ԹՎԵՐ 29

29
Յոթերորդ ամսվա առաջին օրը
(Ղևտ. 23.23-25)
1«Յոթերորդ ամսի առաջին օրը սուրբ հավա՛ք արեք։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք։ Փող հնչեցնելու օր թող լինի ձեզ համար։ 2Իբրև անուշահոտություն Տիրոջը՝ ողջակե՛զ մատուցեք մի զվարակ նախրից, մի խոյ և արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։ 3Զվարակի հետ կմատուցեք յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ, խոյի հետ՝ երկու տասներորդ գրիվ նաշիհ 4և յոթ գառներից յուրաքանչյուրի հետ՝ մեկ տասներորդ գրիվ նաշիհ։
5Ինչպես նաև այծերից մի նոխազ կմատուցեք մեղքերի քավության համար՝ 6չհաշված յուրաքանչյուր ամսվա առաջին օրը սահմանված ողջակեզը, դրա անարյուն զոհերն ու հեղման ընծաները՝ իբրև անուշահոտություն Տիրոջը»։
Քավության օրը
(Ղևտ. 23.26-32)
7«Նույն ամսվա տասներորդ օրը ևս սուրբ հավա՛ք արեք։ Այդ օրը ծոմ կպահեք և ոչ մի աշխատանք չկատարեք։ 8Իբրև անուշահոտություն Տիրոջը՝ ողջակե՛զ մատուցեք մի զվարակ նախրից, մի խոյ և արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։ 9Զվարակի հետ կմատուցեք յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ, խոյի հետ՝ երկու տասներորդ գրիվ նաշիհ, 10և յոթ գառներից յուրաքանչյուրի հետ՝ մեկ տասներորդ գրիվ նաշիհ։
11Ինչպես նաև այծերից մի նոխազ կմատուցեք ձեր մեղքերի քավության համար՝ չհաշված մեղքերի քավության համար զոհաբերվող նոխազը, ինչպես նաև ամենօրյա ողջակեզները և նրանց անարյուն զոհերն ու հեղման ընծաները՝ ըստ սահմանված կարգի, իբրև անուշահոտություն Տիրոջը»։
Տաղավարահարաց տոնը
(Ղևտ. 23.33-44)
12«Նույն յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը սուրբ հավա՛ք արեք. ոչ մի աշխատանք չկատարեք և յոթ օր Տիրոջ տո՛նը տոնեք։ 13Ողջակեզներ և զոհե՛ր մատուցեք՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։
Առաջին օրը՝ նախրից տասներեք զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս գառ. բոլորն էլ թող առանց արատի լինեն։ 14Տասներեք զվարակներից յուրաքանչյուրի հետ կընծայաբերեք յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ, երկու խոյերից յուրաքանչյուրի հետ՝ երկու տասներորդ, 15տասնչորս գառներից յուրաքանչյուրի հետ՝ մեկ տասներորդ։
16Ինչպես նաև մի նոխազ՝ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
17Երկրորդ օրը կմատուցեք տասներկու զվարակ, երկու խոյ և արատ չունեցող մեկ տարեկան տասնչորս գառ։ 18Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող անարյուն զոհերն ու հեղման ընծաները թող լինեն նրանց քանակին համապատասխան՝ ըստ սահմանված կարգի։
19Մատուցե՛ք նաև այծերից մի նոխազ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
20Երրորդ օրը կմատուցեք տասնմեկ զվարակ, երկու խոյ և արատ չունեցող մեկ տարեկան տասնչորս գառ։ 21Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող անարյուն զոհերն ու հեղման ընծաները թող լինեն նրանց քանակին համապատասխան։
22Նաև այծերից մի նոխազ՝ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
23Չորրորդ օրը կմատուցեք տասը զվարակ, երկու խոյ և արատ չունեցող մեկ տարեկան տասնչորս գառ։ 24Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող անարյուն զոհերն ու հեղման ընծաները թող լինեն նրանց քանակին համապատասխան՝ ըստ սահմանված կարգի։
25Մատուցե՛ք նաև այծերից մի նոխազ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
26Հինգերորդ օրը կմատուցեք ինը զվարակ, երկու խոյ և արատ չունեցող մեկ տարեկան տասնչորս գառ։ 27Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող անարյուն զոհերն ու հեղման ընծաները թող լինեն նրանց քանակին համապատասխան՝ ըստ սահմանված կարգի։
28Մատուցե՛ք նաև այծերից մի նոխազ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
29Վեցերորդ օրը կմատուցեք ութ զվարակ, երկու խոյ և արատ չունեցող մեկ տարեկան տասնչորս գառ։ 30Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող անարյուն զոհերն ու հեղման ընծաները թող լինեն նրանց քանակին համապատասխան՝ ըստ սահմանված կարգի։
31Մատուցե՛ք նաև այծերից մի նոխազ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
32Յոթերորդ օրը կմատուցեք յոթ զվարակ, երկու խոյ և արատ չունեցող մեկ տարեկան տասնչորս գառ։ 33Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող անարյուն զոհերն ու հեղման ընծաները թող լինեն նրանց քանակին համապատասխան՝ ըստ սահմանված կարգի։
34Մատուցե՛ք նաև այծերից մի նոխազ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
35Ութերորդ օրը ձեր տոնի վերջին օրը թող լինի։ Ոչ մի աշխատանք չկատարեք այդ օրը։ 36Իբրև Տիրոջ համար անուշահոտություն՝ ողջակեզ կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։ 37Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող անարյուն զոհերն ու հեղման ընծաները թող լինեն նրանց քանակին համապատասխան՝ ըստ սահմանված կարգի։
38Մատուցե՛ք նաև այծերից մի նոխազ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
39Այս ամենը կմատուցեք Տիրոջը ձեր տոների ժամանակ՝ չհաշված ձեր ուխտածները, ձեր կամավոր նվերները, ձեր ողջակեզները, ձեր անարյուն զոհերը, ձեր հեղման ընծաները և փրկության զոհերը»։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 29: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք