Հակոբոս 2:14-17
Հակոբոս 2:14-17 ՆՎԱԱ
Ի՞նչ է օգուտը, եղբայրնե՛ր իմ, եթե մեկն ասի, թե հավատ ունի, բայց արված գործեր չունենա. մի՞թե հավատը կարող է նրան փրկել։ Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, և ձեզանից մեկն ասի նրանց. «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք ու կշտացե՛ք», բայց մարմնին անհրաժեշտ բաները նրանց չտաք, ի՞նչ օգուտ է։ Այդպես էլ հավատը. եթե գործեր չունենա, ինքնին մեռած է։





