ՀԵՍՈՒ 24
24
Իսրայելի որոշումը ծառայելու Տիրոջը
1Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սելովում, կանչեց Իսրայելի բոլոր ծերերին, նրանց իշխաններին, նրանց դպիրներին ու նրանց դատավորներին, և կանգնեցին Տիրոջ առաջ։ 2Հեսուն խոսեց ամբողջ ժողովրդի հետ ու ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Հնում գետի այն կողմում պանդխտեցին ձեր նախահայրերը, ինչպես օրինակ՝ Թարան՝ Աբրահամի և Նաքովրի հայրը, և պաշտեցին օտար աստվածների։ 3Գետի [Եփրատի] այն կողմից ես վերցրի ձեր հայր Աբրահամին և նրան առաջնորդեցի քանանացիների ամբողջ երկրով, բազմացրի նրա սերունդը, նրան տվեցի Իսահակին, 4Իսկ Իսահակին տվեցի Հակոբին և Եսավին, Եսավին որպես ժառանգություն տվեցի Սեիր լեռը։ Հակոբը և նրա որդիներն իջան Եգիպտոս և այնտեղ մեծ, բազմամարդ ու հզոր ազգ դարձան։ Եգիպտացիները նրանց չարչարեցին, 5և Տերը հարվածեց եգիպտացիներին նրանց դեմ գործադրած նշաններով և զարմանահրաշ գործերով։ 6Հետո Տերը ձեզ հանեց Եգիպիտոսից, դուք մտաք ծովը, և եգիպտացիները կառքերով ու ձիերով դեպի Կարմիր ծովը հետապնդեցին ձեր հայրերին։ 7Մենք աղաղակեցինք Տիրոջը, և նա ամպ ու մեգ դրեց մեր և եգիպտացիների միջև, ծովը նրանց վրա լցրեց և ծածկեց նրանց։ Մեր աչքերը տեսան, թե ի՛նչ արեց Տերը եգիպտացիների երկրում։ Շատ օրեր մնացիք անապատում։ 8Եվ նա ձեզ բերեց Հորդանան գետի այն կողմում բնակվող ամորհացիների երկիրը, և նրանք ձեր դեմ պատերազմեցին։ Տերը նրանց մատնեց ձեր ձեռքը, դուք ժառանգեցիք նրանց երկիրն ու կոտորեցիք նրանց ձեր առաջ։ 9Մովաբի արքա Սեպփովրի որդի Բաղակը վեր կացավ և պատերազմ մղեց Իսրայելի դեմ. մարդ ուղարկեց, կանչեց Բեովրի որդի Բաղաամին, որ ձեզ նզովի։ 10Բայց Տերը՝ ձեր Աստվածը, չկամեցավ ձեզ կորստյան մատնել, օրհնելով օրհնեց ձեզ, ազատեց ձեզ նրանց ձեռքից և նրանց մատնեց ձեր ձեռքը։ 11Դուք անցաք Հորդանան գետը և եկաք Երիքով։ Երիքովի բնակիչները, ինչպես նաև ամորհացիները, քանանացիները, փերեզացիները, խևացիները, հեբուսացիները, քետացիները և գերգեսացիները պատերազմեցին ձեր դեմ, և Տերը նրանց ձեր ձեռքը մատնեց։ 12Ձեզանից առաջ իշամեղուներ ուղարկեց և նրանց՝ ամորհացիների տասներկու թագավորներին քշեց ձեր առաջից։ Ո՛չ քո սրով և ո՛չ էլ քո աղեղով արվեց այդ։ 13Տերը ձեզ տվեց այս երկիրը, որտեղ դուք չեք աշխատել, և բնակվում եք այն քաղաքներում, որ դուք չեք շինել, ուտում եք այն այգիներից և թզենիներից, որ դուք չեք տնկել”։ 14Արդ, դուք վախեցե՛ք Տիրոջից, ծառայե՛ք նրան շիտակությամբ և արդարությամբ, հեռացրե՛ք օտար աստվածներին, որոնց պաշտեցին ձեր հայրերը գետի այն կողմում և Եգիպտոսում, և պաշտե՛ք Տիրոջը։ 15Իսկ եթե ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա այսօր որոշե՛ք, թե ո՛ւմ եք պաշտելու. գետի այն կողմի ձեր հայրերի՞ աստվածներին, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Իսկ ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետև նա սուրբ է»։ 16Ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Քա՛վ լիցի, որ մենք թողնենք Տիրոջը՝ մեր Աստծուն, և օտար աստվածներ պաշտենք, 17որովհետև Տերն է մեր Աստվածը, նա հանեց մեզ և մեր հայրերին եգիպտացիների երկրից՝ ծառայության տնից, մեզ համար նա մեծամեծ նշաններ գործեց, պահպանեց մեզ մեր անցած ամբողջ ճանապարհին, պահպանեց բոլոր ազգերի մեջ, որոնց միջով մենք անցանք։ 18Տերը մեր առաջից քշեց ամորհացիներին և այս երկրում բնակվող բոլոր ազգերին. ուրեմն մենք էլ Տիրոջն ենք պաշտելու, որովհետև նա է մեր Աստվածը»։
19Հեսուն ասաց ժողովրդին. «Դուք չեք կարող Տիրոջը պաշտել, որովհետև նա սուրբ է. նա, նախանձախնդիր լինելով, չի ների ձեր մեղքերն ու անօրենությունները, 20երբ թողնեք Տիրոջը և օտար աստվածներին պաշտեք։ Նա կչարչարի և կոչնչացնի ձեզ այն բարիքների փոխարեն, որ արել է ձեզ համար»։ 21Ժողովուրդն ասաց Հեսուին. «Այդպես չէ, մենք Տիրոջն ենք պաշտելու»։ 22Հեսուն ասաց ժողովրդին. «Ահա դուք ինքներդ ձեր վկաներն եք, որ դո՛ւք Տիրոջն ընտրեցիք՝ նրան պաշտելու համար»։ Նրանք ասացին. «Վկա ենք»։ Նա ասաց. 23«Արդ, հեռացրե՛ք ձեզանից օտար աստվածներին և ձեր սիրտը Տիրոջը՝ Իսրայելի Աստծո՛ւն դարձրեք»։ 24Ժողովուրդը Հեսուին ասաց. «Տիրոջը՝ մեր Աստծուն պիտի պաշտենք և նրա ձայնին պիտի անսանք»։
25Այդ օրը Հեսուն ժողովրդի հետ ուխտ արեց և Սելովում, Իսրայելի Աստծու խորանի առաջ նրան օրենքներ և կանոններ տվեց։ 26Հեսուն դրանք գրեց Աստծու օրենքի գրքում, մի մեծ քար վերցրեց և այն կանգնեցրեց Տիրոջ առաջ Բևեկնի ծառի տակ։ 27Եվ Հեսուն ամբողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը ձեզ վկա թող լինի, որովհետև սա լսեց Տիրոջ բոլոր խոսքերը, որ նա այսօր ձեզ ասաց. սա թող վկա լինի ձեզ հետագա օրերին, եթե ուրանաք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։ 28Ապա Հեսուն արձակեց ժողովրդին, ու ամեն մեկը գնաց իր տեղը։ 29Եվ Իսրայելը պաշտեց Տիրոջը Հեսուի կենդանության բոլոր օրերին և այն ծերերի կենդանության բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Հեսուից հետո, և որոնք տեսան Տիրոջ բոլոր գործերը, որ նա արեց Իսրայելի համար։
Հեսուի և Եղիազարի մահը
30Սրանից հետո Նավեի որդի Հեսուն՝ Տիրոջ ծառան, հարյուր տասը տարեկանում մեռավ։ 31Նրան թաղեցին իր ժառանգության սահմաններում՝ Թամնաթսարայում, Եփրեմի լեռան վրա, Գայաս լեռան հյուսիսային կողմում։ 31աԱյնտեղ, որտեղ թաղեցին նրան, որպես հիշատակ նրա հետ դրեցին քարե այն դանակները, որոնցով նա Գաղգաղայում թլփատել էր Իսրայելի որդիներին, երբ նրանց հանեց Եգիպտոսից, ինչպես հրամայել էր Տերը. դրանք այնտեղ են մինչև այսօր։
32Իսրայելի որդիները Եգիպտոսից հանեցին Հովսեփի ոսկորները և դրանք թաղեցին Սյուքեմում՝ ագարակի այն մասում, որ հարյուր գառով առել էր Հակոբը Սյուքեմում բնակվող ամորհացիներից և բաժին էր տվել Հովսեփին։
33Դրանից հետո վախճանվեց Եղիազար քահանան՝ Ահարոնի որդին, և թաղվեց իր որդի Փենեեսին պատկանող Գաբաաթում, որ տվել էին նրան Եփրեմի լեռան վրա։
33աԱյդ օրերին Իսրայելի որդիները, վերցնելով Աստծու Ուխտի տապանակը, տանում էին իրենց հետ։ Եվ Փենեեսը քահանայացավ իր հոր՝ Եղիազարի փոխարեն, մինչև որ մահացավ և թաղվեց Գաբաաթի իր կալվածքում։
33բԻսրայելի որդիները գնացին ամեն մեկն իր տեղն ու իր քաղաքը։ Եվ Իսրայելի որդիները պաշտեցին Աստարտին և Աստարովթին և իրենց շրջակայքում եղած ազգերի աստվածներին։ Եվ Տերը նրանց մատնեց Մովաբի արքա Եգղոմի ձեռքը, որը տիրեց նրանց տասնութ տարի։
Արդեն Ընտրված.
ՀԵՍՈՒ 24: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: