YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 14:9-16

ԵԼՔ 14:9-16 ՆՎԱԱ

Եգիպտացիները նրանց հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերը, նրա ձիավորներն ու զորքերը հասան և գտան նրանց բանակատեղ դրած ծովի մոտ՝ Փիաիրոթին մոտիկ, Բեեղսեփոնի դիմաց։ Փարավոնը մոտեցավ, և Իսրայելի որդիները բարձրացրին իրենց աչքերն ու տեսան, որ եգիպտացիները գալիս էին իրենց ետևից։ Իսրայելի որդիները շատ վախեցան և աղաղակեցին Տիրոջը։ Եվ ասացին Մովսեսին. «Մի՞թե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր անապատում մեռնելու. այս ի՞նչ արեցիր մեզ՝ դուրս հանելով Եգիպտոսից։ Սա այն խոսքը չէ՞, որ ասում էինք քեզ Եգիպտոսում, թե՝ “Թո՛ւյլ տուր մեզ, որ ծառայենք եգիպտացիներին, որովհետև մեզ համար ավելի լավ է ծառայել եգիպտացիներին, քան թե մեռնել անապատում”»։ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, կանգնե՛ք ձեր տեղում և տեսե՛ք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար. որովհետև այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլևս հավիտյան չեք տեսնելու։ Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք»։ Տերն ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես ինձ աղաղակում. ասա՛ Իսրայելի որդիներին, որ գնան։ Իսկ դու բարձրացրո՛ւ գավազանդ, մեկնի՛ր ձեռքդ ծովի վրա, ճեղքի՛ր այն, և Իսրայելի որդիները ծովի միջով գնան ցամաքով։

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy