ԹՎԵՐ 7
7
Սրբարանին նվիրված սայլեր
1Երբ Մովսեսը կանգնեցրեց խորանը, օծեց այն ու նրա ողջ սպասքը, զոհասեղանն ու նրա ողջ սպասքը, օծեց ու սրբագործեց դրանք։ 2Իսրայելի իշխանները՝ նահապետական տների տասներկու իշխանները, ընծաներ մատուցեցին։ Սրանք ցեղերի իշխաններն էին և վերակացուները։ 3Նրանք Տիրոջ առջև մատուցեցին իրենց ընծաները՝ վեց ծածկված սայլ ու տասներկու եզ. մեկական սայլ՝ երկու իշխանի կողմից և մեկական եզ՝ յուրաքանչյուր իշխանի կողմից, որոնք բերեցին խորանի առջև։ 4Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 5«Նրանցից ընդունի՛ր այդ ընծաները։ Դրանք թող ծառայեն Վկայության խորանի սպասավորությանը։ Դրանք կտաս ղևտացիներին՝ յուրաքանչյուրին ըստ իր սպասավորության»։ 6Եվ Մովսեսը, ընդունելով սայլերն ու եզները, տվեց ղևտացիներին։ 7Նա երկու սայլ ու չորս եզ տվեց Գեթսոնի որդիներին՝ ըստ նրանց սպասավորության։ 8Չորս սայլ և ութ եզ տվեց Մերարիի որդիներին՝ ըստ նրանց սպասավորության՝ Ահարոն քահանայի որդի Իթամարի ղեկավարության ներքո։ 9Կահաթի որդիներին նա ոչինչ չտվեց, որովհետև նրանց պարտականությունը սրբազան սպասքն իրենց ուսերի վրա կրելն էր։
10Զոհասեղանի նավակատիքին, այն օրը, երբ օծեց այն, իշխաններն իրենց ընծաները բերեցին զոհասեղանի առջև։ 11Տերն ասաց Մովսեսին. «Օրական մեկական իշխան թող մատուցի իր ընծաները զոհասեղանի նավակատիքին»։
12Առաջին օրն իր ընծաները մատուցեց Ամինադաբի որդի Նաասովնը՝ Հուդայի ցեղի իշխանը։ 13Նա որպես ընծա մատուցեց հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ, 14տասը դահեկան արժողությամբ խնկով լի ոսկե մեկ խնկաման, 15իբրև ողջակեզի զոհ՝ մի զվարակ, մի խոյ, մեկ տարեկան մի գառ, 16իբրև մեղքերի քավության զոհ՝ այծերից մի նոխազ, 17իբրև փրկության զոհ՝ երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մեկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Ամինադաբի որդի Նաասովնի ընծան։
18Երկրորդ օրը մատուցեց Սովգարի որդի Նաթանայելը՝ Իսաքարի ցեղի իշխանը։ 19Նա որպես ընծա մատուցեց հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ, 20տասը դահեկան արժողությամբ խնկով լի ոսկե մեկ խնկաման, 21իբրև ողջակեզի զոհ՝ մի զվարակ, մի խոյ, մեկ տարեկան մի գառ, 22իբրև մեղքերի քավության զոհ՝ այծերից մի նոխազ, 23իբրև փրկության զոհ՝ երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մեկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Սովգարի որդի Նաթանայելի ընծան։
24Երրորդ օրն իր ընծաները մատուցեց Քելոնի որդի Եղիաբը՝ Զաբուղոնի որդիների իշխանը։ 25Նրա ընծան՝ հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ, 26տասը դահեկան արժողությամբ խնկով լի ոսկե մեկ խնկաման, 27իբրև ողջակեզի զոհ՝ մի զվարակ, մի խոյ, մեկ տարեկան մի գառ, 28իբրև մեղքերի քավության զոհ՝ այծերից մի նոխազ, 29իբրև փրկության զոհ՝ երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մեկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Քելոնի որդի Եղիաբի ընծան։
30Չորրորդ օրն իր ընծաները մատուցեց Սեդիուրի որդի Եղիսուրը՝ Ռուբենի որդիների իշխանը։ 31Նրա ընծան՝ հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ, 32տասը դահեկան արժողությամբ խնկով լի ոսկե մեկ խնկաման, 33իբրև ողջակեզի զոհ՝ մի զվարակ, մի խոյ, մեկ տարեկան մի գառ, 34իբրև մեղքերի քավության զոհ՝ այծերից մի նոխազ, 35իբրև փրկության զոհ՝ երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մեկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Սեդիուրի որդի Եղիսուրի ընծան։
36Հինգերորդ օրն իր ընծաները մատուցեց Սուրիսադայի որդի Սաղամիելը՝ Շմավոնի որդիների իշխանը։ 37Նրա ընծան՝ հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ, 38տասը դահեկան արժողությամբ խնկով լի ոսկե մեկ խնկաման, 39իբրև ողջակեզի զոհ՝ մի զվարակ, մի խոյ, մեկ տարեկան մի գառ, 40իբրև մեղքերի քավության զոհ՝ այծերից մի նոխազ, 41իբրև փրկության զոհ՝ երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մեկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Սուրիսադայի որդի Սաղամիելի ընծան։
42Վեցերորդ օրն իր ընծաները մատուցեց Ռագուելի որդի Եղիսափանը՝ Գադի որդիների իշխանը։ 43Նրա ընծան՝ հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ, 44տասը դահեկան արժողությամբ խնկով լի ոսկե մեկ խնկաման, 45իբրև ողջակեզի զոհ՝ մի զվարակ, մի խոյ, մեկ տարեկան մի գառ, 46իբրև մեղքերի քավության զոհ՝ այծերից մի նոխազ, 47իբրև փրկության զոհ՝ երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մեկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Ռագուելի որդի Եղիսափանի ընծան։
48Յոթերորդ օրն իր ընծաները մատուցեց Եմիուդի որդի Եղիսաման՝ Եփրեմի որդիների իշխանը։ 49Նրա ընծան՝ հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ, 50տասը դահեկան արժողությամբ խնկով լի ոսկե մեկ խնկաման, 51իբրև ողջակեզի զոհ՝ մի զվարակ, մի խոյ, մեկ տարեկան մի գառ, 52իբրև մեղքերի քավության զոհ՝ այծերից մի նոխազ, 53իբրև փրկության զոհ՝ երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մեկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Եմիուդի որդի Եղիսամայի ընծան։
54Ութերորդ օրն իր ընծաները մատուցեց Փադասուրի որդի Գամաղիելը՝ Մանասեի որդիների իշխանը։ 55Նրա ընծան՝ հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ, 56տասը դահեկան արժողությամբ խնկով լի ոսկե մեկ խնկաման, 57իբրև ողջակեզի զոհ՝ մի զվարակ, մի խոյ, մեկ տարեկան մի գառ, 58իբրև մեղքերի քավության զոհ՝ այծերից մի նոխազ, 59իբրև փրկության զոհ՝ երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մեկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Փադասուրի որդի Գամաղիելի ընծան։
60Իններորդ օրն իր ընծաները մատուցեց Գեդեոնի որդի Աբիդանը՝ Բենիամինի որդիների իշխանը։ 61Նրա ընծան՝ հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ, 62տասը դահեկան արժողությամբ խնկով լի ոսկե մեկ խնկաման, 63իբրև ողջակեզի զոհ՝ մի զվարակ, մի խոյ, մեկ տարեկան մի գառ, 64իբրև մեղքերի քավության զոհ՝ այծերից մի նոխազ, 65իբրև փրկության զոհ՝ երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մեկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Գեդեոնի որդի Աբիդանի ընծան։
66Տասներորդ օրն իր ընծաները մատուցեց Ամիսադայի որդի Աքիեզերը՝ Դանի որդիների իշխանը։ 67Նրա ընծան՝ հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ, 68տասը դահեկան արժողությամբ խնկով լի ոսկե մեկ խնկաման, 69իբրև ողջակեզի զոհ՝ մի զվարակ, մի խոյ, մեկ տարեկան մի գառ, 70իբրև մեղքերի քավության զոհ՝ այծերից մի նոխազ, 71իբրև փրկության զոհ՝ երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մեկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Ամիսադայի որդի Աքիեզերի ընծան։
72Տասնմեկերորդ օրն իր ընծաները մատուցեց Եքրանի որդի Փագեելը՝ Ասերի որդիների իշխանը։ 73Նրա ընծան՝ հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ, 74տասը դահեկան արժողությամբ խնկով լի ոսկե մեկ խնկաման, 75իբրև ողջակեզի զոհ՝ մի զվարակ, մի խոյ, մեկ տարեկան մի գառ, 76իբրև մեղքերի քավության զոհ՝ այծերից մի նոխազ, 77իբրև փրկության զոհ՝ երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մեկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Եքրանի որդի Փագեելի ընծան։
78Տասներկուերորդ օրն իր ընծաները մատուցեց Ենանի որդի Աքիրեն՝ Նեփթաղիմի որդիների իշխանը։ 79Նրա ընծան՝ հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ, 80տասը դահեկան արժողությամբ խնկով լի ոսկե մեկ խնկաման, 81իբրև ողջակեզի զոհ՝ մի զվարակ, մի խոյ, մեկ տարեկան մի գառ, 82իբրև մեղքերի քավության զոհ՝ այծերից մի նոխազ, 83իբրև փրկության զոհ՝ երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մեկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Ենանի որդի Աքիրեի ընծան։
84Զոհասեղանի օծման օրը Իսրայելի որդիների իշխանների մատուցած ընծաները սրանք են. արծաթե տասներկու կոնք, արծաթե տասներկու տաշտ, ոսկե տասներկու խնկաման։ 85Յուրաքանչյուր կոնքի քաշը հարյուր երեսուն սիկղ էր, յուրաքանչյուր տաշտի քաշը՝ յոթանասուն սիկղ։ Սպասքի ամբողջ արծաթը երկու հազար չորս հարյուր սիկղ էր՝ ըստ սրբարանի սիկղի։ 86Խնկով լցված ոսկե խնկամանների թիվը տասներկու էր։ Խնկամանների ամբողջ ոսկին հարյուր քսան դահեկան էր։ 87Ողջակեզի զոհերն էին՝ տասներկու զվարակ, տասներկու խոյ, տասներկու մեկ տարեկան արատ չունեցող գառ՝ անարյուն ընծաների հետ միասին, իսկ մեղքերի քավության համար՝ այծերից տասներկու նոխազ։ 88Որպես ողջակեզի զոհ՝ տասներկու արջառ, քսանչորս երինջ, վաթսուն խոյ, վաթսուն նոխազ, մեկ տարեկան արատ չունեցող վաթսուն էգ գառ։
Այս է զոհասեղանի նավակատիքը, նրանց ձեռքերը սրբագործելուց հետո։
89Երբ Մովսեսը մտավ Վկայության խորան՝ Տիրոջ հետ խոսելու, լսեց նրա ձայնը, որ խոսում էր իր հետ, որ գալիս էր Ուխտի տապանակի վրայի երկու քերովբեների միջև դրված Քավության վերևից։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 7: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն