Հակոբոս 3
3
Ընդդեմ անսանձ լեզվի
1Եղբայրնե՛ր իմ, շատերդ ուսուցիչներ մի՛ եղեք, իմացե՛ք, որ մեծ դատաստան պիտի ընդունեք, 2որովհետև ամենքս շատ բաներով մեղանչում ենք։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարողանում է իր ամբողջ մարմինը սանձահարել։ 3Տե՛ս, ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նրանք մեզ հնազանդվեն, ու նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։ 4Ահա նավերը ևս, որ այդքան մեծ են ու սաստիկ հողմերից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են, դեպի ո՛ր կողմ ղեկավարը կամենում է։ 5Այդպես էլ լեզուն. մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Տե՛ս, մի փոքր կրակը ինչքա՜ն անտառ է հրդեհում։ 6Լեզուն էլ կրակ է, մի անիրավության աշխարհ։ Լեզուն մեր անդամների մեջ է դրված. նա է ամբողջ մարմինն ապականում և այրում մեր գոյության շրջանը, նա ինքը բորբոքված է գեհենից։ 7Գազանների, թռչունների, սողունների և ծովում եղողների ամբողջ բնությունը հնազանդեցված է և հնազանդվում է մարդկային բնությանը։ 8Բայց մարդկանց լեզուն ոչ ոք չի կարող հնազանդեցնել. նա անզուսպ ու չար է՝ մահաբեր թույնով լցված։ 9Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը, նրանով նաև անիծում ենք մարդկանց, որ Աստծու նմանությամբ են ստեղծված։ 10Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք։ Պետք չէ, եղբայրնե՛ր, որ դա այդպես լինի։ 11Մի՞թե մի աղբյուր նույն ակունքից քաղցր ու դառը ջուր կբխեցնի։ 12Մի՞թե հնարավոր է, եղբայրնե՛ր իմ, որ թզենին ձիթապտուղ տա, կամ որթատունկը՝ թուզ։ Ոչ էլ աղի աղբյուրը քաղցր ջուր կտա։
Երկրային և երկնային իմաստություն
13Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. թող իր բարի վարքով ցույց տա հեզությամբ կատարված գործերը, որ իմաստություն է տալիս։ 14Բայց եթե ձեր սրտերում դառը նախանձ ու հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք և ճշմարտության դեմ մի՛ ստեք։ 15Այս իմաստությունը վերևից չի իջել, այլ երկրավոր է, մարմնավոր ու դիվական, 16որովհետև որտեղ նախանձ ու եսասիրություն կա, այնտեղ անկարգություն և ամեն չար բան կա։ 17Իսկ ի վերուստ տրված իմաստությունը նախ սուրբ է, ապա խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ։ 18Արդարության պտուղը խաղաղությամբ սերմանվում է նրանց համար, ովքեր խաղաղություն են անում։
Currently Selected:
Հակոբոս 3: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018

: