ԹՎԵՐ 28
28
Ամենօրյա ընծաներ
(Ելք 29.38-46)
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և նրանց ասա՛. “Հետամո՛ւտ եղեք, որ իմ տոներին մատուցեք իմ պատարագները, իմ ընծաներն ու իմ զոհերը՝ որպես անուշահոտություն”։ 3Նրանց ասա՛. “Սրանք են այն զոհերը, որ պիտի մատուցեք Տիրոջը. ամեն օր արատ չունեցող երկու գառ՝ իբրև ամենօրյա ողջակեզ։ 4Մի գառը կզոհես առավոտյան, իսկ երկրորդ գառը կզոհես երեկոյան։ 5Դրանց հետ կմատուցես քառորդ դորակ յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ նաշիհ։ 6Սա ամենօրյա ողջակեզ է, որ առաջին անգամ մատուցվեց Սինա լեռան վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։ 7Առավոտյան գառի հետ պիտի ընծայաբերես նաև քառորդ դորակ հեղման ընծա. ըմպելի նվերը Տիրոջը պիտի նվիրես Սրբությունում։ 8Երկրորդ գառը կզոհես երեկոյան՝ իր անարյուն զոհի և հեղման ընծայի հետ՝ իբրև անուշահոտություն Տիրոջը”»։
Շաբաթ օրվա ընծան
9«Շաբաթ օրը կմատուցես արատ չունեցող մեկ տարեկան երկու գառ և յուղով հունցված երկու տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև անարյուն զոհ, և հեղման ընծան։ 10Այս ողջակեզը կմատուցեք ամեն շաբաթ օր, բացի ամենօրյա ողջակեզից և նրա հեղման ընծայից»։
Ամսվա առաջին օրվա ընծան
11«Ամիսների առաջին օրերին Տիրոջը ողջակեզ կմատուցեք նախրից երկու զվարակ, մի խոյ, և մեկ տարեկան յոթ գառ։ 12Ամեն մի զվարակի հետ պետք է լինի յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ, ամեն մի խոյի հետ՝ յուղով հունցված երկու տասներորդ գրիվ նաշիհ, 13ամեն մի գառան հետ՝ յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև անուշահոտություն՝ զոհ Տիրոջը։ 14Ամեն մի զվարակի հետ պետք է ընծայաբերեք կես դորակ հեղման ընծա, ամեն մի խոյի հետ՝ մեկ երրորդ դորակ, իսկ ամեն մի գառան հետ՝ մեկ քառորդ դորակ։ Այս ողջակեզները պիտի մատուցեք յուրաքանչյուր ամսվա առաջին օրը, տարվա բոլոր ամիսներին։
15Ամեն օրվա ողջակեզից ու դրա հեղման ընծայից բացի, մեղքերի քավության համար Տիրոջը պետք է մատուցվի այծերից մեկ նոխազ»։
Զատկի և Բաղարջակերաց տոները
(Ղևտ. 23.5-14)
16«Առաջին ամսի տասնչորսերորդ օրը Տիրոջ զատիկն է։
17Նույն ամսի տասնհինգերորդ օրը տոն է։ Յոթ օր բաղարջ կուտեք։ 18Առաջին օրը սուրբ հավա՛ք արեք. այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք։ 19Տիրոջը ողջակեզ և ընծա մատուցեք երկու զվարակ նախրից, մեկ խոյ, արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։ 20Նաև ամեն մի զվարակի հետ պետք է մատուցվի յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ, ամեն խոյի հետ՝ երկու տասներորդ, 21իսկ յոթ գառներից ամեն մեկի հետ՝ մեկ տասներորդ։ 22Իսկ մեղքերի քավության համար այծերից մի նոխազ կընծայաբերեք, 23բացի ամեն օր առավոտյան կատարվող ողջակեզից, որը ամենօրյա ողջակեզ է։ 24Այս օրինակով ամեն օր, յոթ օր շարունակ, պատարագ և զո՛հ մատուցեք՝ իբրև անուշահոտություն Տիրոջը, ամենօրյա ողջակեզից և նրա հեղման ընծայից բացի։ 25Յոթերորդ օրը նույնպես սուրբ հավա՛ք արեք։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք»։
Շաբաթների և առաջին բերքի տոները
(Ղևտ. 23.15-22)
26«Երախայրիքի տոնին, այսինքն՝ Շաբաթների#Իմա՛ Պենտեկոստե։ տոնին, երբ նոր բերքից անարյուն զոհ մատուցեք Տիրոջը, սուրբ հավա՛ք արեք ձեզ. ոչ մի աշխատանք չպետք է կատարեք։ 27Իբրև անուշահոտություն Տիրոջը՝ ողջակե՛զ մատուցեք երկու զվարակ նախրից, մի խոյ և արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։ 28Նաև՝ ամեն մի զվարակի հետ յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ, խոյի հետ՝ երկու տասներորդ, 29յոթ գառներից ամեն մեկի հետ՝ մեկ տասներորդ։
30Կնվիրաբերեք նաև այծերից մի նոխազ ձեր մեղքերի քավության համար՝ 31չհաշված ամենօրյա ողջակեզները, դրանց անարյուն զոհերը և հեղման ընծաները. զոհաբերվող ամեն ինչ անարատ թող լինի»։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 28: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: