ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ 1
1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը, և Տիմոթեոս եղբայրը՝ 2Կողոսայում ապրող սրբերին ու հավատացյալ եղբայրներին ի Քրիստոս։ 3Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց։
Շնորհակալության աղոթք
Ամեն անգամ, ձեզ համար աղոթելով, գոհություն ենք հայտնում Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը՝ 4լսելով Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հավատի և բոլոր սրբերի հանդեպ ունեցած ձեր սիրո մասին, 5այն հույսի համար, որ վերապահված է ձեզ երկնքում։ Այդ հույսի մասին նախապես լսեցիք Ավետարանի՝ ճշմարիտ խոսքի միջոցով, 6որ հասավ մինչև ձեզ, ինչպես նաև աճում ու պտղաբերում է ամբողջ աշխարհում, այնպես, ինչպես և ձեր մեջ, այն օրից սկսած, երբ լսեցիք ու ճշմարտապես ճանաչեցիք Աստծու շնորհը, 7ինչպես որ սովորեցիք Եպափրասից՝ մեր սիրելի ծառայակցից, որը Հիսուսի հավատարիմ ծառան է ձեզ համար։ 8Նա պատմեց մեզ ձեր մեջ Հոգու արթնացրած սիրո մասին։
9Դրա համար մենք էլ այն օրվանից, երբ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և Աստծուն աղաչանքներ մատուցելուց, որպեսզի իր կամքի կատարյալ գիտությունը տա ձեզ՝ ամեն տեսակ իմաստությամբ և հոգևոր իմացությամբ՝ 10ապրելու Տիրոջն արժանի և ամեն ինչում նրան հաճելի ձևով, պտղաբեր դառնալու բոլոր բարի գործերում և աճելու Աստծու գիտությամբ։ 11Ամբողջապես զորացած նրա փառքի զորությամբ՝ կկարողանաք լիարժեք համբերությամբ ու ուրախությամբ ամեն նեղություն տանել։
12Գոհություն Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից դառնալու սրբերի վիճակին լույսի մեջ։ 13Նա ազատեց մեզ խավարի իշխանությունից և մեզ փոխադրեց իր սիրելի Որդու արքայությունը, 14որով ունենք փրկություն նրա արյամբ և մեղքերի թողություն՝ նրա մարմնով։
Օրհներգություն Քրիստոսին
15Նա աներևույթ Աստծու պատկերն է, ծնված բոլոր արարածներից առաջ։ 16Որովհետև նրանով ստեղծվեց այն ամենը, ինչ երկնքում է և երկրի վրա, ինչ երևում է և ինչ չի երևում՝ թե՛ գահեր, թե՛ տերություններ, թե՛ պետություններ, թե՛ իշխանություններ։ Ամեն ինչ նրանով և նրա համար ստեղծվեց։ 17Նա է ամեն ինչից առաջ, և ամեն ինչ նրանով է ամբողջական։ 18Նա է գլուխը մարմնի՝ եկեղեցու։ Նա է սկիզբը, անդրանիկը՝ մեռելներից, որպեսզի ամեն ինչում ինքը լինի առաջնային. 19որովհետև Աստծուն հաճելի եղավ, որ Աստվածության ամբողջությունը նրա մեջ բնակվի 20և նրանով իր հետ հաշտեցնի ամեն ինչ՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա թափված նրա արյամբ և՛ երկրի վրա, և՛ երկնքի մեջ։
21Ձեզ էլ, որ մի ժամանակ Աստծուց օտարացած էիք և թշնամի ձեր մտածումներով, 22այժմ ահա հաշտեցրեց իր մարմնով, իր մահվան միջոցով, որպեսզի ձեզ նրա առաջ ներկայացնի մաքուր, անբիծ և անարատ, 23եթե միայն ամուր ու անսասան մնաք հավատի մեջ և չհեռանաք այն հույսից, որ ունեցաք Ավետարանը լսելով։ Այդ Ավետարանը քարոզվում է երկնքի տակ գտնվող բոլոր արարածներին, որի սպասավորը դարձա ես՝ Պողոսս։
Պողոսի ստանձնած առաքելությունը
24Եվ հիմա ուրախ եմ չարչարանքներիս մեջ ձեզ համար և մարմնիս մեջ ամբողջացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասն ի նպաստ նրա մարմնի, որ եկեղեցին է։ 25Ես՝ Պողոսս, եկեղեցու սպասավոր եղա ըստ Աստծու տնօրինության, որ տրված է ինձ՝ ձեր մեջ ամբողջությամբ քարոզելու Աստծու խոսքը, 26այն խորհուրդը, որ ծածկված էր դարեր և սերունդներ շարունակ, որ այժմ հայտնվեց իր սրբերին։ 27Աստված ուզեց ցույց տալ նրանց այդ խորհրդի փառավոր հարստությունը հեթանոսների մեջ, այսինքն՝ Քրիստոսը՝ փառքի հույսը, ձեր մեջ։ 28Մենք Քրիստոսն ենք քարոզում, խրատում ենք ամեն մարդու և ուսուցանում ենք ամեն մարդու ամենայն հոգևոր իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք Քրիստոս Հիսուսով։ 29Դրա համար աշխատում ու պայքարում եմ՝ նրա ուժի համեմատ, որ գործում է իմ մեջ զորությամբ։
Արդեն Ընտրված.
ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ 1: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: