Որոնման արդյունքներ․ praise
Ա Թեսաղոնիկեցիներին 5:18 (ՆՎԱԱ)
Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 139:14 (ՆՎԱԱ)
Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 63:3 (ՆՎԱԱ)
Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 63:4 (ՆՎԱԱ)
Այսպես պիտի օրհնեմ քեզ իմ կյանքում, քո անունով պիտի բարձրացնեմ իմ ձեռքերը։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 100:4 (ՆՎԱԱ)
Նրա դռները մտե՛ք գոհությամբ, նրա սրահները՝ փառաբանությամբ. գոհացե՛ք նրանից և օրհնեցե՛ք նրա անունը։
Եբրայեցիներին 13:15 (ՆՎԱԱ)
Ուստի նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը։
Փիլիպպեցիներին 4:4 (ՆՎԱԱ)
Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք։
Փիլիպպեցիներին 4:8 (ՆՎԱԱ)
Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք։
Կողոսացիներին 3:16 (ՆՎԱԱ)
Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։
Ա Թեսաղոնիկեցիներին 5:16 (ՆՎԱԱ)
Միշտ ուրա՛խ եղեք։
Ա Թեսաղոնիկեցիներին 5:17 (ՆՎԱԱ)
Անդադար աղոթե՛ք։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 150:6 (ՆՎԱԱ)
Շունչ ունեցող ամեն արարած թող օրհնի Տիրոջը։ Ալելուիա՜։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:11 (ՆՎԱԱ)
Քոնն են, ո՛վ Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունը, մեծափառությունը և երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան։ Քոնն է, ո՛վ Տեր, թագավորությունը, որովհետև դու բարձրացած ես ամենից վեր իբրև գերիշխան։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 9:1 (ՆՎԱԱ)
Ես պիտի փառաբանեմ քեզ, Տե՛ր, իմ ամբողջ սրտով. պիտի հռչակեմ քո բոլոր սքանչելիքները։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:1 (ՆՎԱԱ)
Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ. նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 100:2 (ՆՎԱԱ)
Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ. ցնծությամբ եկե՛ք նրա առջև։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 100:3 (ՆՎԱԱ)
Ճանաչեցե՛ք, որ Տերն է Աստվածը. նա է մեզ արարել, և ոչ թե մենք. մենք նրա ժողովուրդն ենք և նրա արոտի ոչխարները։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 100:5 (ՆՎԱԱ)
Որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը, և նրա ճշմարտությունը՝ սերնդից մինչև սերունդ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:1 (ՆՎԱԱ)
Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի նրա սուրբ անունը։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:2 (ՆՎԱԱ)
Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր նրա բոլոր բարիքները.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 100:1 (ՆՎԱԱ)
Գոչեցե՛ք Տիրոջը, ո՛վ ամբողջ երկիր։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 42:11 (ՆՎԱԱ)
Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:13 (ՆՎԱԱ)
Եվ հիմա, ո՛վ մեր Աստված, փառաբանում ենք քեզ և օրհներգում քո փառավոր անունը.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 63:5 (ՆՎԱԱ)
Իմ կյանքը պիտի կշտանա, ինչպես ճարպով ու պարարտությամբ, և իմ բերանը պիտի օրհնի քեզ ուրախ շրթունքներով։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:3 (ՆՎԱԱ)
Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո բոլոր ցավերը,