Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 10
10
Ալեքսանդրը Հովնաթանին նշանակում է քահանայապետ
1Հարյուր վաթսուն թվականին Անտիոքոսի որդի Ալեքսանդր Եպիփանը գնաց ու գրավեց Պտղոմայիսը։ Բնակիչներն ընդունեցին նրան, և նա թագավորեց այնտեղ։ 2Երբ Դեմետրիոս արքան լսեց, մեծաթիվ զորք հավաքեց և ելավ նրա դեմ պատերազմելու։ 3Դեմետրիոսը նաև խաղաղության պատգամ ուղարկեց Հովնաթանին, որպեսզի պատվի նրան, 4քանի որ մտածեց. «Շտապենք նրա հետ խաղաղության դաշինք կնքել, քանի դեռ նա Ալեքսանդրի հետ դաշինք չի կնքել մեր դեմ։ 5Ես գիտեմ, նա կհիշի այն չարագործությունները, որ գործել ենք իր դեմ, իր եղբայրների ու իր ազգի դեմ»։ 6Դեմետրիոսը նրան զորք հավաքելու և զենք պատրաստելու իրավունք տվեց, որպեսզի իր նիզակակիցը դառնա, իսկ միջնաբերդում գտնվող պատանդներին հրամայեց հանձնել նրան։
7Հովնաթանը եկավ Երուսաղեմ և նամակը կարդաց ամբողջ ժողովրդի ու միջնաբերդում գտնվողների առջև։ 8Նրանք խիստ վախեցան, որովհետև լսեցին, որ արքան նրան զորք հավաքելու իրավունք է տվել։ 9Բայց պատանդներին բերեցին ու հանձնեցին նրան, իսկ նա նրանց հանձնեց իրենց ընտանիքներին։
10Հովնաթանը բնակվեց Երուսաղեմում և սկսեց վերակառուցել ու նորոգել քաղաքը։ 11Նա պարիսպը կառուցողներին ասաց. «Շինե՛ք այդ պարիսպը և Սիոն լեռը շուրջանակի պատե՛ք քառանկյուն որձաքարերով»։ Այդպես էլ արեցին։ 12Այն ժամանակ Բաքիդեսի կառուցած բերդերում ապրող այլազգիները փախուստի դիմեցին։ 13Ամեն մեկը թողեց իր բնակության վայրն ու գնաց իր հայրենի երկիրը։ 14Միայն Բեթսուրում մնացին Օրենքն ու պատվիրանները լքած մի քանի մարդիկ, որովհետև դա ապաստանի քաղաք էր։
15Երբ Ալեքսանդր արքան լսեց այն խոստումները, որ Դեմետրիոսն ուղարկել էր Հովնաթանին, և նրան պատմեցին այն պատերազմների ու քաջագործությունների մասին, որ նա կատարել էր իր եղբայրների հետ, և այն տանջանքների մասին, որ կրել էր նրանց հետ, 16ասաց. «Մի՞թե երբևէ կարող ենք այսպիսի մի տղամարդու գտնել։ Եկեք նրան դարձնենք մեր բարեկամն ու զինակիցը»։ 17Նա հրամայեց հրովարտակ ուղարկել նրան հետևյալ խոսքերով. 18«Ալեքսանդր արքայից ողջո՜ւյն իր եղբայր Հովնաթանին։ 19Քո մասին լսել ենք, որ քաջ տղամարդ ես, և արժանի՝ մեր բարեկամը լինելու։ 20Ուստի մենք քեզ այսօր նշանակում ենք քո ազգի քահանայապետ և քեզ կոչում ենք արքայի բարեկամ։ Արդ, հաստատո՛ւն մնա մեր դաշինքի մեջ և մեր նկատմամբ հավատարիմ բարեկամությո՛ւն պահպանիր։ Ո՛ղջ եղիր»։ Եվ հրամայեց նրա համար ոսկե թագ ու ծիրանիներ տանել։
21Հովնաթանը սրբազան պատմուճանը հագավ հարյուր վաթսուն թվականի յոթերորդ ամսին, տաղավարահարաց տոնին։ Նա զորք հավաքեց և զենքեր պատրաստեց։
Հրեաները մերժում են Դեմետրիոսի առաջարկները
22Այս բաները լսելով՝ Դեմետրիոսը խիստ տրտմեց ու ասաց. 23«Այս ի՞նչ արեցինք, մենք ինչո՞ւ նրանց մեզ զորակից չդարձրինք։ Ալեքսանդրը մեզնից առաջ ընկավ, նրանց հետ խաղաղության դաշինք կնքեց և Հուդայի երկիրն իր հզոր բազուկը դարձրեց։ 24Արդ, եկեք մենք էլ նրանց քաջալերանքի ու մեծարանքի խոսքեր գրենք, պարգևներ խոստանանք, որպեսզի նրանք մեզ դաշնակից դառնան»։ 25Եվ նրանց հրովարտակ ուղարկեց հետևյալ խոսքերով. «Դեմետրիոս արքայից ողջո՜ւյն հրեա ազգին։ 26Քանի որ դուք պահեցիք մեզ հետ կնքած ուխտն ու դաշինքը, շարունակեցիք մնալ մեր բարեկամը, թշնամիներին աջակից չեղաք, մենք, լսելով այդ, ուրախ եղանք։ 27Արդ, շարունակե՛ք պահպանել մեր նկատմամբ ունեցած նույն հավատարմությունը, 28և մենք դրա փոխարեն ձեզ շատ հարկերից կազատենք և պարգևներ կտանք։ 29Ձեզ ազատություն կտանք և բոլոր հրեաներին կազատենք տուրքերից և աղի ու թագի հարկերից։ 30Իսկ հացահատիկային բերքի մեկ երրորդը և այգիների ու ծառերի բերքի կեսը, որ ինձ էիք տալիս, այսուհետ կթողնեմ ձեզ։ Դրանք այսուհետ և հավիտյանս չեմ հավաքի Հուդայից և Սամարիայից Հուդային միացված երեք շրջաններից։ 31Երուսաղեմը, իր շրջակա սահմանները, իր տասանորդներն ու մաքսերը թող սուրբ լինեն ու հարկերից ազատ։ 32Միջնաբերդի իշխանությունը ևս հանձնում ենք քահանայապետին, որպեսզի դրա պահպանության համար նա այնտեղ կարգի այն մարդկանց, որոնց ինքը կընտրի։ 33Նաև առանց փրկագնի ազատ կարձակեմ բոլոր այն հրեաներին, որ Հուդայի երկրից գերեվարվել են իմ թագավորության երկրները։ Թող բոլորը չեղյալ համարեն նրանց հասը, մաքսն ու անասնահարկը։ 34Իմ թագավորության մեջ գտնվող բոլոր հրեաները տարեկան բոլոր տոներին, շաբաթ օրերին, ամսվա սկզբներին, տոնին նախորդող և տոնին հաջորդող երեք օրերին հարկ թող չվճարեն։ 35Ոչ ոք թող չհանդգնի որևէ մեկին պահանջ ներկայացնել կամ նեղել մեկին որևէ խնդրի վերաբերյալ։ 36Թող հրեաները ևս զինվորագրվեն արքունի բանակ մինչև երեսուն հազար զորական և թող պարեն ստանան, ըստ արքունի ողջ զորքի համար սահմանված կարգի։ 37Նրանցից ովքեր հավատարիմ են, թող նշանակվեն արքունի պաշտոնյաներ։ Նրանց իշխաններն ու վերակացուները թող իրենցից լինեն և առաջնորդվեն իրենց օրենքներով, ինչպես որ արքան հրամայել է Հուդայի երկրի համար։ 38Սամարիայից Հուդայի երկրին միացված երեք շրջանները թող Հուդայի երկրի հետ մեկ վարչական միավոր հարամվեն նույն օրենքներով քահանայապետի իշխանության տակ։ 39Պտղոմայիսը թող պարգև տրվի Երուսաղեմում գտնվող սրբարանին՝ սրբարանի համար անհրաժեշտ ծախսերը հոգալու համար։ 40Ես ամեն տարի արքունի գանձարանից կտամ տասնհինգ հազար սիկղ արծաթ, որոնք կստացվեն ինձ ենթակա վայրերից։ 41Այն մթերքը, որ կպակասի, և իրենք չեն կարողանա ձեռք բերել, արքունիքից կտրվի, ինչպես եղել է առաջին սերունդների ժամանակ։ Դրանք սրանից հետո թող տրվեն արքունի միջոցներից։ 42Բացի այդ, սրբարանի եկամուտներից ամեն տարի գանձվող հինգ հազար սիկղ արծաթը չեղյալ եմ համարում, որովհետև դա պատկանում է քահանաներին ու տաճարի սպասավորներին։ 43Ով արքունիքին պարտք ունենալու պատճառով փախչի ու մտնի Երուսաղեմի տաճարը կամ նրա սահմաններից ներս, թող ներում ստանա։ Նրանք թող ազատ արձակվեն։ 44Սուրբ շինություններից ամեն ինչ, որ ավերված-կործանված լինի, թող կառուցվի ու նորոգվի, իսկ ծախսերը թող վճարեն արքունիքից։ 45Թող կառուցեն Երուսաղեմի պարիսպները և շուրջանակի ամրացնեն, իսկ ծախսերը թող վճարեն արքունիքից։ Նաև թող կառուցվեն Հուդայի երկրի բոլոր բերդապարիսպները»։
Դեմետրիոսի մահը
46Երբ Հովնաթանն ու ժողովուրդը լսեցին այս խոսքերը, երբեք չհավատացին դրանց, ոչ էլ ընդունեցին, որովհետև հիշեցին Երուսաղեմում Դեմետրիոսի կատարած մեծամեծ չարագործություններն ու իրենց պատճառած նեղությունները։ 47Նրանք գերադասեցին Ալեքսանդրի հետ հաշտությունը, որովհետև նա էր առաջինը խաղաղություն առաջարկել։ Այդպիսով նրանք նրա նիզակակիցն ու օգնականը եղան նրա կյանքի բոլոր օրերում։
48Ալեքսանդր արքան զորաժողով արեց և մեծաթիվ զորք հավաքեց, որ գա, պատերազմ տա Դեմետրիոսի դեմ։ 49Երկու թագավորները եկան ու միմյանց բախվեցին։ Դեմետրիոսի բանակը փախուստի դիմեց։ Ալեքսանդրը նրանց նկատմամբ առավելություն ստացավ 50և մինչև արևի մայր մտնելը սաստիկ ճակատամարտ մղեց նրանց դեմ։ Այդ օրն այդտեղ՝ Ալեքսանդրի առաջ, Դեմետրիոսը սպանվեց։ Նրանք հարվածեցին, հալածեցին և նույն օրն էլ ամեն ինչ ավարտեցին։
Ալեքսանդրն ամուսնանում է Պտղոմեոս Զ արքայի դստեր հետ
51Ալեքսանդրը եգիպտացիների երկիր՝ Պտղոմեոս արքայի մոտ, բանագնացներ ուղարկեց հետևյալ գրությամբ. «Թող հայտնի լինի քեզ, ո՜վ արքա Եգիպտոսի, 52որ ես տեր դարձա իմ տերությանը և նստեցի իմ հայրերի գահին, իշխանությունը վերցրի իմ ձեռքը, հարվածեցի ու վանեցի Դեմետրիոսին իր զորքով և վերանվաճեցի իմ երկիրը։ 53Պատերազմում հարվածեցի ու վանեցի նրան ու իր զորքերը և նստեցի նրա թագավորական գահին։ 54Արդ, ե՛կ միմյանց միջև խաղաղություն հաստատենք. քո դստերն ինձ կնությա՛ն տուր, որ նա ինձ արժանի կին լինի, իսկ ես էլ քեզ՝ արժանի փեսա»։
55Եգիպտացիների արքան պատասխան տվեց ու ասաց. «Բարի է այն օրը, երբ դու վերադարձար քո նախնիների երկիրը և նստեցիր քո հայրերի թագավորության գահին։ 56Ես պատրաստ եմ սիրով անել այն ամենը, ինչ դու գրել ես ինձ։ Սակայն եկ իրար հանդիպենք Պտղոմայիսում, որպեսզի տեսնենք միմյանց, և քեզ իմ փեսան կդարձնեմ, ինչպես որ ասել ես»։
57Պտղոմեոս արքան հարյուր վաթսուներկու թվականին ելավ Եգիպտոսից և իր Կլեոպատրա դստեր հետ եկավ Պտղոմայիս։ 58Երկու թագավորները հանդիպեցին միմյանց, և Պտղոմեոսն իր Կլեոպատրա դստերը տվեց նրան կնության։ Մեծ ճոխությամբ ու մեծ շուքով, ինչպես վայել է թագավորներին, հարսանիք արեցին Պտղոմայիսում։
59Ալեքսանդրը Հովնաթանին հրովարտակ ուղարկեց, որ նա իր մոտ գա։ 60Հովնաթանը մեծ շուքով գնաց Պտղոմայիս, մեծամեծ նվերներով ներկայացավ երկու թագավորներին և նրանցից շնորհների արժանացավ։ 61Երուսաղեմի անօրեն մարդիկ հավաքվեցին նրա դեմ, որպեսզի ամբաստանեն նրան, սակայն թագավորը նրանց չլսեց։ 62Արքան հրամայեց հանել Հովնաթանի զգեստները և նրան ծիրանի զգեստներ հագցնել։ 63Ապա նրան նստեցրեց իր կողքին և ասաց իշխաններին. «Կգնաք նրա հետ և բոլոր քաղաքներում կհայտարարեք, որ ոչ ոք չհանդգնի ամբաստանել նրան և ոչ ոք ոչ մի բանով չնեղացնի նրան»։
64Երբ չարագործները տեսան նրա նկատմամբ ցուցաբերված պատիվը և լսեցին հրամանի խոսքերն ու տեսան, որ ծիրանի զգեստներ է հագել, բոլորը փախան, թաքնվեցին ու անհետացան։ 65Թագավորը նրան առաջին բարեկամների հետ հավասար պատիվ տվեց և նշանակեց սպարապետ ու կուսակալ։ 66Հովնաթանը վերադարձավ Երուսաղեմ՝ լցված ուրախությամբ ու խաղաղությամբ։
Ապոլոնիոսի արշավանքն ու պարտությունը
67Հարյուր վաթսունհինգ թվականին Դեմետրիոսի որդի Դեմետրիոսը կրետացիների կողմերից եկավ իր հայրերի երկիրը։ 68Ալեքսանդրը խիստ տրտմեց ու այնտեղից վերադարձավ Անտիոք։ 69Դեմետրիոսն այնտեղ նշանակեց Ապոլոնիոսին, որը նախկինում Ստորին Ասորիքի վերակացուն էր։ Նա բազմաթիվ զորք հավաքեց ու եկավ, բանակ դրեց Յամնիայի շրջակայքում։ Նա Հովնաթան քահանայապետի մոտ մարդ ուղարկեց ու ասաց. 70«Դու ես միայն, որ գլուխդ բարձրացրել, գոռոզացել ես մեզ վրա, իսկ ես քո պատճառով նախատինքի ու ծաղրի եմ ենթարկվել։ Ինչո՞ւ ես քո լեռներում մեր դեմ իշխանություն բանեցնում։ 71Արդ, եթե հույսդ քո զորքի վրա է, ե՛կ, իջի՛ր դաշտ՝ մեզ մոտ, որպեսզի ուժերս չափենք, որովհետև այստեղ ինձ հետ քաղաքի զորքերն են։ 72Արդ, հարցուփո՛րձ արա և տե՛ս, թե ո՛վ եմ ես, կամ ովքե՛ր են մեր օգնականները։ Մարդիկ ձեզ կասեն, որ դուք մեր դեմ կանգնել չեք կարող, որովհետև ձեր հայրերին իրենց իսկ երկրում երկու անգամ պարտության ենք մատնել։ 73Արդ, դուք չեք կարող դիմադրել այսքան հեծելազորին այս դաշտում, որտեղ թաքնվելու համար ո՛չ թուփ կա, ո՛չ փախուստի տեղ, ո՛չ ապավինելու ժայռ և ո՛չ էլ նետելու քար»։
74Երբ Հովնաթանը լսեց Ապոլոնիոսի այս խոսքերը, բարկացավ իր հոգում, անմիջապես ոտքի ելավ, իր զորքից ընտրեց մոտ տասը հազար ընտիր զինվոր և դուրս եկավ Երուսաղեմից։ Նրան ընդառաջ եկավ իր եղբայր Շմավոնը՝ օգնելու նրան։ 75Եկան հասան Հոպպե։ Քաղաքացիները դռները փակեցին նրանց դեմ, որովհետև Ապոլոնիոսը նրանց վրա պահապան ոստիկաններ էր նշանակել։ Նրանք հարձակվեցին, պատերազմ մղեցին քաղաքի դեմ։ 76Քաղաքի բնակիչները վախից բաց արեցին քաղաքի դռները, և նրանք մտան ու գրավեցին քաղաքը։ 77Երբ Ապոլոնիոսը դա լսեց, պատրաստություն տեսավ, իր հետ վերցրեց երեք հազար հեծելազոր ու բազմաթիվ այլ զորքեր և 78գնաց Ազովտի կողմերը, իբր պիտի անցներ դաշտի մոտով, մինչդեռ նա ուղիղ գնում էր դեպի դաշտավայրը, որովհետև վստահ էր իր հեծելազորի վրա։ Հովնաթանը հետապնդեց նրան, որպեսզի ճակատամարտ տա։ 79Ապոլոնիոսը հազար հեծյալ դարան էր դրել նրա հետևում։ 80Հովնաթանն իմացավ, որ իր հետևում դարան են դրել։ Ուստի եկան, փակեցին ու պաշարեցին դարանակալների ամրոցը և նրանց շուրջը պատնեշ դրեցին։ Նրանց պաշարված էին պահում առավոտից մինչև երեկո, ինչպես նրանց հրամայել էր Հովնաթանը։ 81Հեծյալները հոգնեցին, տանջվեցին ու թուլացան։ 82Շմավոնն իր գնդով բռնեց գաղտնի ճանապարհը, եկավ կանգնեց ձորակի գլխին ու հարձակվեց նրանց վրա։ Քանի դեռ սրանք թուլացած էին ու հոգնած, հարձակվեց, շատերին սպանեց հենց դարանում, 83հեծելազորից շատերին դաշտով մեկ փախուստի մատնեց ու հալածեց մինչև Ազովտի կողմերը։ Այնպիսի իրարանցում գցեց նրանց մեջ, որ փախստականները եկան Դագովնի մեհյանը, որպեսզի պատսպարվեն։ 84Հովնաթանն իր զորքով եկավ, պաշարեց Դագովնի մեհյանն ու Ազովտը, ավարի մատնեց նրա շրջակայքի քաղաքները և հրկիզեց Դագովնի մեհյանն այնտեղ պատսպարվածներով հանդերձ։ 85Սրից ընկածների ու այրվածների թիվը հասավ մոտ ութ հազարի։ 86Հովնաթանն այնտեղից շարժվեց գնաց ու բանակ դրեց Ասկաղոնի կողմերում։ Այդ քաղաքի մարդիկ մեծ շուքով ելան դիմավորելու նրան։ 87Հովնաթանն իր զորագնդով Երուսաղեմ վերադարձավ հարուստ ավարով, որովհետև ավարի էր մատնել բազում թշնամիների։ 88Երբ Ալեքսանդրը դա լսեց, առավել ևս սկսեց փառավորել Հովնաթանին։ 89Նրան ուղարկեց ոսկե ճարմանդ, որ ավանդաբար տալիս էին թագավորի ազգականներին, և իբրև ժառանգություն՝ նրան տվեց Ակկարոնն իր բոլոր սահմաններով։
Արդեն Ընտրված.
Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 10: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: