ԹՎԵՐ 34
34
Քանանի սահմանները
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին ու նրանց ասա՛. “Դուք մտնում եք քանանացիների երկիրը։ Այն թող ձեր ժառանգությունը լինի, Քանանի երկիրն իր սահմաններով հանդերձ։
3Նրա հարավային սահմանը թող լինի Սին անապատից մինչև Եդովմի երկրի մերձակայքը։ Հարավային սահմանն արևելյան կողմից թող սկիզբ առնի Մեռյալ ծովի եզրից, 4ապա թող շրջանաձև բարձրանա դեպի Ակրաբինի սարը, անցնի Ենակով, դեպի հարավ ձգվելով՝ հասնի մինչև Կադեսբառնեա, շարունակվի դեպի Արադի ավանը և անցնի Ասեմովնով, 5ապա Ասեմովնից շրջանաձև թող դառնա դեպի եգիպտացիների ձորը և դուրս գա դեպի ծով։
6Ձեր արևմտյան սահմանը թող լինի Մեծ ծովը. դա ձեր արևմտյան սահմանն է։
7Ձեր հյուսիսային սահմանը թող այս լինի. Մեծ ծովից ուղիղ գծով մինչև Լեռ լեռը, 8այդտեղից՝ լեռներից ուղիղ գծով մինչև Եմաթի մուտքը, ապա թող հասնի մինչև Արադաքի սահմանները, 9այնտեղից թող անցնի Զեփրոնի սահմաններով և հասնի մինչև Ասիռնային։ Սրանք թող լինեն ձեր հյուսիսային սահմանները։
10Ձեր արևելյան սահմանները պետք է անցնեն Ասիռնայինից մինչև Սեպփամար։ 11Այս սահմանագիծը Սեպփամարից թող ձգվի մինչև Բեղա՝ Աղբյուրների արևելյան կողմը, ապա Բեղայից թող իջնի մինչև Քեներեթի ծովի արևելյան կողմը։ 12Սահմանագիծն այնուհետև թող ձգվի մինչև Հորդանան գետը՝ հասնելով մինչև Մեռյալ ծով։ Այդ բովանդակ երկիրն ու նրա շրջակայքը ձեզ թող պատկանեն”»։
13Մովսեսը պատվիրեց Իսրայելի որդիներին ու ասաց. «Սա է այն երկիրը, որ պիտի ժառանգեք վիճակ գցելով։ Ինչպես Տերն է հրամայել, այն պիտի տրվի ինը ցեղերին ու Մանասեի կես ցեղին, 14որովհետև Ռուբենի ու Գադի ցեղերը՝ իրենց նահապետների տներով, 15և Մանասեի կես ցեղն իրենց բաժինն ստացել են Հորդանան գետի այն կողմում՝ Երիքովի դիմաց, հարավից դեպի արևելք ձգվող մասում»։
16Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 17«Սրանք են այն մարդկանց անունները, որոնք ձեզ պիտի բաժանեն երկիրը՝ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն, 18նաև ամեն մի ցեղից վերցրե՛ք մեկական իշխան, որոնք երկիրը պիտի բաժանեն ձեր միջև։ 19Սրանք են այդ մարդկանց անունները՝ Հուդայի ցեղից՝ Հեփոնեի որդի Քաղեբը, 20Շմավոնի ցեղից՝ Եմիուդի որդի Սաղամիելը, 21Բենիամինի ցեղից՝ Քասղովնի որդի Ելդադը, 22Դանի ցեղից՝ Եգղիի որդի իշխան Բակքիրը, 23Հովսեփի որդիներից Մանասեի ցեղից՝ Ուփիի որդի իշխան Անիելը, 24Եփրեմի ցեղից՝ Սաբաթի որդի իշխան Կամուելը, 25Զաբուղոնի ցեղից՝ Փառնաքի որդի իշխան Եղիսափանը, 26Իսաքարի ցեղից՝ Ոզիայի որդի իշխան Փաղտիելը, 27Ասերի ցեղից՝ Սելեմիի որդի իշխան Աքիորը, 28Նեփթաղիմի ցեղից՝ Մեուդի որդի իշխան Փադայելը։ 29Տերը սրանց հրամայեց քանանացիների երկիրը բաժանել Իսրայելի որդիների միջև»։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 34: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: