1
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:30
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Երբ Հիսուսը լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է»։ Եվ գլուխը կախելով՝ հոգին ավանդեց։
Krahaso
Eksploroni ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:30
2
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:28
Այնուհետև Հիսուսը, իմանալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։
Eksploroni ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:28
3
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:26-27
Երբ Հիսուսը տեսավ մորն ու նրան մոտ կանգնած սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից սկսած՝ աշակերտը նրան իր մոտ վերցրեց։
Eksploroni ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:26-27
4
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:33-34
Իսկ երբ Հիսուսի մոտ եկան, տեսան, որ նա արդեն մեռած էր, և նրա սրունքները չկոտրեցին։ Սակայն զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր ելավ։
Eksploroni ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:33-34
5
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:36-37
Այս ամենը պատահեց, որպեսզի իրականանա գրվածը. «Նրա ոսկորը չպիտի փշրվի» ։ Եվ դարձյալ, ըստ մյուս գրվածի՝ «Պիտի նայեն նրան, որին խոցեցին» ։
Eksploroni ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:36-37
6
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:17
Խաչափայտը նա ինքն էր վերցրել և բարձրացնում էր Գագաթ, եբրայերեն՝ Գողգոթա, կոչված վայրը
Eksploroni ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:17
7
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:2
Իսկ զինվորները, փշե պսակ շինելով, դրեցին նրա գլխին և ծիրանի զգեստ հագցրին։
Eksploroni ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:2
Kreu
Bibla
Plane
Video