ԹՎԵՐ 36
36
Կանանց ժառանգության հարցը
1Հովսեփի որդիներից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիների ցեղի իշխանները, դիմելով Մովսեսին, Եղիազար քահանային ու Իսրայելի որդիների նահապետական տների իշխաններին, 2ասացին. «Տերը մեր տիրոջը՝ Մովսեսին հրամայել է, որ վիճակ գցելով՝ քանանացիների երկիրը ժառանգություն տա Իսրայելի որդիներին։ Տերը մեր տիրոջը հրամայել է նաև, որ մեր եղբայր Սաղպաադի բաժինը տրվի նրա դուստրերին։ 3Արդ, եթե նրանք ամուսնանան Իսրայելի մեկ այլ ցեղի տղամարդկանց հետ, ապա նրանց վիճակը պիտի անջատվի՞ իրենց հոր կալվածքից և ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որոնց կնության կգնան։ Այսպիսով մեր ժառանգությունից այդ բաժինը պիտի վերցվի՞։ 4Եվ երբ գա Իսրայելի որդիների հոբելյանական տարին, նրանց ժառանգությունը վերջնականապես կգումարվի՞ այն ցեղի ժառանգության վրա, որոնց կնության են գնացել, որով մեր ցեղի ժառանգությունից նրանց բաժին ընկած ժառանգության մասը պիտի վերանա՞»։
5Մովսեսը Տիրոջ հրամանով Հովսեփի որդիների ասածի մասին Իսրայելի որդիներին ասաց. 6«Սաղպաադի դուստրերի մասին Տերը այս հրամանն է տվել և ասել. “Նրանք թող ամուսնանան այն տղամարդկանց հետ, որոնք իրենց աչքին հաճելի կթվան՝ պայմանով, որ այդ տղամարդիկ իրենց հայրական ցեղից լինեն։ 7Իսրայելի որդիների ժառանգությունը ցեղից ցեղ թող չանցնի, որպեսզի Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն ի՛ր ցեղի հայրենի ժառանգությանը կապվի։ 8Իսրայելի որդիների որևէ ցեղից ժառանգություն ստացած ամեն մի աղջիկ թող դառնա իր հայրական ցեղին պատկանող որևէ տղամարդու կինը, որպեսզի Իսրայելի որդիները պահպանեն իրենց հայրենի ժառանգությունը։ 9Ժառանգության բաժինը մի ցեղից մյուսը չպետք է անցնի, Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը պետք է կապվի իր ժառանգությանը”»։
10Եվ Տերն ինչպես հրամայել էր Մովսեսին, Սաղպաադի դուստրերն այդպես էլ արեցին։ 11Թերսան, Եգղան, Մեղքան, Նուան և Մաաղան՝ Սաղպաադի դուստրերը, ամուսնացան իրենց հորեղբայրների որդիների հետ։ 12Նրանք Հովսեփի որդիներից Մանասեի ցեղի տղամարդկանց կանայք դարձան, և նրանց ժառանգությունը մնաց իրենց հոր ազգատոհմին։
13Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու դատաստանները, որ Տերը Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանանի եզերքին, Երիքովի դիմաց, տվեց Մովսեսի միջոցով։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 36: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: