ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 17

17
Միքան և նրա սեփական պաշտամունքի վայրը
1Եփրեմի լեռնից Միքա անունով մի մարդ կար։ 2Նա իր մորն ասաց. «Այն հազար հարյուր արծաթը, որ գողացել էին, և որի համար անիծեցիր գողերին, ահա այն արծաթն ինձ մոտ է, ես եմ վերցրել այն»։ Նրա մայրն ասաց. «Որդյա՛կ իմ, օրհնյալ լինես Տիրոջից»։ 3Եվ նա իր մորը վերադարձրեց հազար հարյուր արծաթը։ Նրա մայրն ասաց. «Այն արծաթը ես իմ ձեռքով նվիրել եմ Տիրոջը՝ առանձին ձուլածո կուռք շինելու համար։ Հիմա այն քեզ եմ վերադարձնում»։ 4Իսկ Միքան այդ արծաթը մորը վերադարձրեց։ Մայրն առավ երկու հարյուր արծաթ, այն տվեց ձուլողին, նա էլ ձուլածո կուռք շինեց դրանից, որը տեղադրեցին Միքայի տանը։ 5Այդպիսով Միքան իր տանը կռարան ունեցավ։ Նա եփուդ ու թերափ#Եբր. բառ է, որ նշանակում է «տնային կուռք»։ պատրաստեց. նվիրագործեց իր որդիներից մեկին, որը նրա համար քահանա եղավ։ 6Այդ օրերին Իսրայելում թագավոր չկար, և ամեն մարդ անում էր այն, ինչ հաճելի էր իր աչքին։
7Հուդայի ազգատոհմից՝ Հուդայի Բեթղեհեմ քաղաքից, մի պատանի կար, որ ղևտացի էր և այնտեղ էր բնակվում։ 8Այս մարդը Հուդայի Բեթղեհեմ քաղաքից գնաց պանդխտելու որևէ տեղ, ուր որ պատահի։ Նա ճանապարհորդելով եկավ մինչև Եփրեմի լեռը և մինչև Միքայի տունը։ 9Միքան նրան ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Նա ասաց. «Ես ղևտացի եմ, Հուդայի Բեթղեհեմ քաղաքից, գնում եմ պանդխտելու որևէ տեղ, ուր որ պատահի»։ 10Միքան նրան ասաց. «Մնա՛ ինձ մոտ, ինձ համար հայր և քահանա՛ եղիր, և ես քեզ ամեն օր [𝕸 տարի] տասը արծաթ, մի զույգ զգեստ և ռոճիկ կտամ, որով կապրես»։ 11Ղևտացին ապաստանեց այդ մարդու մոտ։ Այս պատանին նրա համար եղավ ինչպես իր որդիներից մեկը։ 12Միքան ղևտացուն նվիրագործեց, և պատանին նրա համար քահանա եղավ և ապրում էր Միքայի տանը։ 13Միքան ասաց. «Հիմա գիտեմ, որ Տերն ինձ բարիք արեց, քանի որ ղևտացին ինձ համար քահանա եղավ»։ Այն օրերին Իսրայելում թագավոր չկար։

Արդեն Ընտրված.

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 17: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք