Ծրագրի մասին

Աստված Ուզում է Զորացնել ԶեզՕրինակ

Աստված Ուզում է Զորացնել Զեզ

ՕՐ 4 7-ից


Ոչինչ չի կարող քեզ բաժանել Աստծո սիրուց

Սիրելի բարեկա՛մ, կյանքը պարգև է Աստծուց՝ մի արտասովոր հրաշք, որն ունի իր բաժին ուրախությունը, հույսերը և հաղթանակները։ Սակայն հաղթանակները իրենց մեջ պայքար են պարունակում, ինչը երբեմն բավականին ծանր ու դառնագին ընթացք է ենթադրում․․․

Ինչպիսի՞ ընթացքով ես անցնում։ Գուցե հենց պայքարների մե՞ջ ես։ Դա կարող է լինել հոգնածությունը, հիվանդությունը, հալածանքը, ամուսնալուծությունը, վախն ու տագնապները, հուսահատությունը, կորուստը և այլն։

Այս ամենի մեջ Աստծո Խոսքը վստահեցնում է, որ ոչինչ չի կարող բաժանել քեզ Տեր Հիսուսի սիրուց։ Հռոմեացիս 8։35 խոսքում կարդում ենք․ «Արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. տառապա՞նքը, նեղությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, սո՞ւրը․․․»։

Տեր Հիսուսն Ինքն է քեզ քաջալերում, երբ Հովհաննես 16:33‬ խոսքում ասում է. «Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի Ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև Ես հաղթել եմ աշխարհին»։

Այո, դու կարող ես փորձությունների միջով անցնել, անգամ հալածանքի, սակայն եթե դու Նրա աշակերտն ես, ապա Տեր Հիսուսը քեզ հետ ամեն օր մինչև աշխարհի վերջը լինելու անխախտ խոստում է տվել (տե՛ս ‭‭Մատթեոս‬ ‭28․20 խոսքը‬):

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, երբեք չվախենա՛ս: Նեղությունները չեն կարող քեզ բաժանել Նրա սիրուց: Ընդհակառակը, դրանք մոտեցնելու են քեզ Նրա սիրուն։

Քո կյանքի անհնարին իրավիճակները Աստծո համար դառնում են քո իսկ կյանքում գործելու հնարավորություններ:

Հուսահատության պահերը Նրա շնորհիվ նոր վերելքի սկիզբ են դառնում:

Քո թույլ կողմերը Նա վերածում է ուժեղ կողմերի:

Քո կյանքի փորձությունները դառնում են հզոր վկայություններ Նրա անվան փառքի համար:

Հրավիրում եմ քեզ հենց հիմա աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ, որ ՈՉԻՆՉ չի կարող ինձ հեռացնել Քեզնից, բաժանել Քո սիրուց և Քո ներկայությունից: Դու իմ Աստվածն ես և միշտ կլինես իմ Աստվածը՝ թե՛ լավ և թե՛ վատ ժամանակներում, ուրախության և տխրության պահերին, հարստության և աղքատության մեջ, առողջության և հիվանդության ժամանակ: Դու իմ Աստվա՛ծն ես, և ես սիրում եմ Քեզ: Ես վստահում եմ Քեզ ու հավատում, որ ինձ կտանես դեպի ապահով ապաստանը, կառաջնորդես և հաղթանակ կպարգևես ինձ: Թող Քո անունը մեծարվի հավիտյան: Տեր Հիսուսի անունով, ամեն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 3Օր 5

Այս Ծրագրի Մասին

Աստված Ուզում է Զորացնել Զեզ

Առաջիկա յոթ օրերին միասին կտեսնենք, թե որքան զորեղ է Աստված, որ Նա ամենակարող է և որ քաջալերում ու զորացնում է նաև քեզ։ Դու թույլ մարդ չես։ Աստված պարգևել է քեզ այն ուժը, որի կարիքն ունես բոլոր դժվարին իրավիճակները հաղթա...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում