հետախույզներ է ուղարկում Երիքով
1Եվ Հեսուն՝ Նավեի որդին, Սատիմից երկու երիտասարդ ուղարկեց երկիրը հետախուզելու համար և ասաց. «Գնացեք հետախուզե՛ք երկիրը և Երիքովը»։ Երկու երիտասարդները ճամփա ընկան, եկան Երիքով ու մտնելով Ռահաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ օթևանեցին այնտեղ։ 2Երիքովի թագավորին լուր տվեցին և ասացին. «Այս գիշեր այստեղ Իսրայելի որդիներից մարդիկ են մտել երկիրը հետախուզելու»։ 3Երիքովի թագավորը մարդ ուղարկեց, ու Ռահաբին ասացին. «Դո՛ւրս հանիր այն մարդկանց, որոնք եկել են քեզ մոտ և գիշերը մտել են քո տունը, որովհետև եկել են այս երկիրը հետախուզելու»։ 4Կինը, որ մինչ այդ երկու մարդկանց առնելով՝ թաքցրել էր, նրանց ասաց. «Ինձ մոտ մարդիկ մտան, բայց ես չգիտեի, թե որտեղի՛ց են։ 5Առավոտյան աղջամուղջին՝ դարպասը բացվելու ժամանակ, այդ մարդիկ դուրս եկան, և չգիտեմ, թե ո՛ւր գնացին։ Հետապնդե՛ք նրանց, գուցե հասնեք»։ 6Նրանց հանել էր տանիքն ու թաքցրել այնտեղ դիզված վուշի խրձերի տակ։ 7Թագավորի մարդիկ ընկան նրանց հետևից Հորդանան գետի անցումը տանող ճանապարհով, և դարպասը փակվեց։ Մինչ հետապնդողներն ընկել էին նրանց հետևից, 8և մինչ նրանք կքնեին, կինը նրանց մոտ՝ տանիքը ելավ 9և ասաց. «Գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որովհետև ձեր ահն ընկել է մեզ վրա, և ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել, 10քանի որ մենք լսել ենք, թե Տերն ինչպե՛ս Կարմիր ծովն ցամաքեցրեց ձեր առաջ, երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից, և թե ինչ արեցիք դուք ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհովնին և Օվգին, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, որոնց սպանեցիք։ 11Երբ մենք լսեցինք, զարհուրեցին մեր սրտերը, և մեզնից ոչ մեկի մեջ շունչ չի մնացել ձեր պատճառով, որովհետև Տերը՝ ձեր Աստվածը, Աստված է երկնքում՝ վերևում, և երկրի վրա՝ ներքևում։ 12Հիմա երդվե՛ք ինձ Տիրոջով՝ Աստծով, որ ինչպես ես եմ ձեզ ողորմություն անում, այդպես էլ դուք ողորմություն կանեք իմ հոր տան նկատմամբ։ Ինձ մի ճշմարիտ նշա՛ն տվեք, 13որ ողջ կթողնեք իմ հոր տունը և իմ մորը, իմ եղբայրներին և իմ քույրերին ու այն ամենը, ինչ ունեն նրանք, և կփրկեք ինձ մահվանից»։ 14Եվ նրանք ասացին նրան. «Երդվում ենք մեր կյանքով, միայն թե մեր գաղտնիքը չբացահայտես»։ Եվ նա ասաց. «Երբ Տերն այս քաղաքը ձեր ձեռքը հանձնի, ինձ ողորմությո՛ւն արեք և ինձ հետ արդա՛ր վարվեցեք»։ 15Եվ պարանով նրանց կախեց-իջեցրեց պատուհանից, որովհետև նրա տունը պարսպի մեջ էր, և ինքը բնակվում էր պարսպի մեջ։ 16Նա ասաց նրանց. «Գնացե՛ք լեռների վրայով, որպեսզի խուսափեք ձեզ փնտրողներից։ Երեք օր թաքնվե՛ք այնտեղ, մինչև որ ձեզ փնտրողները հետ դառնան, և հետո գնացե՛ք ձեր ճանապարհով»։ 17Այդ մարդիկ նրան ասացին. «Մենք կկատարենք մեր երդումը, որով մեզ երդվեցրիր. 18իսկ դու, երբ մենք մտնենք քաղաքը, այս կարմիր պարանը որպես նշան կդնես և կկապես այն պատուհանից, որից մեզ իջեցրիր, և քո հորը, քո մորը, քո եղբայրներին և քո հոր ամբողջ տունը կհավաքես քեզ մոտ՝ այս տանը։ 19Ով որ քո տնից դուրս գա, ինքը թող իր համար պատասխանատու լինի. մենք ազատ կլինենք քեզ տված մեր երդումից։ Ով քեզ հետ քո տանը լինի, մենք պատասխանատու կլինենք, եթե մեկի ձեռքը դիպչի նրան։ 20Իսկ եթե մեկը վնասի մեզ, կամ հայտնես մեր այս գործը, մենք ազատ կլինենք քեզ տված մեր երդումից»։ 21Եվ կինն ասաց. «Թող լինի ձեր ասածի պես, թող այդպես լինի»։ Ու արձակեց նրանց, և նրանք գնացին։ Եվ նա կարմիր նշանը կապեց պատուհանին։
22Նրանք գնացին ու հասան լեռնակողմը և այնտեղ մնացին երեք օր, մինչև որ փնտրողները հետ դարձան։ Փնտրողները հետախուզեցին ամբողջ ճանապարհը, բայց չգտան նրանց։ 23Երկու երիտասարդները հետ դարձան, իջան լեռից, անցան գետը, հասան Հեսուի՝ Նավեի որդու մոտ և պատմեցին իրենց հետ պատահած բոլոր դեպքերը։ 24Նրանք ասացին Հեսուին. «Տերը՝ Աստված, այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները զարհուրած են մեզնից»։
Currently Selected:
ՀԵՍՈՒ 2: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: