Ծրագրի մասին

Դու թանկ ու սիրելի ես Տեր Աստծու համարՕրինակ

Դու թանկ ու սիրելի ես Տեր Աստծու համար

ՕՐ 1 7-ից


Քո իրական արժեքը․․․

Հավատքի մարդիկ չեն նայում երևույթին, այլ, ճշմարտության համար, դիմում են Աստծու Խոսքի օգնությանը։

Սիրելի՛ բարեկամ, մարդիկ սովորություն ունեն միմյանց գնահատելու։ Այս մարդը լավ մարդ է, իսկ այն մյուսը՝ վատ։ Այս մարդը շատ բան է արել իր ընտանիքի ու երկրի համար, իսկ այն մյուսն ավելի լավ է` ընդհանրապես հեռու մնա մյուսների կյանքի վրա ազդեցություն ունենալուց, որովհետև, վնասից բացի, ոչինչ չի թողել որպես ժառանգություն։

Իսկ ինչպիսի՞ն է քո ինքնագնահատականը։ Ինչպիսի՞ արժեք ունես դու մարդկանց և Աստծու աչքերում։ Եվ ինչպե՞ս ես ձևավորել քո անձի ինքնագնահատականը։

Այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել մի պատմությամբ։ Հայրը որդուն մի հին մեքենա է նվիրում։ Որդին ուզում է իմանալ մեքենայի իրական արժեքը և այն տանում է մեքենաների հետ գործ ունեցող տարբեր մարդկանց մոտ։ Նախ, նա այցելում է մեքենաների օգտագործած պահեստամասեր վաճառողներին։ Նրանք բավականին ցածր գին են առաջարկում, քանի որ այդ մեքենան այնքան հին է լինում, որ դրա պահեստամասերի պահանջարկ գրեթե չի լինում։

Հիասթափված իր մեքենայի համար առաջարկված գնից՝ երիտասարդը գնում է էժան և օգտագործված մեքենաներ վերավաճառողների մոտ։ Առաջարկված գինը կրկին բավականին ցածր է լինում, և տղան հիասթափված վերադառնում է հոր մոտ։ Իմաստուն հայրն առաջարկում է, որ որդին ևս մեկ տեղ այցելի մեքենայի իրական արժեքը ճշտելու համար։ Նա տղային առաջարկում է գնալ հին ու արժեքավոր մեքենաների վաճառքով զբաղվող մի մարդու մոտ։

Որդին գնում և գտնում է այդ մարդուն։ Մեքենայի արտաքինն իդեալական չէր և բազմաթիվ տեղերում նորոգման կարիք ուներ, սակայն,մանրամասն զննումից հետո, այդ մասնագետի հնչեցրած գինն ապշահար արեց երիտասարդին։ Այն ավելի բարձր էր, քան ժամանակակից ու նոր շատ մեքենաների արժեքը։ Երիտասարդը մեծ ցնծությամբ վերադարձավ հոր մոտ։ Հայրը սպասում էր որդու նման արձագանքին և տվեց մի կարևորագույն խորհուրդ, որը վերաբերում էր տարբեր մարդկանց տված գնահատականներին։ Մարդը պետք է իմանա՝ ո՞ր գնահատականն է վստահելի ու արժանահավատ, իսկ ո՞րը՝ սխալ ու մոլորեցնող։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո իրական արժեքը կարող է որոշել միայն քեզ կյանք պարգևած Աստված։ Մարդիկ կարող են քեզ տարբեր պիտակներ կպցնել։ Անգամ քեզ ամենահարազատ մարդիկ կարող են քեզ խոսքեր ասել, իբր դու անարժեք ես, ոչ մի օգուտ չկա քեզնից, և դու քո կյանքում ոչ մի լուրջ բան չես արել ու ոչ մի լուրջ բանի էլ չես կարող հասնել։ Անգամ Աստծու թշնամին՝ սատանան, կարող է քեզ անարժեքության մտքեր ուղարկել՝ համոզելով քեզ, թե դու ոչ մեկին պետք չես, ու քո կյանքը ոչ մի արժեք չունի։

Այսօր առաջարկում եմ քեզ, որպեսզի չլսես ոչ մի կողմնակի գնահատականների, այլ քո իրական արժեքն իմանալու համար հարցնես քեզ ստեղծած Տիրոջը։ Ահա թե ինչ է ասում Աստվածաշունչը յուրաքանչյուր մարդու արժեքի մասին, որը նա ունի Աստծու աչքերում։

«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3․16)։

Աստված մեզնից յուրաքանչյուրին գնահատում է այնքան, որ Իր Որդուն զոհեց Գողգոթայի խաչի վրա, որպեսզի մենք՝ Նրան հավատացողներս, չկործանվենք հավիտենական կորստով, այլ փրկվենք ու հավիտենական կյանք ունենանք մեր Տեր Աստծու հետ։

Դու թանկ ես ու սիրելի Տեր Աստծու համար։ Գիտե՞ս արդյոք քո իրական արժեքը։ Ո՞ւմ տված գնահատականին ես ավելի շատ վստահում՝ մարդկա՞նց, թե՞ Աստծու։ Հավատքի մարդիկ չեն նայում երևույթին, այլ ճշմարտության համար դիմում են Աստծու Խոսքի օգնությանը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Դու թանկ ու սիրելի ես Տեր Աստծու համար

Ինչպիսի՞ն է քո ինքնագնահատականը։ Ազատվի՛ր մարդկանց սխալական գնահատականներից, անարժեքության հին ու նոր պիտակներից: Քո իրական արժեքը կարող է որոշել միայն Աստված։ Եթե միայն թույլ տաս, որ Աստված վերցնի քո կյանքն Իր հայրակ...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում