ԹՎԵՐ 1

1
Իսրայելի առաջին մարդահամարը
1Եգիպտացիների երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը Սինայի անապատում՝ Վկայության խորանում, Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Հաշվառե՛ք Իսրայելի որդիների ողջ ժողովրդին ըստ ցեղերի, ըստ նահապետական տների, անուն առ անուն, մեկ առ մեկ։ 3Դու և Ահարոնը հաշվառմա՛ն ենթարկեք քսանամյա և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր տղամարդկանց, Իսրայելի բոլոր զինապարտներին իրենց զորախմբերով։ 4Ձեզ հետ ամեն ցեղից նահապետական մի տան իշխան թող լինի։ 5Սրանք են այն մարդկանց անունները, որ պիտի օգնեն ձեզ.
Ռուբենի ցեղից՝ Սեդիուրի որդի Եղիսուրը,
6Շմավոնի ցեղից՝ Սուրիսադայի որդի Սաղամիելը,
7Հուդայի ցեղից՝ Ամինադաբի որդի Նաասովնը,
8Իսաքարի ցեղից՝ Սովգարի որդի Նաթանայելը,
9Զաբուղոնի ցեղից՝ Քելոնի որդի Եղիաբը,
10Հովսեփի որդիներից Եփրեմի ցեղից՝ Եմիուդի որդի Եղիսաման,
Մանասեի ցեղից՝ Փադասուրի որդի Գամաղիելը,
11Բենիամինի ցեղից՝ Գեդեոնի որդի Աբիդանը,
12Դանի ցեղից՝ Ամիսադայի որդի Աքիեզերը,
13Ասերի ցեղից՝ Եքրանի որդի Փագեելը,
14Գադի ցեղից՝ Ռագուելի որդի Եղիսափանը,
15Նեփթաղիմի ցեղից՝ Ենանի որդի Աքիրեն»։
16Սրանք ընտրվեցին ժողովրդից՝ ըստ նահապետական տների, որպես ցեղերի իշխաններ և Իսրայելի հազարապետներ։ 17Մովսեսն ու Ահարոնը վերցրին անվանապես կանչված այս մարդկանց 18և երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը հավաքելով ողջ ժողովրդին՝ հաշվառեցին ըստ ցեղերի, ըստ նահապետական տների, անուն առ անուն, մեկ առ մեկ քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց։ 19Ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին, հաշվառումը կատարեցին Սինայի անապատում։
20Ռուբենի՝ Իսրայելի անդրանիկի որդիները եղան 2146,500 հոգի։
22Շմավոնի որդիները՝ 2359,300 հոգի։
24Հուդայի որդիները՝ 2574,600 հոգի։
26Իսաքարի որդիները՝ 2754,400 հոգի։
28Զաբուղոնի որդիները՝ 2957,400 հոգի։
30Հովսեփի որդիներից Եփրեմի որդիները՝ 3140,500 հոգի։
32Իսկ Մանասեի որդիները՝ 3332,300 հոգի։
34Բենիամինի որդիները՝ 3535,400 հոգի։
36Գադի որդիները՝ 3745,650 հոգի։
38Դանի որդիները՝ 3962,700 հոգի։
40Ասերի որդիները՝ 4141,500 հոգի։
42Նեփթաղիմի որդիները՝ 4353,400 հոգի։
44Այս է այն հաշվառումը, որ կատարեցին Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի իշխանները՝ տասներկու այրերը, ամեն մի ցեղից մեկը՝ ըստ իրենց նահապետական տների։ 45Կատարվեց Իսրայելի որդիների քսան և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր զինապարտների ամբողջական հաշվառումը։ 46Հաշվառման ենթարկվածների ընդհանուր թիվը՝ 603,650 հոգի։ 47Բայց ղևտացիները՝ իրենց նահապետական տներով, Իսրայելի որդիների հետ չհաշվառվեցին։
Ղևտացիների կարգավիճակը
48Տերն խոսեց Մովսեսի հետ և ասաց. 49«Տե՛ս, Ղևիի ցեղը նրանց հետ չհաշվառես, և նրանց թիվն Իսրայելի որդիների թվի մեջ չառնես։ 50Ղևտացիներին վերակացո՛ւ կարգիր Վկայության խորանի, նրա ողջ սպասքի և նրանում գտնվող ամենի ինչի վրա։ Նրանք ուսերի վրա պիտի տանեն խորանն ու նրա ողջ սպասքը, նրանք թող ծառայեն խորանում և բնակվեն նրա շուրջը։ 51Մեկնելիս խորանը թող ղևտացիներն իջեցնեն, բանակելիս խորանը թող ղևտացիները կանգնեցնեն։ Կողմնակի մեկը, որ մերձենա դրան, թող մեռնի։ 52Իսրայելի որդիները թող բանակեն ըստ իրենց կարգի և պատկանելության՝ իրենց զորախմբերի հետ։ 53Իսկ ղևտացիները թող բանակեն Վկայության խորանի շուրջը՝ Տիրոջ առջև, որպեսզի Իսրայելի որդիները չմեղանչեն՝ խորանին դիպչելով, ղևտացիները թող պահպանեն Վկայության խորանը»։ 54Եվ Իսրայելի որդիները վարվեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրեց Մովսեսին ու Ահարոնին։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 1: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք