ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1
1
Իսրայելացիները հաստատվում են քանանացիների երկրում
1Հեսուի վախճանվելուց հետո Իսրայելի որդիները հարցրին Տիրոջը՝ ասելով. «Մեզանից ո՞վ առաջինը պիտի դուրս գա պատերազմելու քանանացիների դեմ»։ 2Տերն ասաց. «Հուդան թող դուրս գա, քանի որ նրա ձեռքը հանձնեցի երկիրը»։ 3Եվ Հուդան իր եղբայր Շմավոնին ասաց. «Վե՛ր կաց գնանք ինձ հետ իմ ժառանգությունը և քանանացիների դեմ պատերազմենք, ես էլ քեզ հետ կգամ քո ժառանգությունը ստանալու»։ Եվ Շմավոնը գնաց նրա հետ։ 4Հուդան ելավ, և Տերը քանանացիներին և փերեզացիներին հանձնեց նրա ձեռքը, և նա Բեզեկում նրանցից տասը հազար մարդ կոտորեց։ 5Բեզեկում գտան Ադոնիբեզեկին, նրա դեմ պատերազմեցին և հարվածեցին քանանացիներին և փերեզացիներին։ 6Ադոնիբեզեկը փախավ, նրան հետապնդեցին, հասան նրան և կտրեցին նրա ձեռքերի ու ոտքերի ծայրերը։ 7Եվ Ադոնիբեզեկն ասաց. «Յոթանասուն թագավորներ, որոնց ձեռքերի ու ոտքերի ծայրերը կտրված էին, հավաքում էին իմ սեղանի տակի փշրանքները։ Արդ, ինչպես ես էի արել, այդպես էլ Աստված ինձ հատուցեց»։ Նրան բերեցին Երուսաղեմ, և նա այնտեղ մեռավ։
Հուդայի ցեղը տիրում է Երուսաղեմին
8Հուդայի որդիները պատերազմեցին Երուսաղեմի դեմ, գրավեցին այն, սրի քաշեցին բնակիչներին և քաղաքն այրեցին հրով։
Հուդայի ցեղը տիրում է Քեբրոնին
(Հես. 15.13-14)
9Դրանից հետո Հուդայի որդիներն իջան պատերազմելու այն քանանացիների դեմ, որ բնակվում էին լեռնային մասում, հարավում և դաշտավայրում։ 10Հուդան գնաց նաև Քեբրոնում բնակվող քանանացիների վրա, և Քեբրոնը դուրս եկավ նրա դեմ (Քեբրոնի անունն առաջ Կարիաթարբոկ Սեփեր էր)։ Ջարդեցին Սեսիին, Աքիմանին և Թոլմիին՝ Ենակի ժառանգներին։
Գոդոնիելը տիրում է Դաբիրին
(Հես. 15.15-19)
11Այնտեղից հարձակվեցին Դաբիրի բնակիչների վրա (Դաբիրի անունն առաջ Նամակների քաղաք էր)։ 12Եվ Քաղեբն ասաց. «Ով որ հարվածի Նամակների քաղաքին և գրավի այն, իմ դուստր Ասքային նրան կնության կտամ»։ 13Եվ այն գրավեց Քաղեբի կրտսեր եղբայր Կենեզի որդի Գոդոնիելը, և Քաղեբն իր դուստր Ասքային նրան կնության տվեց։ 14Երբ աղջիկը գնում էր նրա մոտ, Գոդոնիելը հորդորեց նրան, որ իր հորից մի ագարակ խնդրի։ Աղջիկը տրտնջաց, աղաղակեց էշի վրայից և ասաց. «Անապատային երկիր տվեցիր ինձ»։ Քաղեբը նրան ասաց. «Ի՞նչ եղավ քեզ»։ 15Ասքան նրան ասաց. «Ինձ օրհնությո՛ւն տուր. քանի որ ինձ անապատային երկիր տվեցիր, տո՛ւր ինձ նաև ջրերի աղբյուրներ»։ Եվ Քաղեբը, ըստ նրա խնդրանքի, նրան տվեց վերին աղբյուրներն ու հովիտների աղբյուրները։
Հուդայի ու Բենիամինի ցեղերի հաղթանակները
16Մովսեսի աներոջ՝ Հովբաբ Կինեցու որդիները, Արմավենիների քաղաքից#Երիքովի այլ անվանումն է։ ելան և գնացին Հուդայի որդիների մոտ՝ Հուդայի անապատը, որը Հուդայի երկրի հարավում է՝ Արադ իջնող ճանապարհին. գնացին բնակվեցին այնտեղի ժողովրդի հետ։ 17Հուդան իր հերթին գնաց իր եղբայր Շմավոնի հետ, և նրանք հարվածեցին Սեփաթում բնակվող քանանացիներին և նզովեցին ու կոտորեցին նրանց և այդ քաղաքի անունը դրեցին Սատակում։ 18Հուդան չժառանգեց Գազան ու նրա սահմանները, Ասկաղոնն ու նրա սահմանները, Ակկարոնն ու նրա սահմանները, Ազովտոսն ու նրա անդաստանները։ 19Տերը Հուդայի հետ էր, և նա ժառանգեց լեռնային շրրջաններ։ Հովիտների բնակիչների տարածքները, սակայն, չկարողացավ ժառանգել, որովհետև Ռեքաբը արգելք եղավ նրանց, և նրանք երկաթե կառքեր ունեին։ 20Քաղեբին տվեցին Քեբրոնը, ինչպես ասել էր Մովսեսը, և այնտեղից ժառանգեց Ենակի որդիների երեք քաղաքները և այնտեղից քշեց Ենակի երեք որդիներին։
21Բենիամինի որդիները Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին չնվաճեցին, և հեբուսացիները բնակվում են այնտեղ Բենիամինի որդիների հետ մինչև այսօր։
Եփրեմի ու Մանասեի ցեղերը տիրում են Բեթելին
22Հովսեփի որդիները իրենց հերթին ելան դեպի Բեթել, և Տերը նրանց հետ էր։ 23Իսրայելի տունը բանակեց Բեթելի դիմաց (այդ քաղաքի անունն առաջ Լուզա էր)։ 24Պահապանները մի մարդ տեսան, որ դուրս էր գալիս այդ քաղաքից, բռնեցին նրան և ասացին. «Ցո՛ւյց տուր մեզ քաղաքի մուտքը, և մենք կխնայենք քեզ»։ 25Նա նրանց ցույց տվեց քաղաքի մուտքը, և նրանք քաղաքը սրի քաշեցին, իսկ այն մարդուն և նրա ազգատոհմն արձակեցին։ 26Այդ մարդը գնաց Քետիմ երկիրը, այնտեղ քաղաք շինեց և նրա անունը Լուզա դրեց, և այդ է նրա անունը մինչև այսօր։
Ժողովուրդներ, որոնց իսրայելացիները չքշեցին
27Մանասեն չժառանգեց Բեթսանը, այսինքն՝ Սկյութուպոլիսը, ո՛չ նրա ավանները, և ո՛չ էլ նրա անդաստանները, ո՛չ էլ Թանաքը և նրա ավանները, ո՛չ Դովրի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները, ո՛չ Բաղակի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները, ո՛չ Հեբղամի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները։ Եվ քանանացիները շարունակեցին բնակվել այդ երկրում։ 28Երբ Իսրայելը հզորացավ, քանանացիներին հարկի տակ դրեց, բայց նրանց իսպառ չվերացրեց։
29Եփրեմն էլ չվերացրեց Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին նրա մեջ՝ Գազերում, ու նրան հարկատու եղան։
30Զաբուղոնն էլ չվերացրեց Կեդրոնի բնակիչներին ու Նաալոլի բնակիչներին, և քանանացիները բնակվեցին նրա մեջ և նրան հարկատու եղան։
31Ասերը չվերացրեց Ակքովի բնակիչներին, որոնք նրան հարկատու եղան, նաև Դովրի բնակիչներին, Սիդովնի բնակիչներին, Դալափի բնակիչներին, Աքազիփը, Ելփայը, Ափեկը և Ռոբը։ 32Ասերի որդիները բնակվեցին այդ երկրում ապրող քանանացիների մեջ, որովհետև չկարողացան վերացնել նրանց։
33Նեփթաղիմը չվերացրեց Բեթսամյուսի բնակիչներին, ոչ էլ Բեթանաթի բնակիչներին։ Նեփթաղիմը բնակվեց այդ երկրում ապրող քանանացիների մեջ, իսկ Բեթսամյուսի և Բեթանաթի բնակիչները նրան հարկատու եղան։
34Ամորհացիները Դանի որդիներին նեղեցին դեպի լեռները, և նրանց թույլ չէին տալիս իջնել հովիտները։ 35Եվ ամորհացիներն սկսեցին բնակվել Մուրտաստանի լեռան վրա, որտեղ արջեր և աղվեսներ կային՝ Մուրտաստանում և Սաղապինում։ Հովսեփի ձեռքը ծանրացավ ամորհացիների վրա, և հարկատու եղան նրանց։ 36Ամորհացիներն Ակրաբիմի զառիվայրի վրա, Վեմից սկսած և դեպի վեր սահմանակից էին եդովմացիներին։
Արդեն Ընտրված.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: