ԲԱՐՈՒՔ 2
2
Տերը խոստանում է Իսրայելին վերադարձնել գերությունից
1Տերը հաստատեց իր խոսքերը, որ խոսեց մեզ համար, մեր դատավորների համար, որ դատում էին Իսրայելը, մեր թագավորների համար, մեր իշխանների համար, Հուդայի և Իսրայելի մարդու համար՝ 2մեզ վրա բերելու մեծամեծ չարիքներ, որ երբեք չեն կատարվել ողջ երկնքի ներքո, ինչպես արվեց Իսրայելի նկատմամբ՝ ըստ Մովսեսի օրենքում գրվածների, 3թե մենք ուտելու ենք մեր որդիների մարմինը, և մարդը՝ իր դստեր մարմինը։ 4Եվ մեզ ստրկության մատնեց բոլոր թագավորներին, որ մեր շուրջն էին, որպես նախատինք և ամայություն շրջապատի բոլոր ժողովուրդներին, այնտեղ, ուր ցրեց մեզ Տերը։ 5Վայր ընկանք և ոչ վեր, որովհետև մեղանչեցինք Տիրոջ՝ մեր Աստծու հանդեպ՝ չլսելով նրա ձայնը։ 6Տիրոջը՝ մեր Աստծունն է արդարությունը, իսկ մերն ու մեր հայրերինը՝ երեսի ամոթը, ինչպես այս օրերին, 7որ Տերն ասաց մեզ այն բոլոր չարիքները, որ եկան մեզ վրա։ 8Եվ չաղաչեցինք Տիրոջ առաջ՝ դառնալու յուրաքանչյուրն իր չար սրտի խորհուրդներից, 9և արթնացավ Տերն այն չարիքների դեմ, որոնք Տերն արթնացրեց մեր դեմ, որովհետև Տերն արդար է իր բոլոր գործերում, որ պատվիրել է մեզ, 10և չլսեցինք նրա ձայնը՝ ընթանալու Տիրոջ հրամանների հետևից, որ դրեց մեր առաջ։
Աղաչանք
11Եվ արդ, ո՛վ Տեր, Իսրայելի Աստվա՛ծ, որ հանեցիր քո ժողովրդին եգիպտացիների երկրից հզոր ձեռքով, հրաշքով ու հիասքանչ գործերով, մեծ զորությամբ ու բարձր բազկով, և քեզ համար անուն ստեղծեցիր, ինչպես այսօր։ 12Մեղանչեցինք, անօրենություն, անիրավություն գործեցինք, ո՛վ Տեր, Աստվա՛ծ մեր, քո բոլոր օրենքների դեմ։ 13Թող քո բարկությունը դառնա մեզնից, որովհետև մենք նվազ մնացինք հեթանոսների մեջ, ուր մեզ ցրեցիր։ 14Լսի՛ր, Տե՛ր, մեր աղոթքներն ու մեր խնդրանքները, փրկի՛ր մեզ հանուն քո անվան և մեզ շնորհնե՛ր տուր մեր գերեվարողների առաջ, 15որպեսզի ամբողջ երկիրը ճանաչի, թե դու ես Տերը՝ մեր Աստվածը, որովհետև քո անունը դրվեց Իսրայելի վրա և նրա ազգի վրա։ 16Նայի՛ր, Տե՛ր, քո սուրբ տաճարից և խորհի՛ր մեր մասին։ Խոնարհեցրո՛ւ, Տե՛ր, քո ականջը և լսի՛ր։ 17Բա՛ց քո աչքերը և տե՛ս, որ ոչ թե դժոխքում մեռածներն են, որոնց հոգիները վերցվել են նրանց միջից, փառաբանություն և արդարադատություն մատուցում Տիրոջը, 18այլ տրտմած անձերը՝ անսահման տրտմությունների մեջ, որ քայլում են կորացած ու հիվանդացած. առկայծող աչքերն ու քաղցած հոգիներն են փառք և արդարություն մատուցում քեզ, Տե՛ր։ 19Ոչ թե մեր հայրերի և մեր թագավորների արդարության պատճառով ենք գութ հայցում քո առաջ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, 20այլ որովհետև քո ցասումն ու քո բարկությունը բերեցիր մեզ վրա, ինչպես որ խոսեցիր քո ծառա մարգարեների միջոցով. 21«Այսպես է ասում Տերը. “Խոնարհեցրե՛ք ձեր պարանոցներն ու ծառայե՛ք բաբելացիների արքային և նստե՛ք այն երկրում, որ տվեցի ձեր հայրերին, 22իսկ եթե չլսեք Տիրոջ ձայնը՝ ծառայելու բաբելացիների արքային, 23Հուդայի ձեր քաղաքներից և Երուսաղեմից կպակասեցնեմ ուրախության ձայնն ու ցնծության ձայնը, փեսայի ձայնն ու հարսի ձայնը, և ձեր ողջ երկիրն անապատ կդառնա բնակիչներից”»։ 24Սակայն չլսեցինք քո ձայնը՝ ծառայելու բաբելացիների արքային, և հաստատեցիր քո խոսքերը, որ խոսեցիր քո ծառա մարգարեների միջոցով՝ իրենց տեղից հանելու մեր թագավորների ոսկորներն ու մեր հայրերի ոսկորները։ 25Եվ ահա ընկած են ցերեկվա տոթին ու գիշերվա ցրտին. մեռան չարաչար ցավերով, սովով, սրով ու գերությամբ։ 26Եվ շինեցիր քո տաճարը, որի վրա քո անունն է դրված, ինչպես այս օրերին, Իսրայելի տան և Հուդայի տան չարության պատճառով։ 27Տե՛ր, Աստվա՛ծ մեր, մեզ հետ վարվեցիր ըստ քո ողջ հեզության և ըստ քո ողջ մեծ գթության, 28ինչպես խոսեցիր քո ծառա Մովսեսի միջոցով այն օրը, երբ դու նրան պատվիրեցիր գրել քո օրենքներն Իսրայելի որդիների առաջ և ասել. 29«Եթե չլսեք իմ ձայնը, ձեր բարձր ու սաստիկ ձայնը կնվաստանա ազգերի մեջ, ուր պիտի ցրեմ ձեզ։ 30Քանի որ գիտեմ, որ չեն լսի ինձ, որովհետև խստապարանոց ժողովուրդ է, բայց կփոխեն իրենց սրտերն իրենց պանդխտության երկրում 31և կճանաչեն, որ ես եմ Տերը՝ իրենց Աստվածը, և նրանց սիրտ կտամ և ականջներ՝ լսելու։ 32Եվ կօրհնաբանեն ինձ իրենց գերության երկրում և կհիշեն իմ անունը, 33կդառնան իրենց պարանոցի խստությունից և իրենց չար արարքներից, որովհետև կհիշեն իրենց մեղավոր հայրերի ճանապարհներն իմ առաջ։ 34Եվ կվերադարձնեմ նրանց այն երկիրը, որ երդվեցի տալ նրանց հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, և կտիրեն նրան։ Կբազմացնեմ նրանց, և չեն նվազի։ 35Նրանց հետ հավիտենական ուխտ կհաստատեմ. ես նրանց համար Աստված կլինեմ, իսկ նրանք ինձ համար՝ ժողովուրդ, և իմ ժողովրդին՝ Իսրայելին, այլևս չեմ շարժի այն երկրից, որ տվեցի նրանց»։
Արդեն Ընտրված.
ԲԱՐՈՒՔ 2: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: