ԲԱՐՈՒՔ 3
3
1Ամենակա՛լ Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, նեղված անձերն ու ձանձրացած հոգիներն աղաղակում են քեզ։ 2Լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր, որովհետև ողորմած Աստված ես և ողորմի՛ր, որովհետև մեղանչեցինք քո առաջ, 3քանի որ դու բնակվում ես հավիտյան, իսկ մենք կորստական ենք հավիտյան։ 4Ամենակա՛լ Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, լսի՛ր աղոթքն Իսրայելի մեռյալների և քո առաջ մեղավորների որդիների, որոնք չլսեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ձայնը, և չարիքները պատեցին մեզ։ 5Մի՛ հիշիր մեր հայրերի անիրավությունները, այլ հիշի՛ր քո ձեռքը#Իմա՛ զորությունը։ և քո անունն այս ժամանակ, 6որովհետև դու ես Տերը՝ մեր Աստվածը, և կօրհնաբանենք քեզ, Տե՛ր։ 7Քանի որ նրա համար դրեցիր քո երկյուղը մեր սրտերում, որ քո անունը կանչենք և օրհնաբանենք քեզ մեր գերության մեջ, որովհետև դարձրինք մեր սրտերում քո առաջ մեր մեղավոր հայրերի բոլոր անիրավությունները։ 8Ահա մենք այսօր մեր գերության մեջ ենք, ուր ցրեցիր մեզ որպես նախատինք, նզովք և պարտք մեր հայրերի բոլոր անօրենությունների պատճառով, որ ապստամբեցին Տիրոջ՝ մեր Աստծու դեմ։
Խորհրդածություն իմաստության մասին.
Հորդոր
9Լսի՛ր, Իսրայե՛լ, կյանքի պատգամները,
ակա՛նջ դրեք՝ ճանաչելու իմաստությունը։
10Ի՞նչ է, Իսրայե՛լ,
ինչո՞ւ ես թշնամիների այդ երկրում։
Ծերացար օտարության երկրում,
11խառնակվեցիր դիակների հետ,
համարվեցիր դժոխք իջածների հետ,
12թողեցիր իմաստության երկիրը։
13Եթե Աստծու ճանապարհով գնացած լինեիր,
խաղաղությամբ կբնակվեիր հավիտյանս ժամանակներ։
14Սովորի՛ր՝ որտե՛ղ է իմաստությունը,
որտե՛ղ է զորությունը,
որտե՛ղ է հանճարը՝
միանգամից ճանաչելու, թե ո՛րն է երկարատև կյանքը,
որտե՛ղ են աչքերի լույսն ու խաղաղությունը։
Իմաստությունն անմատչելի
15Ո՞վ գտավ նրա տեղը,
և ո՞վ մտավ նրա գանձերի մեջ։
16Որտե՞ղ են հեթանոսների իշխանները և նրանք,
որ տիրում էին երկրի գազաններին,
17որ երկնքի թռչունների հետ էին ճախրում
և գանձում էին արծաթ ու ոսկի,
որոնց հուսացին մարդիկ.
նրանց ունեցվածքին չափ չկար.
18ովքեր արծաթ ու ոսկի են աշխատում և հոգ տանում,
նրանց գործերը հանգամանք չունեն.
19ապականվեցին ու դժոխք իջան,
և ուրիշները նրանց փոխարեն կանգնեցին։
20Երիտասարդները տեսան լույսը և բնակվեցին երկրի վրա,
բայց իմաստության ճանապարհները չճանաչեցին,
21չհասկացան նրա շավիղները և չկանգնեցին նրա վրա։
Նրանց որդիները նրա ճանապարհից հեռու մնացին։
22Ո՛չ Քանանում լսելի եղավ, ո՛չ երևաց Թեմանում,
23ո՛չ էլ Հագարի որդիներն են իմաստություն փնտրում։
Մերանի և Թեմանի վաճառականները,
առասպելախոսները և իմաստություն քննողներն
իմաստության ճանապարհը չճանաչեցին,
ոչ էլ նրանց համար հուշում եղան նրա շավիղները։
24Ո՛վ Իսրայել, ինչպես որ մեծ է Աստծու տաճարը,
նույնպես ընդարձակ է նրա ունեցվածքի տեղը,
25մեծ է և չափ չկա, բարձր է և անչափ։
26Այնտեղ ծնվեցին անվանի հսկաները՝
ի սկզբանե վիթխարի և պատերազմների հմուտ լինելով։
27Աստված ո՛չ ընտրեց նրանց,
ո՛չ էլ իմաստության ճանապարհ տվեց նրանց։
28Եվ կորստյան մատնվեցին
իմաստություն չունենալու պատճառով
և ոչնչացան իրենց անմտության պատճառով։
29Ո՞վ ելավ երկինք, առավ այն և իջեցրեց այն ամպերից։
30Ո՞վ անցավ ծովի մյուս կողմը և գտավ այն,
որ բերի այն ընտիր ոսկու հետ։
31Չկա մեկը, որ գիտի նրա ճանապարհները,
և չկա մեկը, որ խորհի նրա շավիղների մասին։
32Բայց նա, որ գիտի ամեն ինչ,
նա՛ է ճանաչում այն. գտավ այն իր իմաստությամբ։
Նա, ով ստեղծեց երկիրը հավիտենական ժամանակների համար,
լցրեց այն անասուններով և չորքոտանիներով։
33Նա, ով ուղարկում է լույսը, և այն գնում է,
կանչեց նրան, և նա դողալով լսեց նրան։
34Աստղերը ծագեցին՝
յուրաքանչյուրը գիշերվա պահպանության համար, և ուրախացան։
35Կանչեց նրանց, և ասացին՝ «Ահա այստե՛ղ ենք».
ուրախությամբ ծագեցին իրենց Արարչի համար։
36Սա՛ է մեր Աստվածը, որի հետ չի կարող համեմատվել ուրիշը։
37Գտավ իմաստության բոլոր ճանապարհները
և այն տվեց իր ծառա Հակոբին և իրենից սիրված Իսրայելին։
38Դրանից հետո երկրի վրա երևաց ու շրջեց մարդկանց հետ։
Արդեն Ընտրված.
ԲԱՐՈՒՔ 3: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: