ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ 4
4
1Տերե՛ր, ձեր ծառաների հետ վարվե՛ք ուղղամտությամբ և արդարությամբ։ Իմացե՛ք, որ դուք էլ Տեր ունեք երկնքում։
Հորդոր աղոթքի և խոհեմության
2Մշտապես աղոթե՛ք և արթուն հսկե՛ք աղոթքի մեջ՝ գոհություն մատուցելով։ 3Միաժամանակ աղոթե՛ք նաև մեզ համար, որպեսզի Աստված մեր առաջ բացի քարոզության դուռը, որ կարողանանք ավետել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապանքների մեջ եմ, 4որպեսզի հայտնի դարձնեմ այդ խորհուրդը՝ խոսելով այնպես, ինչպես որ պետք է։
5Իմաստությա՛մբ վարվեք ոչ քրիստոնյաների հետ՝ օգտագործելով առիթը։ 6Եվ ձեր խոսքը թող միշտ լի լինի Տիրոջ շնորհով, ասես աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպե՛ս պետք է պատասխանեք յուրաքանչյուրին։
7Իսկ ինչ վերաբերում է ինձ, ամեն ինչ ձեզ կպատմի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը, հավատարիմ սպասավորը և ծառայակիցը Տիրոջով։ 8Նրան ձեզ մոտ ուղարկեցի դրա համար, որ իմանաք մեր մասին, և նա մխիթարի ձեր սրտերը։ 9Նրա հետ կգա նաև Օնեսիմոսը՝ հավատարիմ ու սիրելի եղբայրը, որ ձեր հայրենակիցն է։ Նրանք ձեզ կպատմեն այստեղի անցուդարձը։
Վերջին ողջույններ
10Ձեզ ողջունում է Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, ինչպես նաև Մարկոսը՝ Բառնաբասի եղբորորդին, որի մասին հրահանգ եք ստացել. եթե ձեզ մոտ գա, ընդունե՛ք նրան. 11ողջունում է նաև Հիսուսը՝ Հուստոս կոչվածը։ Թլփատվածներից միայն սրանք գործակից եղան ինձ Աստծու արքայության համար և դրանով իսկ մխիթարություն եղան ինձ համար։
12Ողջունում է ձեզ Եպափրասը՝ ձեր հայրենակիցը, Հիսուս Քրիստոսի ծառան, որ իր աղոթքներով շարունակ տքնում է ձեզ համար, որպեսզի մնաք կատարյալ և լիովին գործադրեք Աստծու կամքը։ 13Վկայում եմ նրա մասին, որ շատ է տքնում ձեր և լաոդիկեցիների համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, որ Երապոլսում են։
14Ողջունում է ձեզ Ղուկասը՝ սիրելի բժիշկը, ինչպես նաև Դեմասը։
15Ողջունե՛ք այն եղբայրներին, որ գտնվում են Լաոդիկիայում, Նիմփային ու նրա տանը հավաքվող եկեղեցուն։
16Երբ այս նամակն ընթերցվի ձեզ մոտ, այնպե՛ս արեք, որ լաոդիկեցիների եկեղեցում ևս ընթերցվի, իսկ լաոդիկեցիներին ուղարկված նամակն էլ դո՛ւք ընթերցեք։ 17Արքիպպոսին ասացե՛ք. «Զգո՛ւյշ եղիր այն սպասավորության համար, որ ստացար Տիրոջով, որպեսզի այն ավարտին հասցնես»։
18Այս ողջույնն իմ՝ Պողոսիս ձեռքով է գրվում։ Հիշե՛ք կապանքներս։ Շնորհը ձեզ հետ լինի։
Արդեն Ընտրված.
ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ 4: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: