Ծրագրի մասին

Ինչպե՞ս Դիմակայել Տարբեր ՃնշումներինՕրինակ

Ինչպե՞ս Դիմակայել Տարբեր Ճնշումներին

ՕՐ 1 7-ից


Գտի՛ր քո մնայուն խաղաղությունը

Սիրելի՛ բարեկամ, այսօրվանից սկսած առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես դիմակայել տարբեր ճնշումների։ Կյանքը կարելի է համեմատել մարաթոնյան մրցավազքի հետ, որի ընթացքում յուրաքանչյուր մարդուց պահանջվում է համբերություն և դիմացկունություն։ Երբեմն մենք ապրում ենք մեծ ճնշումների ներքո, որոնք բխում են մեր պարտավորություններից՝ ընտանեկան, ամուսնական, աշխատանքային և այլ ոլորտներում: Մեր կամքին հակառակ, մենք կարող ենք ներքաշվել մյուսների հետ մրցակցության մրցավազքի մեջ և կարող ենք նաև կորցնել Աստծո տված խաղաղությունն ու ուրախությունը:

Աստվածաշունչն ասում է․ «․․․հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը» (Եսայիա 30․15):

Կյանքի ճնշումներին դիմակայելու առաջին քայլը մեր հայացքն Աստծո Խոսքին ուղղելն է։ Աստված խոստումներ ունի մարդկանց կյանքի տարբեր իրավիճակների պարագայում։ Ընթերցի՛ր Աստվածաշունչը։ Գտի՛ր խոստումները։ Ուսումնասիրի՛ր այդ խոստումների իրագործման պայմանները և հավատա՛, որ Աստված կանգնած է Իր յուրաքանչյուր խոստման հետևում։

Հաջորդ քայլը քո իրավիճակը սթափ գնահատելն է։ Սա չի նշանակում համակերպվել այդ իրավիճակի հետ, այլ ավելի շուտ՝ դիմակայել դրան: Մենք պետք է գոհանանք Աստծուց այն ամենի համար, ինչ ունենք, և չանհանգստանանք այն ամենի համար, ինչը դեռ չունենք: Տերը գիտի ժամերն ու ժամանակները, և Նա լավագույնն է մեզ համար կամենում, թե՛ մեր պատասխանված և թե՛ չպատասխանված աղոթքների միջոցով։

Կյանքի ճնշումներին դիմակայելու ևս մեկ կարևոր քայլ է ներելն ու բաց թողնելը։ Մեր կյանքի բազմաթիվ խնդիրներ մյուսների սխալ վերաբերմունքի արդյունք են։ Եվ բացի նրանց սխալների ավելացրած բեռները, մենք նաև կրում ենք այդ մարդկանց չներելու բեռը։ Եթե ուզում ես ձերբազատվել այս կյանքի տարբեր ճնշումներից, ապա կարևոր է, որ սովորես ներել ու բաց թողնել այն մարդկանց, որոնք ցավեցրել են քեզ կամ վերքեր պատճառել։

Եվս մեկ կարևոր քայլ է ներկայով ապրել սովորելը։ Կյանքը թանկ է, ուստի մի՛ մնա անցյալում և մի՛ անհանգստացիր վաղվա համար: Կյանքին նայիր հավիտենականության տեսանկյունից: Մենք միայն այս երկրային կյանքի իրողություններն ենք տեսնում։ Իսկ Աստծո տեսանկյունը բավականին տարբեր կարող է լինել։ Աստված այսօր կարող է գործել քո կյանքում անգամ տարբեր ճնշումների միջոցով, որպեսզի քեզ պատրաստի Իր բարի և հավատարիմ ծառան դառնալու ընթացքին:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու կարող ես ունենալ բազմաթիվ արտաքին ճնշումներ, սակայն երբե՛ք չպետք է դրանք պահես քո մեջ և դրանց հնարավորություն տաս դառնալու ներքին խնդիրներ։

Ես հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ Քեզ, որ հիշեցնում ես ինձ, որ պետք է խաղաղվեմ ու հանդարտ լինեմ։ Ներողություն եմ խնդրում, որ երբեմն այդքա՜ն շատ եմ լարվում։ Ես ամբողջովին վստահում եմ Քեզ իմ կյանքը։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս Դիմակայել Տարբեր Ճնշումներին

Այսօրվանից սկսած առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես դիմակայել տարբեր ճնշումների։ Կյանքը կարելի է համեմատել մարաթոնյան մրցավազքի հետ, որի ընթացքում յուրաքանչյուր մարդուց պահանջվում է համբերություն ...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում