Ծրագրի մասին

Ինչպե՞ս դառնալ Աստծո էության արձագանքըՕրինակ

Ինչպե՞ս դառնալ Աստծո էության արձագանքը

ՕՐ 1 7-ից


Զարգացրո՛ւ քո մեջ Տեր Հիսուսի սիրտը

«Մի՞թե երկուսով միասին կգնան, եթե համաձայնված չլինեն» ‭‭(ԱՄՈՎՍ‬ ‭3.3‬):

Սիրելի՛ բարեկամ, երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես են հմուտ երաժիշտները լարում երաժշտական գործիքները։ Նախ պետք է լսել նրանց ճիշտ նոտան և հետո այդ մեկ նոտայի շնորհիվ գործիքը լարել այնպես, որ բոլոր նոտաներն ունենան ճիշտ հնչողություն։ Կան նաև հատուկ գործիքներ, որոնք արձակում են կամ տարբերում մաքուր նոտան և ճշգրիտ հնչողությունը:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր ե՛կ միասին մեր սիրտը լարենք այնպես, որ այն համահունչ դառնա Տեր Հիսուսի սրտին։ Սակայն ո՞րն է մե՛ր պարագայում այն չափանիշը, որը ցույց կտա և կուղղորդի մեզ մեր սրտերը ճիշտ հաճախականության դնելու հարցում։

Անշուշտ, դա Աստվածաշունչն է։ Աստվածաշունչը մեր ուղեցույցն է, որն օգնում է, որպեսզի Տեր Հիսուսի հետ ունեցած մտերմության արդյունքում մեր մտքերը փոխակերպվեն ու նմանվեն Տեր Հիսուսի մտքերին, իսկ մեր էությունը ներդաշնակ խաղաղության մեջ լինի Նրա էության հետ։ Արդյունքում, մեր կյանքը նույնպես դառնում է էներգիայով ու զորությամբ լեցուն, նույնքան առույգ, որքան Տեր Հիսուսն էր այս երկրի վրա ապրած ժամանակ։

Այսպիսով, դու դառնում ես Աստծո էության արձագանքը։ Քո միջոցով հնչում են այն երանգները, որոնք բխում են Աստծո էությունից։ Դու արձակում ես Տիրոջ նվագած մեղեդին Նրա համար է և Նրա նման։ Դու արտացոլում ես Նրա սիրտը։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, թույլ տուր, որպեսզի Աստվածաշունչը՝ Աստծո Խոսքը, ներթափանցի մինչև քո էության խորքերը, փոխակերպի քո սիրտը և Քեզ նմանեցնի Տեր Հիսուսին։ Թող այսօր և այսուհետ քեզնից Տեր Հիսուսի երկնային հնչողությունը արձակվի և բժշկի քո շրջապատն ու շրջապատի մարդկանց կյանքերը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս դառնալ Աստծո էության արձագանքը

Երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես են հմուտ երաժիշտները լարում երաժշտական գործիքները։ Նախ պետք է լսել նրանց ճիշտ նոտան և հետո այդ մեկ նոտայի շնորհիվ գործիքը լարել այնպես, որ բոլոր նոտաներն ունենան ճիշտ հնչողություն։ Սակայն ո՞րն ...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում