Խ օսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ. Մուտ առ փարաւոն, զի ես խստացուցի զսիրտ նորա եւ զսիրտ ծառայից նորա, զի կարգաւ եկեսցեն նշանքն իմ ի վերայ նոցա։ Որպէս զի պատմիցէք յականջս որդւոց ձերոց, եւ որդւոց որդւոց ձերոց, որչափ խաղացի ընդ Եգիպտացիսդ, եւ զնշանս իմ զոր արարի ի նոսա, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։