Որոնման արդյունքներ․ comfort
Բ Կորնթացիներին 1:4 (ՆՎԱԱ)
որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց։
Բ Կորնթացիներին 1:3 (ՆՎԱԱ)
Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության,
ՍԱՂՄՈՍՆԵՐ 23:4 (ՆՎԱԱ)
Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։
Բ Կորնթացիներին 1:5 (ՆՎԱԱ)
Որովհետև որքան Քրիստոսի չարչարանքները մեր մեջ շատ լինեն, այնքան էլ Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունը առավել կլինի։
ԵՍԱՅԻ 41:10 (ՆՎԱԱ)
Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 94:19 (ՆՎԱԱ)
Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, քո մխիթարություններն ուրախացնում են ինձ։
Մատթեոս 11:28 (ՆՎԱԱ)
Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։
Մատթեոս 11:29 (ՆՎԱԱ)
Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք,
ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:27 (ՆՎԱԱ)
Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա։
Բ Կորնթացիներին 1:6 (ՆՎԱԱ)
Եվ եթե նեղություն ենք կրում, ձեր մխիթարության ու փրկության համար է, ու եթե մխիթարվում ենք, այն ձեր մխիթարության համար է, որպեսզի համբերությամբ կրեք նույն չարչարանքները, որ մենք ենք կրում։
Բ Կորնթացիներին 1:7 (ՆՎԱԱ)
Եվ ձեզ վրա մեր հույսը հաստատուն է, որովհետև գիտենք՝ ինչպես որ չարչարանքներին եք մասնակից, այնպես էլ մխիթարությանը։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 23:1 (ՆՎԱԱ)
Տերն է իմ հովիվը, և կարիք չեմ ունենալու։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 23:3 (ՆՎԱԱ)
Նա վերանորոգում է իմ հոգին, առաջնորդում է ինձ արդարության շավիղների մեջ՝ իր անվան համար։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 94:18 (ՆՎԱԱ)
Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, քո ողորմությունը հաստատում է ինձ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:18 (ՆՎԱԱ)
Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին։
Բ Թեսաղոնիկեցիներին 2:16 (ՆՎԱԱ)
Եվ ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, և մեր Աստվածն ու Հայրը, որ մեզ սիրեց ու հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց մեզ շնորհով,
ՍԱՂՄՈՍՆԵՐ 23:2 (ՆՎԱԱ)
Նա կանաչ մարգագետիններում է պառկեցնում ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 23:5 (ՆՎԱԱ)
Դու սեղան ես պատրաստում իմ առջև՝ իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը լեփ-լեցուն է։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 23:6 (ՆՎԱԱ)
Այսպես բարիքը և ողորմությունը կգան իմ հետևից իմ կյանքի բոլոր օրերին, և Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում։
Մատթեոս 11:30 (ՆՎԱԱ)
որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։
Հռոմեացիներին 5:3 (ՆՎԱԱ)
Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում,
Հռոմեացիներին 5:4 (ՆՎԱԱ)
համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։
Հռոմեացիներին 5:5 (ՆՎԱԱ)
Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։
Հռոմեացիներին 8:18 (ՆՎԱԱ)
Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։
Հռոմեացիներին 8:26 (ՆՎԱԱ)
Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։