ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 4

4
Վերջին հորդորներ
1Ուստի, սիրելի՛ ու կարոտալի՛ իմ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու պսակն եք, այսպես հաստատո՛ւն մնացեք Տիրոջով, սիրելինե՛ր։
2Աղաչում եմ Եվոդիային և աղաչում եմ Սյունտիքին, որ իրար հետ հաշտվեն Տիրոջով։ 3Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազա՛տ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որ ինձ հետ Ավետարանի համար պայքարեցին Կղեմեսի ու իմ մյուս գործակիցների հետ, որոնց անունները կյանքի գրքի մեջ են։
4Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, նորից եմ ասում՝ ուրա՛խ եղեք։ 5Թող ձեր քաղցրությունը հայտնի լինի բոլոր մարդկանց։ Տերը մոտ է։ 6Որևէ բանով մի՛ մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով՝ գոհաբանությամբ հանդերձ, ձեր խնդրանքները հայտնե՛ք Աստծուն։ 7Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։
8Այսուհետև, եղբայրնե՛ր, խորհե՛ք այն բաները, որոնք ճշմարիտ են, պարկեշտ են, արդար են, մաքուր են, սիրելի են, բարեհամբավ են, առաքինի են, գովելի են։ 9Այն, ինչ ուսանեցիք, ստացաք, լսեցիք և տեսաք իմ մեջ, դա պիտի անեք։ Եվ խաղաղության Աստվածը կլինի ձեզ հետ։
Շնորհակալություններ ուղարկված նվերների համար
10Ես չափազանց ուրախացա Տիրոջով, որ դուք ևս խորհեցիք հոգալ ինձ համար, ինչպես որ արդեն հոգում էիք, բայց առիթ չէիք ունենում։ 11Կարիքի մեջ լինելու համար չեմ ասում այս բանը, որովհետև ես սովորել եմ գոհ լինել իմ ունեցածով։ 12Գիտեմ չքավորության մեջ ապրել, գիտեմ առատության մեջ ապրել. ամեն ինչում և ամեն բանի սովորել եմ՝ թե՛ հագենալ, թե՛ քաղցել, թե՛ առատության, թե՛ չքավորության։ 13Ամեն ինչ կարող եմ նրանով, որ զորացրեց ինձ։ 14Բայց լավ արեցիք, որ օգնեցիք ինձ նեղությանս մեջ։ 15Դուք էլ գիտեք, ո՜վ փիլիպպեցիներ, որ Ավետարանի քարոզության սկզբում, երբ ես ելա Մակեդոնիայից, ոչ մի եկեղեցի մասնակից չեղավ ինձ տալու և առնելու հարցում, ձեզնից բացի, 16որ մեկ-երկու անգամ իմ պետքերի համար օգնություն ուղարկեցիք նաև Թեսաղոնիկե։ 17Ոչ թե նվերներ եմ փնտրում, այլ այն պտուղը, որ ավելանալու է ձեր հաշվին։ 18Իսկ ես ամեն ինչ ունեմ և առատության մեջ եմ. լիացած եմ այն ամենով, որ ստացա ձեզնից Եպափրոդիտոսի ձեռքով, որ անուշահոտություն է, զոհ՝ ընդունելի ու հաճելի Աստծուն։ 19Իմ Աստված էլ ձեր բոլոր պետքերը փառավորապես կհոգա ըստ իր առատության, Քրիստոս Հիսուսի միջոցով։ 20Աստծուն և մեր Հորը փառք հավիտյանս հավիտենից. ամեն։
Վերջին ողջույններ
21Ողջունե՛ք Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին։ 22Ողջունում են ձեզ այն եղբայրները, որ ինձ հետ են։ 23Ողջունում են ձեզ բոլոր սրբերը, հատկապես նրանք, որ կայսեր ծառայության մեջ են։ 24Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ թող լինի. ամեն։

Արդեն Ընտրված.

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 4: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք