Ծրագրի մասին

Գալստյան Հույսի ճամփորդությունը ձեզ է սպասումՕրինակ

Waiting Here for You, An Advent Journey of Hope

ՕՐ 1 7-ից

ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿ

ԱՆԴՐԱԴԱՐՁ

Աստծո ժողովրդին դարերով Փրկիչ էր խոստացված։ Նրանք փափագում ու աղոթում էին փրկության համար։ Եվ հետո, ճիշտ օրը, ճիշտ վայրում, ճիշտ ժամի Հիսուսը ծնվեց։ Աստված հազվադեպ է գալիս մեր նշանակած ժամին, Նա միշտ գալիս է ճիշտ ժամին։


Մենք բոլորս սպասում ենք ինչ-որ բանի, հաճախակի կասկածելով, թե Աստված մոռացել է մեզ։ Ձեր սպասման ընթացքում, թույլ տվեք, որ Քրիստոսի ծնունդը քաջալերի ձեզ։ Որովհետև, քանի որ Աստված չի մոտեցել ձեզ (ինչպես կարող եք տեսնել), դա դեռ չի նշանակում, որ Նա ձեզ լքել է։ Նրա համար, մեկ օրը հազար տարվա պես է և հազար տարին՝ մեկ օրվա։ Հենց այս պահին, Նա աշխատում է Իր փառքի և ձեր լավի համար։ Չնայաց, որ իրավիճակները հակառակն են ասում, Աստված կմոտենա, երբ ժամանակը կգա, իրականացնելով Իր վաղուց նախանշված նպատակները քո հետ։ Մի' հանձնվիր, քանի դեռ չի եկել ճիշտ ժամանակը։


Վերցրա հույսը մսուրից և իմացի, որ դու սիրված ու գնահատված ես Աստծո կողմից, ով իջավ դրախտից և եկավ քո համար իդեալական պահին։


ՄԵԴԻՏԱՑԻԱ

Լսե'ք ուրախ ձայնը


Լսե'ք ուրախ ձայնը։ Փրկիչն եկավ,
Փրկիչը վաղուց խոստացված էր։
Թող ամեն սիրտ գահ պատրաստի,
Եվ ամեն ձայն երգ։


Նա եկավ ազատելու
սատանայի ստրկության մեջ բանտարկվածներին։
Պղնձյա դարպասները պայթեցին նրա առաջ,
Երկաթե կապանքները տեղի տվեցին:


Նա եկավ կոտրված սրտերը բուժելու,
Բուժելու արյունահոսող հոգիները,
Եվ հարստացնել խոնարհ աղքատներին
Իր փառքի գանձերով։


Մեր ուրախ օվսաննաները, Խաղաղության Իշխան,
Քո ողջույնը կհայտարարվի,
Եվ երկնքի հավերժական կամարները կզնգան
Քո սիրելի անունով։


Ֆիլիպ Դոդրիջ, 1702–1751


ԱՂՈԹՔ

Հայր, հանդիպիր ինձ սպասման մեջ, այն վայրում, որը ես փափագում եմ բայց ամեն ինչ չեմ կարող տեսնել։ Հանգստացրա սիրտս և ինձ ունակություն տուր հասկանալու, որ Դու մոտակայքում ես։ Ես հավատում եմ, որ Քո ծրագրերը բարի են։ Ես տեսնում եմ դա Քո միակ որդու ծննդյան մեջ։


Բայց երբեմն ես դժվարանում եմ տեսնել ինփ շրջապատող մշուշի միջով։ Նորացրա իմ վստահությունը, քանի որ ես բարձրացնում եմ աչքերս դեպի Քեզ։ Փառավորվիր իմ կյանքում այս սպասման ընթացքում։ Ամեն։


Սուրբ Գրություն

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Waiting Here for You, An Advent Journey of Hope

«Գալուստը» դա պարզապես սպասման և նախապատրաստման ժամանակաշրջան է։ Միացեք հովիվ և հեղինակ Լուի Գիգլիոյին Գալստյան ճամփորդության ընթացքում, որպեսզի բացահայտեք, որ սպասումը՝ վատնում չէ, երբ սպասում եք Տիրոջը։ Ստացեք հսկայան ...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Լուի Գիգլիոյին, «Այստեղ քեզ է սպասում» (Passion հրատարակչություն) գրքի հեղինակին, այս ծրագիրը տրամադրելու համար։ Ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար այցելեք՝ www.passionresources.com ։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում