Բ ՕՐԵՆՔ 9
9
1«Լսի՛ր, Իսրայե՜լ։ Այսօր դու անցնում ես Հորդանան գետից այն կողմ՝ մտնելու ու ժառանգելու քեզանից մեծ ու հզոր ժողովուրդներ, մեծամեծ ու մինչև երկինք հասնող պարիսպներով քաղաքներ, 2մեծ, բազմամարդ ու հաղթանդամ մի ժողովուրդ՝ Ենակի որդիներին, որոնց դու ճանաչում ես և լսել ես, թե՝ “Ո՞վ կարող է դեմ կանգնել Ենակի որդիներին”։ 3Դու այսօր կիմանաս, որ Տերը՝ քո Աստվածը, նա ինքը, որ լափող կրակ է, գնալու է քո առջևից։ Նա կոտորելու է, ոչնչացնելու է նրանց քո առջև, կոտորելու է նրանց ու ոչնչացնելու անմիջապես, ինչպես որ ասաց քեզ Տերը։ 4Քո առջև Տիրոջ՝ քո Աստծու կողմից նրանց ոչնչանալը տեսնելով՝ քո սրտում չասես. “Իմ արդար լինելու համար է Տերն ինձ բերել այստեղ՝ ժառանգելու այս լավ երկիրը”։ Ոչ թե քո արդար լինելու, այլ այդ ազգերի ամբարիշտ լինելու համար է Տերը՝ քո Աստվածը, ոչնչացնում նրանց քո առջևից։ 5Ոչ թե քո արդար լինելու և քո սրտի մաքրության համար ես մտնում նրանց երկիրը՝ ժառանգելու այն, այլ այդ ազգերի անօրենության համար է Տերը՝ քո Աստվածը, ոչնչացնում նրանց քո առջևից, որպեսզի հաստատի այն ուխտը, որ երդվել է Տերը մեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։ 6Դու պիտի իմանաս այսօր, որ քո արդար լինելու համար չէ, որ Տերը՝ քո Աստվածը, իբրև ժառանգություն տալիս է քեզ այս բարեբեր երկիրը, քանի որ դու խստապարանոց ժողովուրդ ես»։
Ոսկե հորթը. ժողովրդի սխալը
(Ելք 32.1-35)
7«Հիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թե որքան ես անապատում բարկացրել Տիրոջը՝ քո Աստծուն։ Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք եգիպտացիների երկրից ու եկաք մինչև այս վայրը, շարունակ ըմբոստանում էիք Տիրոջ դեմ։ 8Քորեբում բարկացրիք Տիրոջը, և Տերը զայրացավ ձեզ կոտորելու աստիճան, 9երբ ես բարձրացել էի լեռը, որպեսզի ստանամ քարե տախտակները, ուխտի այն տախտակները, որ Տերը տվեց ձեզ։ Ես քառասուն օր, քառասուն գիշեր մնացի լեռան վրա, հաց չկերա, ջուր չխմեցի, 10և Տերն ինձ տվեց քարե երկու տախտակներ՝ իր իսկ ձեռքով գրած, և դրանց վրա գրված էին բոլոր այն պատգամները, որ Տերը լեռան վրա հաղորդել էր ձեր հավաքի օրը։ 11Քառասուն օր, քառասուն գիշեր հետո Տերն ինձ տվեց քարե երկու տախտակները՝ ուխտի տախտակները։ 12Եվ Տերն ինձ ասաց. “Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետև անօրեն արարք կատարեց քո ժողովուրդը, որին հանեցիր եգիպտացիների երկրից, և որոնք այդքան շուտ շեղվեցին այն ուղուց, որ պատվիրել էի նրանց, և իրենց համար ձուլածո կուռքեր պատրաստեցին”։ 13Տերն ինձ ասաց. “Մեկ երկու անգամ ասել եմ քեզ ու կրկին ասում եմ. Տեսա այդ ժողովրդին. այդ ժողովուրդը խստապարանոց է։ 14Թո՛ւյլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, նրանց անունը ջնջեմ երկնքի տակից և քեզ ավելի մեծ, հզոր ու բազմամարդ ազգ դարձնեմ, քան նրանք են”։ 15Եվ վերադառնալով իջա լեռից՝ երկու տախտակներն իմ երկու ձեռքին, մինչ լեռը բորբոքված էր կրակով։ 16Տեսնելով, որ մեղանչել եք Տիրոջ՝ մեր Աստծու առջև, ձեզ համար ձուլածո կուռքեր եք պատրաստել, շեղվել եք այն ուղուց, որ Տերն էր պատվիրել, 17իմ ձեռքի երկու տախտակները ձեր աչքի առջև ջարդուփշուր արեցի։
18Տիրոջ առջև կրկին աղաչեցի, ինչպես առաջին անգամ, քառասուն օր, քառասուն գիշեր հաց չկերա, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քավության համար, որովհետև Տիրոջ՝ մեր Աստծու առջև չար գործեր էիք կատարել ու բարկացրել նրան։ 19Ես վախենում էի նրա բարկությունից ու զայրույթից, որովհետև Տերը բարկացել էր ձեզ վրա ձեզ կոտորելու աստիճան։ Տերն այս անգամ էլ լսեց ինձ։ 20Նա խիստ բարկացել էր նաև Ահարոնի վրա, ուզում էր սպանել նրան։ Ես աղոթեցի Ահարոնի համար էլ, 21ձեր գործած մեղքը՝ հորթը, վերցրի ու այրեցի կրակով, փշուր-փշուր արեցի ու մանրեցի այն աստիճան, որ մանր փոշու վերածվեց։ Այդ փոշին ես լցրի լեռից իջնող վտակի մեջ։
22Տիրոջը՝ ձեր Աստծուն, բարկացրիք նաև Հրայրյացում [𝕸 Տավերա], Փորձությունում [𝕸 Մասսա] ու Ցանկության գերեզմաններում [𝕸 Կիվռոտ-Հատտաավա]։ 23Եվ երբ Տերը ձեզ ուղարկեց Կադեսբառնեայից, ասաց. “Ելե՛ք ու ժառանգե՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ”, դուք անտեսեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու խոսքը, չհավատացիք նրան, և չանսացիք Տիրոջ ձայնին։ 24Դուք Տիրոջ հրամանին անհնազանդ էիք այն օրվանից ի վեր, ինչ այն ծանուցվեց ձեզ։ 25Ես Տիրոջ առջև աղաչեցի քառասուն օր, քառասուն գիշեր։ Ես աղաչեցի, որովհետև Տերն ասում էր, որ կկոտորի ձեզ։ 26Տիրոջ առջև աղոթք անելով՝ ասացի. “Տե՛ր, Տե՛ր, աստվածների՛ թագավոր, մի՛ կոտորիր քո ժողովրդին ու քո բաժինը, որին փրկեցիր քո մեծ զորությամբ, որին դուրս բերեցիր Եգիպտոսից քո մեծ զորությամբ և կարող ձեռքով ու բարձր բազկով։ 27Հիշի՛ր քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որոնց երդվեցիր քո անունով։ Մի՛ նայիր այդ ժողովրդի խստությանը, ամբարշտությանն ու մեղքերին։ 28Չլինի այնպես, որ այն երկրի բնակիչները, որտեղից դուրս բերեցիր մեզ, ասեն. “Քանի որ Տերը չկարողացավ նրանց տանել այն երկիրը, որ խոստացել էր նրանց, և քանի որ Տերն ատում էր նրանց, դուրս բերեց նրանց, որպեսզի կոտորի անապատում”։ 29Սրանք քո ժողովուրդն են ու քո ժառանգությունը, որոնց քո մեծ զորությամբ ու բարձր բազկով դուրս բերեցիր եգիպտացիների երկրից”»։
Currently Selected:
Բ ՕՐԵՆՔ 9: ՆԷԱ
Highlight
Share
Copy

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: