ԹՎԵՐ 12
12
Մարիամը պատժվում է
1Մարիամն ու Ահարոնը վատաբանեցին Մովսեսին եթովպացի կնոջ պատճառով, որին Մովսեսը կնության էր առել։ 2Եվ ասացին. «Տերը միայն Մովսեսի՞ հետ խոսեց, մի՞թե նա մեզ հետ ևս չխոսեց»։ Եվ Տերը լսեց։ 3Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից ավելի հեզ էր։ 4Տերն անմիջապես ասաց Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին. «Դուք երեքդ էլ Վկայության խորա՛ն գնացեք»։ Եվ երեքով գնացին Վկայության խորան։ 5Տերն ամպի սյան մեջ իջավ և կանգնեց Վկայության խորանի դռանը։ Նա կանչեց Ահարոնին ու Մարիամին, և երկուսով դուրս եկան։ 6Տերն ասաց նրանց. «Լսե՛ք իմ խոսքերը. եթե ձեզանից որևէ մեկը Տիրոջ մարգարե դառնա, ես տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ։ 7Ո՛չ այնպես, ինչպես իմ ծառա Մովսեսի հետ, որին ես վստահել եմ իմ ողջ տունը։ 8Ես նրա հետ բերան առ բերան եմ խոսում, բացահայտ և ոչ թե առակներով։ Նա տեսավ Տիրոջ փառքը։ Եվ ինչպե՞ս չերկյուղեցիք վատաբանել իմ ծառա Մովսեսին»։ 9Եվ Տերը բարկացավ նրանց վրա ու հեռացավ։ 10Ամպը վերացավ խորանից, իսկ Մարիամը ձյան նման բորոտ դարձավ։ Ահարոնը նայեց Մարիամին և տեսավ, որ նա բորոտ է դարձել։ 11Ահարոնն ասաց Մովսեսին. «Խնդրում եմ քեզ, տե՛ր, մի՛ պատժիր մեզ մեր մեղքերի պատճառով, որ գործեցինք չիմանալով։ 12Թող չնմանվի այն վիժվածին, որ մահացած է ելնում մոր արգանդից՝ կեսը սպառված մարմնով»։ 13Այն ժամանակ Մովսեսն աղաղակեց Տիրոջը և ասաց. «Խնդրում եմ քեզ, Աստվա՛ծ, բուժի՛ր նրան»։ 14Տերն ասաց Մովսեսին. «Եթե Մարիամի հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր ամոթ չէր կրելու։ Ուրեմն յոթ օր նա թող հեռանա բանակատեղիից և հետո վերադառնա»։ 15Եվ Մարիամը յոթ օր հեռացվեց բանակատեղիից։ Ժողովուրդը ճանապարհ չընկավ, մինչև որ Մարիամը չմաքրվեց։
16Դրանից հետո ժողովուրդը մեկնեց Ասերովթից և բանակեց Փառանի անապատում։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 12: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն