ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 2
2
1Այնուհետև՝ տասնչորս տարի հետո, կրկին բարձրացա Երուսաղեմ Բառնաբասի հետ՝ ինձ հետ վերցնելով նաև Տիտոսին։ 2Այնտեղ բարձրացա մի հայտնության համաձայն, և Ավետարանը, որը քարոզում եմ հեթանոսների մեջ, առանձին ներկայացրի նրանց, ովքեր երևելիներ էին, որպեսզի զուր տեղն աշխատած չլինեմ կամ չաշխատեմ։ 3Բայց ոչ էլ ինձ ուղեկցող Տիտոսը, որ հեթանոս էր, չպարտադրվեց թլփատվել՝ հակառակ ներս սպրդած սուտ եղբայրներին, 4որոնք սպրդել էին՝ լրտեսելու մեր այն ազատությունը, որ ունենք Քրիստոս Հիսուսով, որպեսզի մեզ ծառա դարձնեն։ 5Նրանց նույնիսկ ժամանակավորապես տեղի չտվեցինք, որպեսզի Ավետարանի ճշմարտությունը հաստատ մնա ձեր մեջ։
6Ինչ վերաբերում է երևելիներին (ինձ համար կարևոր չէ, թե նրանք մի ժամանակ ի՛նչ են եղել, որովհետև Աստված մարդկանց միջև աչառություն չի անում (Բ Օր. 10.17բ)), այդ երևելիներն իմ ասածի վրա որևէ նոր բան չավելացրեցին։
Առաքյալները հավանություն են տալիս Պողոսի առաքելությանը
7Այլ ընդհակառակը, երբ տեսան, որ ինձ է վստահված Ավետարանի քարոզչությունն անթլփատների մեջ, ինչպես Պետրոսին՝ թլփատվածների մեջ 8(որովհետև նա, ով Պետրոսին առաքելության առաջնորդեց թլփատվածների մեջ, ինձ էլ առաջնորդեց անթլփատների մեջ), 9երբ Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը, որ եկեղեցու սյուներն էին համարվում, իմացան ինձ տրված շնորհի մասին, ինձ և Բառնաբասին ձեռք մեկնեցին՝ որպես հավանության նշան, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ թլփատվածների։ 10Միայն խնդրեցին, որ հիշենք աղքատներին, որ ջանացի ճշտորեն կատարել։
Տարակարծություն Պետրոսի և Պողոսի միջև
11Բայց երբ Կեփասն#Կեփասը Պետրոս անվան արամերեն ձևն է, որ նշանակում է «ժայռ»։ Անտիոք եկավ, ընդդիմացա նրան, որովհետև մեղադրելի ընթացքի մեջ էր։ 12Քանի որ նախքան Հակոբոսի մոտից ոմանց գալը նա հեթանոսների հետ սեղան էր նստում առանց խտրություն դնելու, իսկ նրանց գալուց հետո սկսեց առանձնանալ և իրեն հեռու պահել հեթանոսներից՝ վախենալով թլփատվածներից։ 13Մյուս հրեաներն էլ հետևեցին նրա կեղծավոր ընթացքին, մինչև իսկ Բառնաբասը ներքաշվեց նրանց կեղծավոր ընթացքի մեջ։ 14Երբ տեսա, որ շիտակ չեն ընթանում դեպի Ավետարանի ճշմարտությունը, ամենքի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, որ հրեա ես, ապրում ես հեթանոսաբար և ոչ հրեաբար, ինչո՞ւ ես հեթանոսներին ստիպում հրեաբար լինել»։
Հավատով են արդարանում
15Մենք, որ ի ծնե հրեաներ ենք, ոչ թե մեղավոր հեթանոսներից, 16գիտենք, որ մարդ չի փրկվել Օրենքի հրահանգները կատարելով, այլ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով։ Մենք հավատացինք Քրիստոս Հիսուսին, որպեսզի արդարանանք Քրիստոսի հանդեպ հավատով և ոչ թե Օրենքի հրահանգների կատարումով, որովհետև ոչ ոք չի արդարանալու Օրենքից բխող գործերով։ 17Իսկ եթե մենք, որ ձգտում ենք Քրիստոսով արդարանալ, ինքներս հեթանոսների պես մեղավոր դուրս եկանք, ուրեմն Քրիստոսը մեղքի՞ սպասավոր եղավ. քա՛վ լիցի։ 18Արդարև, եթե վերստին կառուցեմ այն, ինչ քանդեցի, ապա ես ինքս ինձ հանցավոր ցույց կտամ, 19որովհետև ես Օրենքի միջոցով մեռա Օրենքի համար, որպեսզի ապրեմ Աստծու համար։ 20Քրիստոսի հետ խաչը ելա և ողջ եմ այսուհետև. ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ։ Այն, որ հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ սիրեց ինձ և իրեն տվեց ինձ համար։ 21Եվ ես Աստծու շնորհը չեմ անտեսում, որովհետև եթե արդարությունն Օրենքից է գալիս, ապա Քրիստոսն իզուր մեռավ։
Արդեն Ընտրված.
ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 2: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: