Որոնման արդյունքներ․ grace
Եփեսացիներին 2:8 (ՆՎԱԱ)
Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։
Բ Կորնթացիներին 12:9 (ՆՎԱԱ)
Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։
Եփեսացիներին 2:9 (ՆՎԱԱ)
Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա։
Եբրայեցիներին 4:16 (ՆՎԱԱ)
Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։
Եփեսացիներին 2:10 (ՆՎԱԱ)
Քանզի նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք։
Հռոմեացիներին 3:23 (ՆՎԱԱ)
Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից։
Ա Պետրոս 5:10 (ՆՎԱԱ)
Եվ ամեն շնորհի Աստվածը, որ ձեզ Քրիստոս Հիսուսով դեպի իր հավիտենական փառքը կանչեց, ձեր՝ փոքր-ինչ չարչարվելուց հետո կվերականգնի, կամրացնի, կզորացնի, հաստատահիմն կդարձնի։
Հռոմեացիներին 8:1 (ՆՎԱԱ)
Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։
Հռոմեացիներին 12:3 (ՆՎԱԱ)
Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ինքներդ ձեր մասին չափից ավելի մի՛ հոգացեք, այլ մտածե՛ք պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց։
Հռոմեացիներին 5:8 (ՆՎԱԱ)
Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։
Եփեսացիներին 2:5 (ՆՎԱԱ)
մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց։ Դուք շնորհով եք փրկված։
Տիտոսին 2:11 (ՆՎԱԱ)
Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց.
Տիտոսին 2:12 (ՆՎԱԱ)
այն մեզ խրատում է, որ մերժենք ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները և խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում՝
Եփեսացիներին 2:4 (ՆՎԱԱ)
Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց,
Հռոմեացիներին 3:24 (ՆՎԱԱ)
Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։
Բ Կորնթացիներին 12:10 (ՆՎԱԱ)
Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։
Եփեսացիներին 1:7 (ՆՎԱԱ)
Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության,
Եփեսացիներին 2:7 (ՆՎԱԱ)
որպեսզի գալիք դարերում հավիտյան ցույց տա իր շնորհի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած քաղցրությամբ։
Բ Տիմոթեոսին 1:9 (ՆՎԱԱ)
որ փրկեց մեզ և սուրբ կոչումով կանչեց՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր կամքի ու շնորհի, որ Քրիստոս Հիսուսով մեզ տրվեց հավիտենական ժամանակներից առաջ
Հռոմեացիներին 5:20 (ՆՎԱԱ)
Բայց օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի երևան գա հանցանքների բազմությունը. բայց որտեղ մեղքն ավելի եղավ, այնտեղ շնորհն առավել շատացավ,
ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:16 (ՆՎԱԱ)
Եվ նրա լիությունից մենք բոլորս շնորհի վրա շնորհը ստացանք.
Եփեսացիներին 2:6 (ՆՎԱԱ)
Նրա հետ մեզ հարություն տվեց և նրա հետ նստեցրեց երկնքում՝ Քրիստոս Հիսուսով,
Հակոբոս 4:6 (ՆՎԱԱ)
Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է. «Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34) ։
Ա Կորնթացիներին 15:10 (ՆՎԱԱ)
Բայց ինչ որ եմ, Աստծու շնորհով եմ, և նրա շնորհը, որ իմ մեջ է, ունայն չեղավ, ընդհակառակը, նրանցից ավելի շատ աշխատեցի. սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:17 (ՆՎԱԱ)
որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։