ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:16-20
ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:16-20 ՆՎԱԱ
Թագավորը զորքի շատությամբ չի փրկվում, և ոչ էլ հսկան է ազատվում իր մեծ ուժով։ Ձին էլ սուտ է փրկության համար և իր մեծ զորությամբ չի ազատում։ Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը, Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։ Մեր անձը հույսով սպասում է Տիրոջը. նա է մեր օգնությունն ու վահանը։





