Բ ՕՐԵՆՔ 11
11
Աստծու մեծությունը
1«Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, և պահի՛ր նրա պատգամները և նրա օրենքները, նրա պատվիրաններն ու նրա կանոնները քո կյանքի բոլոր օրերին։ 2Այսօր իմ խոսքը չեմ ուղղում ձեր որդիներին, որոնք ո՛չ գիտեն, ո՛չ էլ տեսել են Տիրոջ՝ քո Աստծու դաստիարակությունը՝ նրա մեծագործությունները, հզոր ձեռքը և բարձր բազուկը, 3նրա նշաններն ու զարմանահրաշ գործերը, որ նա արեց Եգիպտոսում եգիպտացիների փարավոնի և նրա ամբողջ երկրի հանդեպ։ 4Նաև այն, թե Տերն ի՛նչ բերեց եգիպտացիների զորքերի, նրանց կառքերի ու երիվարների գլխին, թե նրանց ինչպե՛ս ջրասույզ արեց Կարմիր ծովի մեջ, երբ սրանք հարձակվում էին մեր թիկունքից, և անհետացրեց նրանց հավիտյան։ 5Նաև այն, թե ի՛նչ արեց ձեզ համար անապատում, մինչև որ եկաք այս վայրը։ 6Եվ թե ի՛նչ բերեց Դաթանի ու Աբիրոնի գլխին, որոնք Ռուբենի ցեղից Եղիաբի որդիներն էին, թե ինչպես երկիրը, իր երախը բանալով, ամբողջ Իսրայելի միջից կուլ տվեց նրանց, նրանց ընտանիքներն ու վրանները, նրանց ողջ ունեցվածքը։ 7Ձեր աչքերը տեսան Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց ձեր մեջ մինչև այսօր»։
Խոստացված երկրի օրհնությունները
8«Ուրեմն պահե՛ք նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ, որպեսզի ապրեք, բազմանաք, մտնեք ու ժառանգեք այն երկիրը, դեպի ուր անցնում եք Հորդանան գետով՝ ժառանգելու այն, 9որպեսզի երկար ապրեք այն երկրում, որ Տերը երդվեց ձեր հայրերին՝ տալու նրանց, և նրանցից հետո՝ նրանց զավակներին, մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։
10Այն երկիրը, ուր դուք մտնելու եք՝ ժառանգելու, նման չէ եգիպտացիների երկրին, որտեղից դուք դուրս եկաք, որտեղ երբ սերմը ցանում էիք, պետք է ջրեիք ու տքնաջան աշխատեիք ձեր ոտքերով, ինչպես բանջարանոցը։ 11Իսկ այն երկիրը, ուր դուք պիտի մտնեք ժառանգելու համար, լեռնային ու դաշտային երկիր է և երկնքի անձրևի ջուրն է խմում։ 12Դա մի երկիր է, որը Տերը՝ քո Աստվածը, խնամում է, տարվա սկզբից մինչև տարվա վերջը շարունակ Տիրոջ՝ քո Աստծու աչքը նրա վրա է։
13Եթե ընդունես նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր հաղորդում եմ քեզ, այն է՝ սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, պաշտես նրան քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով, 14ապա նա իր ժամանակին ձեր երկրին կտա գարնանային ու աշնանային անձրևները, որպեսզի կարողանաս ամբարել քո ցորենը, քո գինին ու քո յուղը։ 15Նա քո դաշտերին խոտ կտա քո անասունների համար։ Կուտես և կհագենաս։ 16Զգո՛ւյշ եղեք, չլինի թե ամբարտավանանան ձեր սրտերը, և մեղք գործեք՝ օտար աստվածների պաշտելով ու երկրպագելով նրանց։ 17Այն ժամանակ Տերը խիստ կզայրանա ձեզ վրա, արգելք կդնի երկնքի վրա, անձրև չի լինի, հողն իր բերքը չի տա, և դուք շատ արագ կկորչեք այս բարեբեր երկրից, որ Տերը տվել է ձեզ։
18Այս խոսքերը դրե՛ք ձեր սրտում ու ձեր հոգում, որպես նշան դրանք կապե՛ք ձեր ձեռքերին, որ մշտապես մնան ձեր աչքերի առջև։ 19Դուք դրանք սովորեցրե՛ք ձեր որդիներին և դրանց մասին խոսե՛ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, ննջելիս ու արթնանալիս։ 20Դրանք գրե՛ք ձեր տների դրանդիներին ու ձեր դռներին, 21որպեսզի ձեր կյանքը երկար լինի, ինչպես նաև ձեր որդիների կյանքը այն երկրի վրա, որ Տերը երդվել է ձեր հայրերին՝ տալու ձեզ, այնքան ժամանակ, որքան որ երկինքը կլինի երկրի վրա։
22Եթե ընդունեք այս բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր հաղորդում եմ ձեզ անել, և սիրեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, գնաք նրա ճանապարհով ու հարեք նրան, 23ապա Տերը ձեր առջևից կհեռացնի այդ բոլոր ազգերին, և դուք կնվաճեք ձեզանից մեծ ու հզոր ազգերի։ 24Բոլոր այն վայրերը, ուր կկոխեն ձեր ոտքերը, ձերը կլինեն. անապատից մինչև Անդրլիբանան, Մեծ գետից՝ Եփրատ գետից մինչև Արևմտյան ծովը կլինեն ձեր սահմանները։ 25Ոչ ոք ձեզ չի դիմադրի, Տերը՝ ձեր Աստվածը, ձեր ահն ու սարսափը կսփռի ամբողջ երկրի վրա, ուր դուք ոտք կդնեք, ինչպես ասել է ձեզ Տերը»։
Օրհնություններ ու անեծքներ
26«Ես այսօր, ահա, ձեր առջև եմ դնում օրհնություններ ու անեծքներ։ 27Օրհնություն, եթե լսեք պատվիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, 28և անեծքներ՝ եթե չլսեք Տիրոջ՝ ձեր Աստծու պատվիրանները, որոնք ես այսօր հաղորդում եմ ձեզ, շեղվեք այն ճանապարհից, որ ես պատվիրեցի ձեզ՝ գնալով ու պաշտելով օտար աստվածների, որոնց չեք ճանաչում։ 29Երբ Տերը՝ քո Աստվածը, տանի քեզ այն երկիրը, դեպի ուր անցնում ես Հորդանան գետով, որպեսզի ժառանգես այն, ապա օրհնությունները կանչիր Գարիզին լեռան վրա և անեծքները՝ Գեբաղ լեռան վրա։ 30(Դրանք Հորդանան գետի այն կողմում են՝ դեպի արևմուտք տանող ճանապարհի հետևում, քանանացիների երկրում, որոնք բնակվում են արևմուտքում, Գաղգաղայի մոտ, Բարձր կաղնու [𝕸 Էլոնե Մորեք] մերձակայքում)։ 31Դուք պիտի անցնեք Հորդանան գետը՝ մտնելու և ժառանգելու այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է ձեզ որպես ժառանգություն հավիտյան։ Ժառանգե՛ք այն և բնակվե՛ք նրա մեջ։
32Զգո՛ւյշ եղեք, որ կատարեք նրա բոլոր հրամանները և այս կանոնները, որ ես այսօր տալիս եմ ձեզ»։
Currently Selected:
Բ ՕՐԵՆՔ 11: ՆԷԱ
Highlight
Share
Copy

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: