ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 1

1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ առաքյալ ո՛չ մարդկանց կողմից և ո՛չ էլ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի միջոցով և Հայր Աստծու, որ հարություն տվեց նրան մեռելներից, 2և բոլոր եղբայրները, որ ինձ հետ են, Գաղատիայի եկեղեցիների՛դ։ 3Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն Հայր Աստծուց և մեր Տեր Հիսուս Քրիստոսից, 4որ ինքն իրեն տվեց մեր մեղքերի համար, որպեսզի մեզ ազատի ներկա չար աշխարհից Աստծու և մեր Հոր կամքի համաձայն, 5նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն։
Ուրիշ Ավետարան չկա
6Զարմանում եմ, որ այդպես շուտ լքում եք նրան, ով Քրիստոսի շնորհով կանչեց ձեզ, և դառնում դեպի ուրիշ ավետարան։ 7Ուրիշ ավետարան չկա, այլ միայն կան ոմանք, որ ալեկոծում են ձեզ և ուզում են խեղաթյուրել Քրիստոսի Ավետարանը։ 8Բայց եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ձեզ ավետարանի ոչ այն, ինչ ձեզ ավետարանեցինք, նզովյա՛լ լինի։ 9Ինչպես արդեն ասացինք, հիմա էլ կրկնում եմ, եթե մեկը ձեզ ավետարանի ոչ այն, ինչ դուք ընդունեցիք, նզովյա՛լ լինի։ 10Արդ, մարդկա՞նց հավանությանն եմ ձգտում արժանանալ, թե՞ Աստծու։ Կամ մի՞թե մարդկանց եմ փորձում սիրաշահել։ Եթե մինչ այժմ մարդկանց սիրաշահեի, ապա Քրիստոսի ծառա չէի լինի։
11Հայտնում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ իմ կողմից քարոզված Ավետարանը մարդու ձեռքի գործ չէ, 12որովհետև ես այն ստացա ոչ թե մարդուց և սովորեցի ոչ թե որևէ մեկից, այլ Հիսուս Քրիստոսի հայտնությամբ։
Պողոսը կանչվում է առաքելության
13Արդարև, դուք լսած կլինեք հրեության մեջ իմ երբեմնի ընթացքի մասին, թե ինչպիսի՜ դաժանությամբ էի հալածում Աստծու եկեղեցին և տակնուվրա անում այն։ 14Հրեության մեջ ավելի առաջադեմ էի ինձ ազգակից շատ հասակակիցներից և շատ ավելի նախանձախնդիր էի իմ հայրենի ավանդություններին։ 15Բայց Աստված, որ ընտրել էր ինձ հենց իմ մոր որովայնից և կոչել իր շնորհի միջոցով, երբ կամեցավ 16հայտնել իր Որդուն իմ միջոցով, որպեսզի քարոզեմ նրան հեթանոսների մեջ, ես անմիջապես որևէ մեկի չտեղեկացրի, 17ոչ էլ բարձրացա Երուսաղեմ՝ նրանց մոտ, ովքեր առաքյալներ էին ինձնից առաջ, այլ գնացի Արաբիա և վերադարձա Դամասկոս։ 18Ապա՝ երեք տարի հետո, բարձրացա Երուսաղեմ՝ տեսնելու Պետրոսին, և տասնհինգ օր նրա մոտ մնացի։ 19Առաքյալներից ուրիշ մեկին չտեսա, բացի Հակոբոսից՝ Տիրոջ եղբորից։ 20Եվ ինչ գրում եմ ձեզ, ահա Աստծու առաջ եմ ասում, որ չեմ ստում։ 21Հետո եկա Ասորիքի ու Կիլիկիայի կողմերը։ 22Բայց ես անձնապես անծանոթ էի Հրեաստանի քրիստոնյա համայնքներին, 23միայն հաճախ լսել էին, թե՝ «Նա, ով այն ժամանակ հալածում էր մեզ, այժմ քարոզում է այն հավատը, որ մի ժամանակ արմատախիլ էր անում»։ 24Եվ ինձնով փառավորում էին Աստծուն։

Արդեն Ընտրված.

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 1: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք