ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:165-168
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:165-168 ՆՎԱԱ
Մեծ խաղաղություն կա քո օրենքը սիրողների համար, և գայթակղություն չկա նրանց համար։ Տե՛ր, ես սպասում եմ քո փրկությանը և կատարում եմ քո պատվիրանները։ Իմ անձը պահում է քո վկայությունները, և ես շատ եմ սիրում դրանք։ Ես պահում եմ քո պատվիրաններն ու վկայությունները, որովհետև իմ բոլոր ճանապարհները քո առաջ են։





