Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 1

1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը, Սիղվանոսը և Տիմոթեոսը՝ թեսաղոնիկեցիների եկեղեցուդ՝ մեր Հայր Աստծով և Տեր Հիսուս Քրիստոսով։ Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն։
Թեսաղոնիկեցիների կյանքը և հավատը
2Միշտ գոհություն ենք հայտնում Աստծուն ձեր բոլորի համար՝ հիշելով մեր աղոթքների մեջ։ 3Աստծու և մեր Հոր առջև անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հարատև հույսը։
4Գիտեք, Աստծուց սիրվա՛ծ եղբայրներ, ձեր ընտրված լինելու մասին, 5որովհետև մեր Ավետարանը ձեր մեջ չտարածվեց միայն խոսքով, այլ նաև զորությամբ, Սուրբ Հոգով և կատարյալ վստահությամբ, ինչպես նաև գիտեք, թե ինչպե՛ս ապրեցինք ձեր մեջ ձեզ համար։ 6Եվ դուք, նմանվելով մեզ և Տիրոջը, Սուրբ Հոգու պարգևած ուրախությամբ ընդունեցիք Խոսքը սաստիկ նեղության մեջ՝ 7օրինակ դառնալով Մակեդոնիայում և Աքայիայում գտնվող բոլոր հավատացյալների համար։ 8Արդարև, Աստծու Խոսքը ձեր միջոցով թնդաց ոչ միայն Մակեդոնիայում և Աքայիայում, այլև Աստծու հանդեպ ձեր ունեցած հավատը սփռվեց ամենուրեք, ուստի կարիք չունենք այդ մասին խոսելու, 9որովհետև հենց մարդիկ իրենք են պատմում մեր մասին, թե ինչպե՛ս եղավ մեր մուտքը ձեր մեջ, և թե ինչպե՛ս կուռքերից դարձաք դեպի Աստված՝ ծառայելու կենդանի ու ճշմարիտ Աստծուն 10և երկնքից սպասելու նրա Որդուն, որին նա հարություն տվեց մեռելներից, Հիսուսին, որ փրկելու է մեզ գալիք բարկությունից։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք