1
Մատթեոս 7:7
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեզ կբացվի.
Krahaso
Eksploroni Մատթեոս 7:7
2
Մատթեոս 7:8
որովհետև ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, ով բախում է, նրան բացվում է։
Eksploroni Մատթեոս 7:8
3
Մատթեոս 7:24
Արդ, ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։
Eksploroni Մատթեոս 7:24
4
Մատթեոս 7:12
Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև սա են օրենքը և մարգարեները։
Eksploroni Մատթեոս 7:12
5
Մատթեոս 7:14
Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները։
Eksploroni Մատթեոս 7:14
6
Մատթեոս 7:13
Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։
Eksploroni Մատթեոս 7:13
7
Մատթեոս 7:11
Արդ, եթե դուք, որ չար եք, ձեր զավակներին բարի պարգևներ տալը գիտեք, հապա որքա՜ն առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն։
Eksploroni Մատթեոս 7:11
8
Մատթեոս 7:1-2
«Մի՛ դատեք, որ չդատվեք. որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։
Eksploroni Մատթեոս 7:1-2
9
Մատթեոս 7:26
Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք չի կատարում, կնմանվի մի անխելք մարդու, որն իր տունը կառուցեց ավազի վրա։
Eksploroni Մատթեոս 7:26
10
Մատթեոս 7:3-4
Եվ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպե՞ս ես եղբորդ ասում՝ "Թող շյուղն աչքիդ միջից հանեմ", երբ ահա քո աչքի մեջ գերան կա։
Eksploroni Մատթեոս 7:3-4
11
Մատթեոս 7:15-16
Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք. մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։
Eksploroni Մատթեոս 7:15-16
12
Մատթեոս 7:17
Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։
Eksploroni Մատթեոս 7:17
13
Մատթեոս 7:18
Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։
Eksploroni Մատթեոս 7:18
14
Մատթեոս 7:19
Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ գցվում։
Eksploroni Մատթեոս 7:19
Kreu
Bibla
Plane
Video