Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 4
4
Հոգևոր գանձ կավե անոթների մեջ
1Հետևաբար, Աստծու ողորմությամբ ունենալով այս պաշտոնը՝ չենք տկարանում։ 2Ընդհակառակը, հրաժարվեցինք քողարկված ամոթալի գործերից, որպեսզի խորամանկությամբ չընթանանք և Աստծու խոսքը չնենգափոխենք, այլ ճշմարտությունը հայտնելով՝ մենք մեզ ներկայացնում ենք ամեն մարդու խղճին՝ Աստծու առաջ։ 3Իսկ եթե նույնիսկ մեր Ավետարանը ծածկված է, ծածկված է նրանց համար, ովքեր կորստյան տանող ճամփի վրա են։ 4Այդ անհավատների միտքն այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց մեջ չծագի Քրիստոսի փառքի Ավետարանի լույսը, Քրիստոսի, որ պատկերն է աներևույթ Աստծու։ 5Որովհետև մենք մեզ չէ, որ քարոզում ենք, այլ Հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպես ձեր ծառաների՝ ի սեր Քրիստոսի։ 6Որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարից թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք Աստծու փառքի գիտությամբ, որ ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից։
7Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։ 8Ամեն ինչի մեջ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, 9հալածված ենք, բայց լքված չենք, չարչարված ենք, բայց կործանված չենք։ 10Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ։ 11Քանզի մենք, որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում ի սեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ։ 12Այսպիսով մահը զորանում է մեր մեջ, իսկ կյանքը՝ ձեր մեջ։ 13Արդ, հավատի նույն հոգին ունենք, ինչպես որ գրված է. «Հավատացի, դրա համար էլ խոսեցի» (Սաղ. 115(116).10)։ Մենք էլ հավատում ենք, այդ իսկ պատճառով խոսում ենք։ 14Գիտենք, որ նա, ով հարություն տվեց Հիսուսին, մեզ ևս հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ։ 15Քանզի ամեն ինչ ձեզ համար է, որպեսզի շատերի գոհությամբ առատացած շնորհն ավելանա ի փառս Աստծու։
Ապրել հավատով
16Դրա համար էլ չենք տկարանում։ Իսկ եթե նույնիսկ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե։ 17Որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։ 18Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե տեսանելի, այլ անտեսանելի բաների վրա, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելի բաները՝ հավիտենական։
Արդեն Ընտրված.
Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 4: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: