Եւ յորժամ պահիցէք, մի՛ լինիք իբրեւ զկեղծաւորսն տրտմեալք, որ ապականեն զերեսս իւրեանց, որպէս զի երեւեսցին մարդկան թէ պահիցեն. ամէն ասեմ ձեզ. Այն իսկ են վարձք նոցա։ Այլ դու յորժամ պահիցես, օծ զգլուխ քո եւ լուա զերեսս քո, զի մի՛ երեւեսցիս մարդկան իբրեւ զպահող, այլ՝ Հօրն քում ի ծածուկ. եւ Հայրն քո որ տեսանէ ի ծածուկ՝ հատուսցէ քեզ։