ՍԱՂՄՈՍՆԵՐ 116:1-8

ՍԱՂՄՈՍՆԵՐ 116:1-8 ՆՎԱԱ

Ես ուրախ եմ, որ Տերը լսեց իմ ձայնը և իմ աղաչանքը, Որ իր ականջը խոնարհեց դեպի ինձ, և ես իմ բոլոր օրերում պիտի կանչեմ նրան։ Մահվան լարերը պատեցին ինձ, և դժոխքի վշտերը գտան ինձ. նեղություն և տրտմություն գտա ես։ Բայց ես կանչեցի Տիրոջ անունը. Տե՛ր, փրկի՛ր իմ անձը։ Ողորմած է Տերը և արդար. գթած է մեր Աստվածը։ Տերը պահում է անօգնականներին. ես խեղճացա, և նա ապրեցրեց ինձ։ Ո՛վ իմ անձ, դարձի՛ր քո հանգստությանը, որովհետև Տերը քեզ բարիք արեց։ Որովհետև դու իմ անձը փրկեցիր մահվանից, իմ աչքը՝ արտասուքից և իմ ոտքերը՝ սայթաքելուց։

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy