Որոնման արդյունքներ․ mercy
Եբրայեցիներին 4:16 (ՆՎԱԱ)
Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։
Հակոբոս 2:13 (ՆՎԱԱ)
որովհետև անողորմի նկատմամբ անողորմ դատաստան է լինելու. ողորմածությունը արհամարհում է դատաստանը։
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:22 (ՆՎԱԱ)
Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:23 (ՆՎԱԱ)
Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը։
Եփեսացիներին 2:4 (ՆՎԱԱ)
Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց,
Եփեսացիներին 2:5 (ՆՎԱԱ)
մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց։ Դուք շնորհով եք փրկված։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 51:1 (ՆՎԱԱ)
Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո ողորմության համեմատ և քո մեծ գթությամբ ջնջի՛ր իմ հանցանքները։
Եփեսացիներին 2:8 (ՆՎԱԱ)
Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։
Տիտոսին 3:5 (ՆՎԱԱ)
նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ,
Ղուկաս 6:36 (ՆՎԱԱ)
Ուրեմն ողորմա՛ծ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է ողորմած։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 51:2 (ՆՎԱԱ)
Ամբողջովին լվա՛ ինձ իմ հանցանքից և սրբի՛ր ինձ իմ մեղքից,
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:24 (ՆՎԱԱ)
«Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես նրան եմ հուսալու»։
ՄԻՔԻԱ 6:8 (ՆՎԱԱ)
Քեզ հայտնել է, ո՛վ մարդ, թե ի՛նչն է բարի, և Տերն ի՛նչ է պահանջում քեզանից. միայն իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ քո Աստծու հետ։
Ա Տիմոթեոսին 1:16 (ՆՎԱԱ)
Սակայն այն բանի համար ողորմություն գտա, որպեսզի Հիսուս Քրիստոսն ամբողջ համբերատարությունը նախ իմ մեջ ցույց տար՝ օրինակ լինելու նրանց, ովքեր հավատալու են նրան հավիտենական կյանքի համար։
Եբրայեցիներին 4:15 (ՆՎԱԱ)
Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է։
Հակոբոս 2:12 (ՆՎԱԱ)
Այնպե՛ս խոսեք ու այնպե՛ս արեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու.
Ա Պետրոս 1:3 (ՆՎԱԱ)
Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ,
Ղուկաս 6:35 (ՆՎԱԱ)
Բայց դուք սիրե՛ք ձեր թշնամիներին, բարի՛ք գործեք և ոչինչ չակնկալելո՛վ փոխ տվեք, ու ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա գթառատ է ապերախտների ու չարերի հանդեպ։
Հռոմեացիներին 9:15 (ՆՎԱԱ)
Որովհետև Մովսեսին ասում է. «Ողորմելու եմ, ում որ ողորմելու եմ, և գթալու եմ, ում որ գթալու եմ» (Ելք 33.19) ։
Հռոմեացիներին 9:16 (ՆՎԱԱ)
Ուրեմն ողորմությունը կախված չէ կամեցողից, ո՛չ էլ ջանք գործադրողից, այլ Աստծուց, որ ողորմում է։
Եփեսացիներին 2:6 (ՆՎԱԱ)
Նրա հետ մեզ հարություն տվեց և նրա հետ նստեցրեց երկնքում՝ Քրիստոս Հիսուսով,
ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:8 (ՆՎԱԱ)
Բարեգութ և ողորմած է Տերը, համբերատար է և գթառատ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:10 (ՆՎԱԱ)
Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:11 (ՆՎԱԱ)
Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութն իրենից վախեցողների նկատմամբ։
ԱՌԱԿՆԵՐ 28:13 (ՆՎԱԱ)
Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի։