Աստծուն լսելՕրինակ

Listening To God

ՕՐ 6 7-ից

Տարօրինակ վտանգ

Շատերը, ովքեր Քրիստոսի մարմնում են ավելի ու ավելի խոցելի են դարձել օտարի ձայնի խաբեությունների համար։ Աստծո ձայնը լսելը դարձել է իրական փորձություն մրցակից, անաստված շատախոսության պատճառով։ Ցավոք, նրանք կասկածի տակ են դնում Աստծո կերպարը և այն ճշմարտությունը, որ Նա սովորեցնում է Իր Խոսքով։

Մենք կարծում ենք, որ այս խնդիրը սկսել է այգու բնակչից՝ Եվայից։

Եվ ես զարմանում եմ։
Եվան ինչու՞ թույլ տվեց իրեն լսել օձի գաղտնի հնարքները։
Ինչու՞ նա չհասկացավ, որ սա օտարականի ձայն է։

Զարմանում եմ։ Որքանով է՞ր Եվան ճանաչում Աստծուն, իր Հովվին։ Կարծես նա այնքան հեշտությամբ խամբվեց թշնամու ստով։
Ինչու՞ էր Եվան այդքան վստահող։

Ես հավատում եմ, որ չնայած Եվան գիտեր ճշմարտությունը, նա հիմնավորված չէր ճշմարտության մեջ։ Նա գիտեր թե ի՞նչ է «ասել» Աստված, բայց ամբողջությամբ չէր ըմբռնել թե ո՞վ է Նա՝ ամբողջովին վստահելի և լավը։ Նա չէր հասկանում, որ Նա երբեք որևէ լավ բան չի թաքցնի նրանից։

Արգելված պտուղն ուտելուց առաջ, նա անտեղյակ էր չարից, անտեղյակ էր ստից, չգիտեր, որ իրեն կարող են խաբել, որպեսզի նա չհնազանդվի իր Հորը։

Բայց սա մեզ համար ճշմարտություն չէր։ Մենք անտեղյակ չենք։ Փառք Աստծուն, որ մենք ունենք Աստծո Խոսքը որպես մեր ճշմարիտ ուղեցույց, Սուրբ Հոգին (Ճշմարտության Հոգին), որպես Խորհրդական և Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկից և ճշմարիտ Պաշտպան։

Սակայն Եվայի պես մենք նույնպես տարվում ենք անծանոթի ստերը լսելով: Ինչո՞ւ։

Պատճառներից մեկն այն է, որ մենք շատ հաճախ ընդունում ենք թշնամու ստերը մեր սեփական «զվարճանքի» միջոցով: Հեռուստատեսությունը, ինտերնետը, ֆիլմերը, գրքերը և ամսագրերը, որոնք շատ հաճախ բավականին հեռու են Աստծո խոսքից, գրավել են մեր հասարակությունը։ Այնուամենայնիվ, մենք ծախսում ենք անասելի ժամեր այս անաստված, ստող ձայների հետ և միևնույն ժամանակ, մեր մտքերն ու սրտերը նոսրանում են, աղտոտվում են և հյուծվում են ապրեցնող, ակտիվացնող և ոգեշնչող Աստծո խոսքից։

Մենք կարիք ունենք ճանաչելու մեր Հովվին։ Մենք պետք է սնուցվենք Նրա կանաչ արոտավայրերից։ Մենք պետք է գտնվենք Նրա մոտակայքում, որպեսզի հետևենք Իր ձայնին։

Բաց մի թողեք վաղվա վերջին ընթերցանությունը, քանի որ մենք կեզրափակենք «Ճանաչել Հովվին»-ը օգտակար պատկերացումներով։

Այս Ծրագրի Մասին

Listening To God

Էմի Գրոյշելը գրել է այս յոթօրյա Աստվածաշնչյան խրագիրը հույսով, որ այն մեր սիրող Հոր սրտից ուղիղ դեպի ձերը կտեղափոխվի։ Նրա աղոթքն այն է, որ այն սովորեցնի ձեզ խուսափել հակառակորդների աղմուկից և արթնացնի ձեզ, որպեսզի կենտրոնանաք Նրա ձայնի վրա։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Life.Church-ին այս ծրագրի տրամադրման համար։ Հավելյալ տեղեկատվության համար այցելեք՝ www.life.church