Որոնման արդյունքներ․ purity
Ա Տիմոթեոսին 4:12 (ՆՎԱԱ)
Թող ոչ ոք քո երիտասարդ տարիքը չարհամարհի, այլ հավատացյալներին օրինա՛կ եղիր խոսքով, վարքով, սիրով , հավատով, անարատությամբ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:9 (ՆՎԱԱ)
Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով քո խոսքի համեմատ։
Փիլիպպեցիներին 4:8 (ՆՎԱԱ)
Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք։
Ա Կորնթացիներին 6:19 (ՆՎԱԱ)
Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք։
Ա Կորնթացիներին 6:20 (ՆՎԱԱ)
Քանզի մեծ գնով եք գնվել, ուստի փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնի մեջ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 51:10 (ՆՎԱԱ)
Մաքուր սի՛րտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում։
Ա Թեսաղոնիկեցիներին 4:3 (ՆՎԱԱ)
Քանի որ Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը, որ դուք պոռնկությունից հեռու մնաք։
Ա Թեսաղոնիկեցիներին 4:4 (ՆՎԱԱ)
Եվ ձեզանից յուրաքանչյուրն իմանա կին առնել սրբությամբ ու պատվով,
Բ Կորնթացիներին 7:1 (ՆՎԱԱ)
Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելինե՛ր, հոգու և մարմնի ամեն պղծությունից ինքներս մեզ մաքրենք և սրբությունը Աստծու երկյուղով կատարյալ դարձնենք։
Եփեսացիներին 5:3 (ՆՎԱԱ)
Պոռնկության, ամեն պղծության կամ ագահության անունն անգամ թող չտրվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին,
Ա Թեսաղոնիկեցիներին 4:5 (ՆՎԱԱ)
ոչ թե ցանկության կրքով, ինչպես հեթանոսները, որոնք Աստծուն չեն ճանաչում։
Ա Թեսաղոնիկեցիներին 4:7 (ՆՎԱԱ)
Հիրավի Աստված մեզ պղծության չի կանչել, այլ սրբության։
Ա Կորնթացիներին 6:18 (ՆՎԱԱ)
Պոռնկությունից փախե՛ք. ամեն մեղք, որ մարդ գործում է, իր մարմնից դուրս է, սակայն պոռնկություն անողն իր մարմնի դեմ է մեղանչում։
Ա Թեսաղոնիկեցիներին 4:8 (ՆՎԱԱ)
Ուրեմն նա, ով անարգում է, ոչ թե մարդուն է անարգում, այլ Աստծուն, որ և տվեց մեզ Սուրբ Հոգին։
Բ Տիմոթեոսին 2:22 (ՆՎԱԱ)
Երիտասարդական ցանկություններից փախի՛ր և հետամո՛ւտ եղիր արդարությանը, հավատին, սիրուն, խաղաղությանը՝ Տիրոջ անունը մաքուր սրտով կանչողների հետ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:11 (ՆՎԱԱ)
Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ։
Հռոմեացիներին 12:1 (ՆՎԱԱ)
Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։
Հռոմեացիներին 12:2 (ՆՎԱԱ)
Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։
Բ Կորնթացիներին 10:5 (ՆՎԱԱ)
և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար։
Գաղատացիներին 5:16 (ՆՎԱԱ)
Սակայն ասում եմ. «Հոգո՛վ ընթացեք ու մարմնի ցանկությունը մի՛ կատարեք»։
Գաղատացիներին 5:22 (ՆՎԱԱ)
Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ,
Գաղատացիներին 5:23 (ՆՎԱԱ)
հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա։
Գաղատացիներին 5:24 (ՆՎԱԱ)
Նրանք, ովքեր Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով հանդերձ։
Գաղատացիներին 6:8 (ՆՎԱԱ)
Իր մարմնի համար սերմանողը մարմնից ապականություն կհնձի, իսկ Հոգու համար սերմանողը Հոգուց հավիտենական կյանք կհնձի։
Փիլիպպեցիներին 4:9 (ՆՎԱԱ)
Հենց այն, ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, ա՛յն արեք, և խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։