Ծրագրի մասին

Կենդանի հույս. հետհաշվարկ մինչև ԶատիկՕրինակ

Living Hope: A Countdown to Easter

ՕՐ 1 3-ից

«Ինչու՞ ինձ լքեցիր։»


Պատկերացրա, դու նայում ես խաչված Հիսուսին։ Միակ տարբերակը, որ Նա կարող է շնչել, դա ինքն իրեն վերև քաշելն է՝ օգտագործելով Իր ձեռքերին և ոտքերին եղած մեխերը։


Քանի որ օրն ավարտվում է, Նա հավաքում է վերջին ուժերը, որպեսզի մի քիչ վերև ձգվի և ասի. «Աստված իմ, Աստված իմ, ինչու՞ ինձ լքեցիր։»


Եթե ինքներս մեզ հետ ազնիվ լինենք, երևի բոլորս էլ ունեցել ենք պահեր, երբ հարցրել ենք Աստծուն. «Որտեղ ե՞ս։ Ինչու՞ ես ինձ լքել։»


Ի՞նչպես մեզ պահենք այն իրավիճակներում, երբ զգում ենք մեզ միայնակ, անհանգիստ կամ լքված։


Այն բառերը, որոնք Հիսուսն ասաց խաչի վրա, 22-րդ Սաղմոսից էին վերցված, որը Դավիթ թագավորի կողմից գրված մարգարեական բողոք էր։ Այդ Սաղմոսը տարբեր եղանակներով անդրադառնում է Հիսուսին, բայց նաև այն ցույց է տալիս երեք գործնական քայլ, որոնց կարող ենք հետևել, երբ մեզ միայնակ ենք զգում՝


1. Աստծո հետ ազնիվ եղիր քո զգացմունքների մասին։


Հարաբերությունները սկսվում են իրական լինելուց։ Եթե զգում ես քեզ Աստծուց լքված, ասա դա Նրան։ Հարցերդ ուղղիր Աստծուն և սիրտդ պատրաստիր պատասխանները լսելու համար։


2. Ցանկացած պարագայում փառք տուր Աստծուն։


Մեր զգացմունքները չեն փոխում այն փաստը, որ Աստված արժան է փառաբանվելու։ Իրականու, հաճախ հենց փառաբանության միջոցով ենք գտնում մեր անհանգստության բուժումը։ Երբ կենտրոնանում ենք նրա վրա, թե ով է Աստված, մեր հեռանկարը զգալիորեն փոխվում է, անգամ երբ իրավիճակը մնում է նույնը։


3. Հիշացրա Աստծուն իր խոստումների մասին։


Սաղմոս 22-ում Դավիթը, կարելի է ասել, ասում է Աստծուն հետևյալը. «Ես գիտեմ Դու ով ես։ Եվ քանի որ Դու միշտ հավատարիմ ես Քո բնավորությանը, փրկիր ինձ, ինչպես փրկում էիր Քո ժողովրդին նախքան ինձ։» Աստծուն իր խոստումները հիշացնելը ոչ միայն հավատքի գործողություն է, բայց նաև օգնում է մեզ հիշել Աստծո հավատարիմ բնավորությունը։


Ի վերջո, Աստծո հավատարմությունը մարմնավորվեց, երբ Հիսուսը խաչվեց։ Հիսուսը պատրաստակամորեն միայնակ տանջվեց խաչի վրա, որպեսզի կարողանանք Աստծո հետ հավերժական ընկերակցություն ունենալ։ Հիսուսը Սաղմոս 22-ի մարգարեական իրագործումն է։ Եվ, քանի որ Նա, դիմացավ Աստծուց բաժանված լինելուն, մենք երբեք այլևս չպետք է նույնն անենք։


Մի պահ հատկացրա նրան, որպեսզի Հիսուսի մեծագույն զոհաբերությունը անդրադառնա քո կյանքում։


Աղոթք։ Հիսուս, շնորհակալ եմ, որ փրկեցիր ինձ Քեզանից հավերժական բաժանումից։ Դա նրա շնորհիվ է, որ Դու պատրաստակամորեն դիմացար Քո Հորից բաժանմանը, որպեսզի ես երբեք չանեմ նույնը։ Այսօր, օգնիր ինձ դադար առնելու և կենտրոնանալու քո զոհաբերության մեծության վրա և տալու Քեզ փառք, որին Դու իրոք արժանի ես։ Կապ չունի ինչ եմ զգում, Դու միշտ արժան ես փառտաբանության։ Այսօր, ես ընտրում եմ Քեզ փառաբանելը։ Հիսուսի անունով, Ամեն։


Օր 2

Այս Ծրագրի Մասին

Living Hope: A Countdown to Easter

Ինչպե՞ս պետք է արձագանքես, երբ մթությունը շրջապատում է քեզ։ Հաջորդ 3 օրերի ընթացքում, սուզվիր Զատկի պատմության մեջ և բացահայտիր ինչպես կառչել հույսից, երբ քեզ զգում ես լքված, մենակ և անարժան։

Այս Աստվածաշնչյան ծագիրը ստեղծվել և ներկայացվում է YouVersion-ի կողմից։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում